Category: Makaryan News

  • «Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնի…

    «Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք սխալվեցի՞նք, թե՞ ես ու Գառնիկը ճիշտ էինք, ՊԵԿ նախագահը` սխալ
    Կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ մեր հրապարակումներից հետո ՊԵԿ ՆԱՎ-ի պետի պաշտոնից ազատված Գառնիկ Մարգարյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հետ է վերցնում Makaryan News-ի դեմ իր հայցը, որով ինքը 2 մլն 300 հազար դրամ էր պահանջում՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։
    Սա ուշագրավ որոշում է, քանզի Գառնիկ Մարգարյանը դատարանում բավականին երկար ելույթ է ունեցել և ուշագրավ հայտարարություններ արել՝ անթաքույց դժգոհություն հայտնելով իրեն այդ պաշտոնին նշանակած, հետո մեր հրապարակումների պատճառով իրեն այդ պաշտոնից ազատած իր՝ արդեն երբեմնի ընկեր Էդուարդ Հակոբյանից, որին նա դատարանում անունով էր հիշատակում՝ Էդուարդը։
    Երկար-բարակ չներկայացնելու համար Մարգարյանի ճառը, թե ինչպես է ինքը, ըստ իր հավաստիացումների, պայքարել կոռուպցիայի դեմ, կարճ նշենք, որ նա փաստացի հասկացրել է, որ Էդուարդ Հակոբյանն իրեն քցել կամ դավաճանել է՝ իմ հրապարակումների հետևանքով քավության նոխազ դարձնելով հենց իրեն ու վերջում չպաշտպանելով իրեն, չնայած, որ մենք քանիցս կասկածներ էինք հայտնում, որ հենց ՊԵԿ նախագահն է պահում իր ընկեր, հիմա արդեն՝ նախկին ընկեր Գառնիկ Մարգարյանին, որ վերջինս չդատվի։
    Գառնիկ Մարգարյանի հայտարարությունը` հոդվածում 👇
    https://makaryannews.am/10690.html
    Կոռուպցիոն սկանդա՞լ են փորձում ծածկադմփոց անել. ու՞մ «դաբռոյով» են մաքսանենգ ճանապարհով 400 հատ iPhone ներմուծել Հայաստան MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ Դուբայից մաքսանենգ ճանապարհով հեռախոսների հերթական խմբաքանակն են ներկրել Հայաստան:…

    «Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք սխալվեցի՞նք, թե՞ ես ու Գառնիկը…

    Կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ մեր հրապարակումներից հետո ՊԵԿ ՆԱՎ-ի պետի պաշտոնից ազատված Գառնիկ Մարգարյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հետ է վերցնում Makaryan News-ի դեմ իր հայցը, որով ինքը 2…

  • Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը հունիսի 8-ին մենահամերգ կունենա Երևանում` Mez…

    Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը հունիսի 8-ին մենահամերգ կունենա Երևանում` Mezzo ակումբում:
    Գալու է ընտրություններից հետո ու՞մ հաղթանակը տոնի 😀

  • Ձերբակալություններ` ՊԵԿ-ումMakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ ՆԳՆ ոստիկա…

    Ձերբակալություններ` ՊԵԿ-ում
    MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՊԵԿ-ի` Դեղատան փողոցում գտնվող մասնաշենքից մի խումբ անձանց են ձերբակալել:
    Թե որն է պատճառը` հայտնի չէ, իրավապահ ոչ մի կառույցի հետ դեռ չի հաջողվում կապ հաստատել:
    Ենթադրում ենք, որ հերթական օպերներին են ձերբակալել կաշառքի գործով, քանի որ ՊԵԿ այդ մասնաշենքում օպերներ են հիմնականում նստում:

  • Պարոն Հակոբյա՞ն, կարո՞ղ է պարզվի` մեր սիրելի Գառնիկը ճիշտ էր (իմ մասով չէ), իսկ …

