Category: Makaryan News

  • Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հնարավոր է` շուտով Հայաստան վերադառնա. ա…

    Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հնարավոր է` շուտով Հայաստան վերադառնա. առաջիկայում ՀՀՄ համագումարն է

    Դեռ երկու տարի առաջ «Հայոց համազգային միասնություն» անունովի կուսակցությունը հիմնած ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ևս մտադիր է դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այն, որ Պողոսյանը մասնակցելու էր ընտրություններին և կուսակցությունը հենց այդ նպատակով էր բացել, այդ մասին նա վաղուց էր հայտարարել՝ Մոսկվայում իր տված հարցազրույցներում, իսկ թե ինչ ձևաչափով՝ դեռ նոր է որոշվում։ Մեր տեղեկություններով՝ Պողոսյանն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի մի շարք դերակատարների հետ և առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նաև նրա կուսակության և այլ ուժերի հետ դաշինքի ձևավորման մասին։ Թե որ ուժերի մասին է խոսքը, որ կուսակցությունների հետ կմիանա Միհրան Պողոսյանը, նրա թիմակիցներից մեզ չհաջողվեց պարզել, ասացին՝ մի քիչ սպասեք, կտեսնեք։ Միայն իմացանք, որ փետրվարի 21-ին Երևանում կանցկացվի ՀՀՄ կուսակցության համագումարը, որտեղ էլ կհայտարարվի ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին։
    Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ շատ հնարավոր է, որ 2019 թվականից հետախուզման մեջ գտնվող և Մոսկվայում բնակվող Միհրան Պողոսյանը ինչ-որ կերպ կարողանա ժամանել Հայաստան՝ մասնակցելու փետրվարի 21-ին նախատեսվող իր կուսակցության համագումարին։ Թե ինչպես է հաջողվելու հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյային «անվնաս» մուտք գործել Հայաստան ու չձերբակալվել՝ դժվար է ասել։
    Հիշեցնենք, որ MakaryanNews-ը օրեր առաջ գրել էր, որ դաշինքով հանդես գալու շուրջ են բանակցում նաև Գագիկ Ծառուկյանն ու Անդրանիկ Թևանյանը, և շուտով այս երկու ուժերը, հնարավոր է՝ նրանց հետ այլ ուժեր ևս, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Թևանյանը նախորդ շաբաթ Մոսկվայում է եղել, որտեղ քաղաքական հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, չի բացառվում՝ ինքը ևս հանդիպել է Միհրան Պողոսյանի հետ։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • Նոր մահակ` քաղաքական ուժերի գլխին. Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Ընտրական …

    Նոր մահակ` քաղաքական ուժերի գլխին. Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի այն վտանգավոր փոփոխությունները, որոնք կարող են լուրջ մահակ դառնալ քաղաքական ուժերի գլխին, հատկապես նրանց համար, որոնք սովոր են հիմնադրամների միջոցով բարեգործություն անել մինչև ընտրությունները:
    Ակնհայտ է, որ այս փոփոխությունների շնորհիվ իշխանությունների թիրախավորելու են հատկապես «Մեր ձևով» շարժմանը, որի հետ «Տաշիր» բարեգործական հիմնաերամն ու այլ հիմնադրամներ են կապվում, Գագիկ Ծառուկյանը` իր «Ծառուկյան» հիմնադրամով և այսպես շարունակ:
    Հետաքրքիր է` այս ուժերը տեղյա՞կ են այս փոփոխությունից, որը երեկվաականից արդեն գործում է, և ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:

  • Ո՞ր նախարարի և լրագրողի ինտիմ կապի մասին է Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել»…

    Ո՞ր նախարարի և լրագրողի ինտիմ կապի մասին է Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» նոր դետեկտիվը, որը լարվածության մեջ է պահում ընթերցողին:
    Գիրքն արդեն հասանելի է գրախանութներում:

  • Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար. Պատճառը եղանակա…

    Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար. Պատճառը եղանակային պայմաններն են։
    Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ

  • «Գլխավորը՝ ոչ մի միջուկային զենք։ Եթե Իրանը մեզ առաջարկեր այս տարբերակը հենց սկզ…

    «Գլխավորը՝ ոչ մի միջուկային զենք։ Եթե Իրանը մեզ առաջարկեր այս տարբերակը հենց սկզբից, մենք այն անմիջապես կընդունեինք». Դոնալդ Թրամփ

  • Հազվագյուտ տեսագրություն՝28.05.1993թ․ Մոսկվա90-ականներին հայտնի հեղինակություն …

    🇦🇲 Հազվագյուտ տեսագրություն՝
    28.05.1993թ․ Մոսկվա
    90-ականներին հայտնի հեղինակություն Ճակոյի (Ռազմիկ Ամոյան) դստեր՝ Մարիամի քառասուն օրականն է։ Միջոցառումն ամբողջությամբ Ճակոն ինքն իրենով էր կազմակերպել, առանց որևէ մեկի օգնության, իսկ հյուրերին անձամբ
    էր հրավիրել։
    Միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ հայտնի անձիք, որոնց թվում են Դեդ Հասանը, Շակրո Մոլոդոյը, Նոնոն, Սլավիկ Մկրտիչևը, Թևոսը, Վարդանը (Քլոսը), Աբդուլխալիկով Զիավուդին (Զյավա Մախաչկալինսկի) Ջեմալ Խաչիդձեն, Վաղո Սուխումսկի և այլք։ Կադրերում երևում է նար Սերժ Սարգսյանը:

