Category: Makaryan News

  • Զարուհու արածն էլ ուրացար, Նիկոլ… ՄարուքյանԴատապարտում եմ բազմազավակ մայր և փա…

    Զարուհու արածն էլ ուրացար, Նիկոլ… Մարուքյան
    Դատապարտում եմ բազմազավակ մայր և փաստաբան Փոստանջյանի հասցեին հնչեցված ատելության խոսքը։
    Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա

  • ՆՈՐ ՁԱՅՆԱԳՈւՅԹՅՈւՆ. Պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակեր…

    ❗️⚡️ՆՈՐ ՁԱՅՆԱԳՈւՅԹՅՈւՆ. Պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
    Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
    Հակակոռուպցիոն կոմիտե

  • Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրանԼևոնը, Րաֆֆին, Վազգենը, դու…

    Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան
    Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբերտից, որ ամեն անգամ ժողովրդին խաբելով տանեք դեպի պարտություն։ Այս մասին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան։ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզարշավ են իրականացնում Երևանում և երևանցիների մեծամասնությունը նրան անվանում են դավաճան, մեղադրում են Արցախը վաճառելու մեջ, չեն ցանկանում նրա հետ շփվել ու անգամ նրա ձեռքից հրաժարվում են բուկլետներ վերցնել։
    ՀՀ ընտրողների մեծամասնությունը բնակվում է մեկ միլիոնանոց Երևանում՝երևանցիների կողմից Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը կարևոր ինդիկատոր է, որը ՀՀ քաղաքացիներն արդեն չեն հավատում փաշինյանական ֆեյք քարոզչությանն ու ցանկանում են փոփոխություններ։
    Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝նա սկսում է հարձակվել արցախցիների վրա՝վիրավորում է ընդդիմադիրներին, ընդդիմության լիդերների սպառնում է կզցնելով ու բանտերը նետելով։ Այսինքն, ՔՊ-ականներն արդեն անցել են բացահայտ քաղաքական տեռորի՝նրանք այլ կերպ չեն կարողանալու պահել իշխանությունը։
    Փաշինյանը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկվել Երևանում արցախցիների կողմից ու նա սկսել է հասարակության մեջ տարածել հակաարցախյան տրամադրություններ՝դա բխում է ՔՊ-ի դաշնակից Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։
    Փաշինյանի հույսն Արևմուտքն է ու թուրք-ադրբեջանական տանդեմը։ Նա իր Բաքվի ու Անկարայի դաշնակիցներին մեսիջներ է հղում՝քանի դեռ Փաշինյանն ու ՔՊ-ն են Երևանում իշխանության ղարաբաղյան հարցը փակված է մնալու։
    Չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզի Ղարաբաղի հարց բացի՝ ինձ հետ գործ է ունենալու։ Օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանն Արևմուտքին մեսիջ է հղում՝ստավկա դրեք ՔՊ-ի վրա և նրանք ամեն ինչ անելու են հայ-ռուսական ռազմա-քաղաքական և էներգետիկ-տնտեսական կապերը խզելու համար։ Արդեն այսօր փաշինյանական քարոզչությունն Արցախի կորստի համար մեղադրում է ՌԴ-ին, տարածում են հակառուսական տրամադրություններ ու ցանկանում են Թուրքիային ու Ադրբեջանին ներկայացնել բարեկամ, իսկ ՌԴ-ին՝թշնամի, որն իբր հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ։
    Բացի այդ, Փաշինյանը մեսիջ է հղում Իլհամ Ալիևին՝մի կրակեք սահմաններին, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն կարողանա ՀՀ քաղաքացիներին խաբել խաղաղության մասին հեքիաթներով, իսկ ՔՊ-ի վերարտադրության դեպքում Փաշինյանը նորանոր զիջումներ է անելու Ադրբեջանին՝անկլավներ, սահմանադրության փոփոխություն, Զանգեզուրի միջանցք, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, այսինքն Հայաստանի դե-ֆակտո վերածում «Արևմտյան Ադրբեջանի»։
    ՀՀ քաղաքացիները կարող են իրենց քվեարկությամբ փրկել Հայաստանը՝փաշինյանական կլանի վերարտադրության դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը։ ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկեն ընդդիմության օգտին՝ոչ մի քվե ՔՊ-ին ու նրանց արևմտամետ, ռուսաֆոբ սատելիտներին։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Չմոռանանք նաև, թե ով էր Արթուր Օսիպյանը ժամանակին, ինչպես էր արտահայտվում լրատվա…

