Category: Makaryan News

  • Մտեք Բջնի, 3000 մարդ կա, հարցրեք` ով ա ձեր մարզպետը, կասեն` Կավալը. Քոչարյանի աջ…

    Մտեք Բջնի, 3000 մարդ կա, հարցրեք` ով ա ձեր մարզպետը, կասեն` Կավալը. Քոչարյանի աջակիցը` Չարենցավանում

  • Դուք քվեախցիկում ամենակարողն եք, ժողովուրդ ջան, ձեզանից ուզում են իշխանություն տ…

    Դուք քվեախցիկում ամենակարողն եք, ժողովուրդ ջան, ձեզանից ուզում են իշխանություն տանեն. Արման Թաթոյան

  • Զոհվածի մոր հուզիչ ելույթը` Չարենցավանում, «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամա…

    Զոհվածի մոր հուզիչ ելույթը` Չարենցավանում, «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ

  • Ռոբերտ Քոչարյանի պահվածքի մասինՀայաստանի ամենադեմոկրատ նախագահ, ազատ մամուլի ռահ…

    Ռոբերտ Քոչարյանի պահվածքի մասին
    Հայաստանի ամենադեմոկրատ նախագահ, ազատ մամուլի ռահվիրա Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս իմ հնչեցրած քաղաքավարի հարցին ի պատասխան` ինձ կոպտեց ու արհամարհական հեռացավ: Սա քարոզարշավի շրջանակներում երկրորդ նման դեպքն է, երբ Քոչարյանը հատուկ վերաբերմունք է ցուցաբերում իմ նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է իմ ու մեր բոլոր ամենասուր հարցերը, իսկ Քոչարյանը մի կերպ է իրեն զսպում, որ իր նեգատիվը ամբողջ ուժով չարտահայտի լրագրողների հանդեպ:
    Սրանից առաջ էլ Ծիծեռնակաբերդում ինձ կոպտեց ու վիրավորեց: Ավելի վաղ էլ իր ենթակա Բագրատի ցուցումով ինձ արգելել էին մասնակցել իր հրավիրած ասուլիսին` ինձ համար անհասկանալի պատճառաբանությամբ: Իշխանական լրագրողների հարցերին նորմալ պատասխանում է, ինձ` ոչ: Ես, իհարկե, ինձ զուսպ եմ պահում և նույն կերպ չեմ արձագանքում նրա պահվածքին ու վերաբերմունքին իմ հանդեպ, քանզի նախ` դաստիարակությունս թույլ չի տալիս ինձնից կրկնակի մեծ մարդուն նույն կերպ պատասխանել, երկրորդ` նախագահ մարդ է, ի վերջո, ինչ անենք, որ հասել է այն մակարդակին, որ իրենցից ոչինչ չներկայայցնող բազմաթիվ նիկոլականներ ինչ ասես` ասում են իրեն: Բացի այդ, այս փուլում չեմ ցանկանում հատկապես ընդդիմադիր ուժերին թիրախավորել` չնայած, որ նրանք իրար են թիրախավորում, ու այսօրվա հարցս էլ` Քոչարյանին, հենց դրա մասին էր ու չնայած, որ ընդդիմադիր երեք առաջատար ուժերին էլ քննադատելու լիքը տեղ կա:
    Ու հատուկ չեմ թիրախավորում, որ վաղը, եթե էլի մասնակցեն ու չկրեն, չասեն` դու էիր մեղավոր, և Նիկոլի նման մեղքը մեր վրա չբարդեն:
    Բայց, ինչպես ասում է Կարգինի հայտնի սքեչում` «էս մեկ», ավելի ճիշտ` արդեն երկուս:
    Մնացածը` ավելի ուշ…
    #Պարոն_Քոչարյան
    #Երևի_պետք_է_խոստանաք
    #Որ_գաք_իշխանության
    #Ինձ_գլխից_խփել_չեք_տա

  • Նիկոլոս, Ալիևից ստացած փողերի կեսի կեստը տուր, ժողովրդին տանեմ Ադրբեջան. Քոչարյա…