    Պարոն Հակոբյա՞ն, կարո՞ղ է պարզվի` մեր սիրելի Գառնիկը ճիշտ էր (իմ մասով չէ), իսկ այ Դուք` սխալ, առնվազն բարոյապես` որպես Գառնիկի ընկեր… արդեն երևի նախկին ընկեր:
    Իսկ կարո՞ղ է պարզվի նաև, որ ես, իրականում, փրկել եմ Ձեր, մեր ու ամբողջ ՊԵԿ-ի շատ սիրելի Գառնիկին Ձեզնից, հանուն վերևների ցուցաբերամ արջի ընկերությունից, և Ձեր ղեկավարած հիմնարկում ձևավորված փտած համակարգից ու անառողջ մթնոլորտից, իրար ոտքի տակ փորող, մի փոր հացի համար ամենքին և ամեն ինչ ուրացող, ամեն արժեք ոտնատակ տվող մարդկանցով մարդկանցից ու էսպես շարունակ: Գուցե ՊԵԿ-ին էլ Գառնիկի՞ց եմ փրկել, ո՞վ իմանա: Բայց Գառնիկի ու մյուսների գնալով այնպես չէ, թե ՊԵԿ-ում կոռուպցիան վերացել է: Նայեք Ձեր հիմնարկում սրբի դեմքով ման եկող հին ու նոր կադրերին` կհամոզվեք…
    Էն, որ ես ճիշտ էի` Գառնիկը սխալ, դա էսօր բառացի հայտարարվել է, բայց արդյո՞ք միայն ինքն էր սխալ ու ես` ճիշտ: Իսկ կարո՞ղ է վերջում մի դիմում էլ Դուք գրեք` առնվազն բարոյական պատասխանատվությունից ելնելով, հը՞, պարոն Հակոբյան: Ի վերջո, Գառնիկին Դուք էիք նշանակել, նա Ձե´ր ընկերն էր` էն Ձեր բազմաթիվ ծանոթ-բարեկամների, զարմիկների և ընկերների կողքին, ոչ թե իմ:
    Ինչևէ, ավելի մանրամասն` քիչ անց: Հիմա բան եմ լսում, դեռ կեսն եմ հասել, ու արդեն շատ հետաքրքիր է. լսեմ վերջացնեմ, բոլորդ կիմանաք:
    #Հա_բայց_Էդոն_լավ_տղա_է
    #Իր_նշանակած
    #Կադրերն_են_վատը
    #Իսկ_միայն_լավ_տղա_է
    #Թե_նաև_լավ_ղեկավար
    #Հիմա_նաև_լավ_ընկեր?
    #Եվ_ում_է_պետք
    #Զուտ_լավ_տղա_լինելը
    #Գործի_մեջ
    #Կամ_ինչ_ասել_է
    #Լավ_տղա
    #Փողոցում_տանը
    #Թե_աշխատավայրում

  • Դերասան Մկրտիչ Արզումանյանը մեքենայից իջնում, ողջունում է Ավինյանին և սիրով վերց…

    Դերասան Մկրտիչ Արզումանյանը մեքենայից իջնում, ողջունում է Ավինյանին և սիրով վերցնում ՔՊ-ի բուկլետը
    Եվ դու, Մկո´

  • Ինչպես է կին վարորդը Երևանում վրաերթի ենթարկում քաղաքացուն…

    Ինչպես է կին վարորդը Երևանում վրաերթի ենթարկում քաղաքացուն

  • Եթե լրտես եմ, ապա հայ ժողովրդի լրտեսն եմ. Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը կարծո…

    Եթե լրտես եմ, ապա հայ ժողովրդի լրտեսն եմ. Սամվել Կարապետյան
    Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե լրտես պետք է լինել, որ բացահայտել իր բոլոր անօրինական քայլերը, որոնք մենք ցույց ենք տալիս մեր ժողովրդին։ Բայց ցանկացած մարդ, ընդամենը 1 ժամ ծախսելով, կարող է տեսնել թե՛ Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, թե՛ ներքին ու արտաքին պրոբլեմները, որ բերել է մեր երկրի գլխին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է ինքը։ Դրանցից առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են:

  • Զարուհու արածն էլ ուրացար, Նիկոլ… ՄարուքյանԴատապարտում եմ բազմազավակ մայր և փա…