  • Վերջում Աղվան Վարդանյանը իր պոետիկ ոճով խոստովանելու է, որ Վահեն, ամեն դեպքում, …

    Վերջում Աղվան Վարդանյանը իր պոետիկ ոճով խոստովանելու է, որ Վահեն, ամեն դեպքում, ճիշտ էր, իրենք` սխալվեցին: Թեպետ` էս հոդվածով էլ է ուղիղ խոստովանում, որ իմ գրածը ճիշտ էր, այսինքն` Սրբազանը իսկապես երկու նամակ է փոխանցել իրենց, ուղղակի իրենց ոժդ Քոչարյանը էս թեմայի հետ կապ չունի` Սրբազանը Քոչարյանին չի գրել էդ նամակները:
    Ընկեր Աղվան, ես 2018 թվի քո ելույթից հետո միշտ մտածել եմ, որ դու, անկախ նրանից, որ մուտիտ տարածելու հանդեպ դու պոետիկ և անդավաճան սեր ունես, մեկ է` ձեր մեջի էլի դու ահագին խելացի ես, քանզի էն գլխից ջոգել էիր, որ Նիկոլը չարիք ա: Բայց երկրորդ անգամ է`ինձ հիասթափեցնում ես, որը հեչ լավ չի: Ուշադիր կարդա իմ գրածները` ես ոչ մի տեղ չեմ գրել, որ Միքայել Սրբազանը հենց Քոչարյանին է նամակներ գրել, բայց դու, խասյաթիդ համաձայն, էլի մանուպուլացնում ու մուտիտային երանգ ես հաղորդում դրան: Կարճ ասած` քո նախկին հռչակը մի տեսակ արդեն փչացել է, արի կլինի թարգի ու նենց մի արա էն օրվա դատարանի բակում տեղի ունեցածից ավելի ուժգին ջղայնանած քո մուտիտների վրա:
    OK, ընկեր Աղվան??? Եթե OK, ուրեմն duxov, եթե չOK, ապա մեղքը ձեր վիզը:
    Իսկ հիմա բարի գիշեր: Որ միամիտ երազում Քոչարյանին տեսնեք, իմ կողմից ջերմ կբարևես, բայց միայն կբարևես, հանկարծ խոնարհվես իր առջև` ես տենց բաներ չեմ սիրում: Մինչ վաղը: Ց… 😜
    https://yerevan.today/phchacatc-heraxos-ashxatoghnerin-xoskhereh-mikhayel-srbazaninn-en-aghvan-vardanyan/
    Միքայել Սրբազանը բանտարկվելուց հետո նամակներ է փոխանցել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ խնդրելով դրանք հրապարակել, սակայն Քոչարյանը թույլ չի տվել․ ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ է Քոչարյանը վիժեցրել հերթական գործընթացը․ ուշագրավ փաստեր, որոնք գաղտնի են…

    «Փչացած հեռախոս» աշխատողներին. խոսքերը Միքայել սրբազանինն են. Աղվան Վարդանյան

    «Հրապարակ»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի

  • Լիտրի մեջ 20 դրամ խնայելու համար ադրբեջանական բենզինի հերթ են կանգնել Գռզոյի RAN…

    Լիտրի մեջ 20 դրամ խնայելու համար ադրբեջանական բենզինի հերթ են կանգնել Գռզոյի RAN oil-ում: Այ էս ա մեր ազգը:

  • Զգացե՞լ եք` ոնց են նիկոլականները գնում Մոսկվա ու Լավրովի և մյուսների մոտ «խոնարհ…

    Զգացե՞լ եք` ոնց են նիկոլականները գնում Մոսկվա ու Լավրովի և մյուսների մոտ «խոնարհ հարսի» պես խոսում հայ-ռուսական հարաբերություններից, հետո գալիս են Երևան ու սկսում աշխարհի մեղքերի մեջ մեղադրել Ռուսաստանին, Պուտիտին, Լավրովին ու Զախարովային:
    Էն խեղճ Հասոն էլ Կրեմլի դիմացից սառած սթորի ա արել, թե` հաստատ ամռանը ավելի լավ ա Մոսկվայում: Բա մենք էլ գիտեինք` Մոսկվայում երբեք ոչ մի բան լավ չի, հիբրիդային պատերազմ են մղում մեր դեմ, ուզում են մեզ սարքեն գուբեռնիա և այլն: Հը՞, Հասո ջան: Թե՞ էլ չէ:
    Կարո՞ղ ա մինչև գաք Հայաստան, պարզվի` դուք էլ եք դարձել ռսի ագենտ 😀

  • Նարեկ Կարապետյանը նորից տաքսի է վարել ու անվճար ուղևոր տեղափոխել:Սաղ հեչ, բայց T…

    Նարեկ Կարապետյանը նորից տաքսի է վարել ու անվճար ուղևոր տեղափոխել:
    Սաղ հեչ, բայց Tesla-ի համարները լավն են, Tesla-ն` էդքան չէ)))