    Չմոռանանք նաև, թե ով էր Արթուր Օսիպյանը ժամանակին, ինչպես էր արտահայտվում լրատվամիջոցների հասցեին, ինչ բատապաշարով էր բնութագրում Ռուբեն Վարդանյանին:
    Իսկ հիմա այդ նույն լրատվամիջոցներն են մեզ ատող այս սորոսականին պաշտպանում իրեն համբալ անվանած Նիկոլ Փաշինյանից
    Արթուր Օսիպյան-Նիկոլ Փաշինյան վեճը` ամբողջական, սկզբից մինչև վերջ Եկեք սառը ուղեղով նայենք ու գնահատենք` ով ում սադրեց և վիրավորեց, և վերջում ով հայտնվեց ճաղերի հետևում ՆԳ նախարարի և ՔԿ պետի թեթև ձեռքով

  • Արթուր Օսիպյան-Նիկոլ Փաշինյան վեճը` ամբողջական, սկզբից մինչև վերջԵկեք սառը ուղեղ…

    Արթուր Օսիպյան-Նիկոլ Փաշինյան վեճը` ամբողջական, սկզբից մինչև վերջ
    Եկեք սառը ուղեղով նայենք ու գնահատենք` ով ում սադրեց և վիրավորեց, և վերջում ով հայտնվեց ճաղերի հետևում ՆԳ նախարարի և ՔԿ պետի թեթև ձեռքով
    Արթուր Օսիպյան, գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը, դու խի՞ ես կենդանի ընդհանրապես. Փաշինյանը` իր հետ վիճաբանող արցախցուն

  • Խնդրեմ, վայելեք, հերթական օրակարգն է նետում դաշտ, որ ընդդիմադիրները վազեն հետևից…

    Խնդրեմ, վայելեք, հերթական օրակարգն է նետում դաշտ, որ ընդդիմադիրները վազեն հետևից
    Նիկոլ Փաշինյան
    .
    Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որը խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ՝ դիմակավոր փսլնքոտները, պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են ողջ, հազարավոր ՀՀ երիտասարդներ զոհվել են իրենց համար։ Հիմա էլ եկել են ՀՀ-ում ուզում են ներքին բախումներ և ՀՀ-ն ներքաշել արտաքին բախումների մեջ։

  • Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստա…

    Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

    Այնուհետև իշխանամերձ տելեգրամ ալիքը դրա սքրինը դնում է իր մոտ, ու հաթաթա տալիս մարդկանց, իսկ քիչ անց հեռացնում իր մոտից։
    Եվ երկու օր անց զրոյից իշխանական ալիքներով ռեստարտ անում, հատուկ նրա համար, որ Փաշինյանը այսօր հարձակվի արցախցիների ու արցախյան ծագում ունեցող ընդդիմադիր առաջնորդների վրա:
    ‼️Քննչական կոմիտեն` Փաշինյանին հունից հանած դիմակավորված անձանց տեսանյութի մասին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են…

  • Դուք ծախել եք իմ Արցախը, չե՞ք ամաչում. արցախցի աղջիկը՝ Փաշինյանին Արթուր Օսիպյան…

    Դուք ծախել եք իմ Արցախը, չե՞ք ամաչում. արցախցի աղջիկը՝ Փաշինյանին
    Արթուր Օսիպյան, գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը, դու խի՞ ես կենդանի ընդհանրապես. Փաշինյանը` իր հետ վիճաբանող արցախցուն

  • Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում …

    Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը. Սամվել Կարապետյանի ուղերձը

  • ՊԵԿ «ամենաքյասիբ» պաշտոնյաներից Երջանիկ Հակոբյանը` գոլդ համարներով Toyota Prado-…

    ՊԵԿ «ամենաքյասիբ» պաշտոնյաներից Երջանիկ Հակոբյանը` գոլդ համարներով Toyota Prado-ով, խցանման մեջ
    Պարոն Էդուարդ Հակոբյան, վերջը պարզեցի՞ք, թե ինչ միջոցներով է ձեր կանտաբանդայի պետը բացառապես չոր աշխատավարձով, մի կերպ ծերը ծերին հասցնելով` սալոնից հանած Prado քշում, շենքեր սարքում, միլիոնների հետ խաղում:
    Մինչ Դուք ճգնում եք դա պարզել ու ոչ մի կերպ չեք կարողանում պարզել, ես մեր սիրելի Գառնիկի ու ձեր սիրելի ՆԱՎ-ի հետ կապված նոր, հետաքրքիր բաներ եմ պարզել, ուղղակի քարոզարշավը թույլ չի տալիս` դրանցով զբաղվեմ: Թե չէ չմտածենք, թե ձեզ մոռացել, աչքաթող եմ արել:😉