    Զարուհու արածն էլ ուրացար, Նիկոլ… Մարուքյան
    Դատապարտում եմ բազմազավակ մայր և փաստաբան Փոստանջյանի հասցեին հնչեցված ատելության խոսքը։
    Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա

  • ՆՈՐ ՁԱՅՆԱԳՈւՅԹՅՈւՆ. Պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակեր…

    ❗️⚡️ՆՈՐ ՁԱՅՆԱԳՈւՅԹՅՈւՆ. Պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
    Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
    Հակակոռուպցիոն կոմիտե

  • Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրանԼևոնը, Րաֆֆին, Վազգենը, դու…

    Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան
    Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբերտից, որ ամեն անգամ ժողովրդին խաբելով տանեք դեպի պարտություն։ Այս մասին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան։ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզարշավ են իրականացնում Երևանում և երևանցիների մեծամասնությունը նրան անվանում են դավաճան, մեղադրում են Արցախը վաճառելու մեջ, չեն ցանկանում նրա հետ շփվել ու անգամ նրա ձեռքից հրաժարվում են բուկլետներ վերցնել։
    ՀՀ ընտրողների մեծամասնությունը բնակվում է մեկ միլիոնանոց Երևանում՝երևանցիների կողմից Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը կարևոր ինդիկատոր է, որը ՀՀ քաղաքացիներն արդեն չեն հավատում փաշինյանական ֆեյք քարոզչությանն ու ցանկանում են փոփոխություններ։
    Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝նա սկսում է հարձակվել արցախցիների վրա՝վիրավորում է ընդդիմադիրներին, ընդդիմության լիդերների սպառնում է կզցնելով ու բանտերը նետելով։ Այսինքն, ՔՊ-ականներն արդեն անցել են բացահայտ քաղաքական տեռորի՝նրանք այլ կերպ չեն կարողանալու պահել իշխանությունը։
    Փաշինյանը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկվել Երևանում արցախցիների կողմից ու նա սկսել է հասարակության մեջ տարածել հակաարցախյան տրամադրություններ՝դա բխում է ՔՊ-ի դաշնակից Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։
    Փաշինյանի հույսն Արևմուտքն է ու թուրք-ադրբեջանական տանդեմը։ Նա իր Բաքվի ու Անկարայի դաշնակիցներին մեսիջներ է հղում՝քանի դեռ Փաշինյանն ու ՔՊ-ն են Երևանում իշխանության ղարաբաղյան հարցը փակված է մնալու։
    Չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզի Ղարաբաղի հարց բացի՝ ինձ հետ գործ է ունենալու։ Օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանն Արևմուտքին մեսիջ է հղում՝ստավկա դրեք ՔՊ-ի վրա և նրանք ամեն ինչ անելու են հայ-ռուսական ռազմա-քաղաքական և էներգետիկ-տնտեսական կապերը խզելու համար։ Արդեն այսօր փաշինյանական քարոզչությունն Արցախի կորստի համար մեղադրում է ՌԴ-ին, տարածում են հակառուսական տրամադրություններ ու ցանկանում են Թուրքիային ու Ադրբեջանին ներկայացնել բարեկամ, իսկ ՌԴ-ին՝թշնամի, որն իբր հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ։
    Բացի այդ, Փաշինյանը մեսիջ է հղում Իլհամ Ալիևին՝մի կրակեք սահմաններին, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն կարողանա ՀՀ քաղաքացիներին խաբել խաղաղության մասին հեքիաթներով, իսկ ՔՊ-ի վերարտադրության դեպքում Փաշինյանը նորանոր զիջումներ է անելու Ադրբեջանին՝անկլավներ, սահմանադրության փոփոխություն, Զանգեզուրի միջանցք, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, այսինքն Հայաստանի դե-ֆակտո վերածում «Արևմտյան Ադրբեջանի»։
    ՀՀ քաղաքացիները կարող են իրենց քվեարկությամբ փրկել Հայաստանը՝փաշինյանական կլանի վերարտադրության դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը։ ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկեն ընդդիմության օգտին՝ոչ մի քվե ՔՊ-ին ու նրանց արևմտամետ, ռուսաֆոբ սատելիտներին։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©