    Նիկոլոս, Ալիևից ստացած փողերի կեսի կեստը տուր, ժողովրդին տանեմ Ադրբեջան. Քոչարյանի աջակցիվհայ-ադրբեջաներեն ելույթը` Չարենցավանում

  • Հետևի՞ցս եք ընկել, չեմ հասկանում. Փաշինյանը մուննաթ եկավ թիկնապահների վրաԽեղճ Լյ…

    Հետևի՞ցս եք ընկել, չեմ հասկանում. Փաշինյանը մուննաթ եկավ թիկնապահների վրա
    Խեղճ Լյով, ու՞մ էր մի կտոր հաց տվել 😀

  • Մեր պատգամավորուհիները դահլիճում Նիկոլ Փաշինյանին սարքում էին չուլ. ինչպես Գեղամ…

    Մեր պատգամավորուհիները դահլիճում Նիկոլ Փաշինյանին սարքում էին չուլ. ինչպես Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Ագնեսա Խամոյանին

  • Ուկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին…

    Ուկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին

  • Ու՞մ էր ուղղված նախարարի գրառումը` Ծառուկյանի նախկին թիմակից Քուշկյանի՞ն, թե՞ մյ…

    Ու՞մ էր ուղղված նախարարի գրառումը` Ծառուկյանի նախկին թիմակից Քուշկյանի՞ն, թե՞ մյուսներին
    Անահիտ Ավանեսյան, փարիսեցիություն մի´ արեք
    Որպեսզի հիվանդանոցները, որոնք ապահովագրության համակարգի գործարկումկց հետո օրը 24 ժամ ճռռում են, կարողանան նորմալ վարձատրել իրենց բժիշկներին, պետությունը պետք է հիվանդանոցի մատուցած ծառայության դիմաց ոչ թե 30-40 փոխհատուցում վճարի, այլ 100 տոկոսով փոխհատուցի, լավ` գոնե 70-80 տոկոսով: Դուք տեղյա՞կ եք` հիվանդանոցներում ինչ է կատարվում, ինչ ահռելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում բժիշկները: Ու դրա դիմաց դուք կոպեկներ եք փոխհատուցում:
    Օրինակ` նույն համարվող բուժհաստատություն համարվող «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղյա՞կ եք` ինչ է կատարվում, որքան դժգոհ են Ձեզնից ու Ձեր որոշումներից, ինչ կարգի են ճռռում մայրապետները, բուժքույրերն ու բժիշկները, ու ինչ են ստանում դրա դիմաց: Եթե տեղյակ չեք, հարցրեք Ձեր գործընկեր պատգամավորի մորը` ինքը կպատմի, ասում են` ինքն էլ է Ձեզ շատ սիրում, համարյա ընդդիմադիրների չափ շատ:
    Եվ վերջում` էդ որ «չերեզ Ծառուկյան» մասնավոր ԲԿ-ներին ուղղված ինչ-որ ակնարկներ եք արել, կարո՞ղ է «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-երին նկատի ունեք և դրանց հիմնադիր, նախկինում ԲՀԿ-ի քվոտայով նախարար աշխատած Հարություն Քուշկյանին նկատի ունեք, որը սրբազան սարսուռով է վերաբերվում Ձեզ ու Ձեր հրամաններին, որի ղեկավարած ԲԿ-ներում ամենաշատն են հենց Ձեր նշած խնդիրները, Ձեզնից ու ձեր ներդրած համակարգից դժգոհությունները` նույնպես: Ի՞նչ կասեք, պարոն Քուշկյան, նախարարի գրառումը ավելի շատ Ձե՞զ էր ուղղված` որպես Ծառուկյանի երբեմնի (կամ գուցե դեռ ներկա) թիմակից, թե՞, ասենք, բոլոր իշխանությունների ու հիմա էլ հատկապես ՔՊ-ի սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի հիմնած «Աստղիկ» ԲԿ-ին ու մյուսներին: Իսկ գուցե հենց ՔՊ-ի կողմից ղեկավարվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանո՞ցն էր նախարարի թիրախում:
    Նախարարի գրառումն ամբողջական` կարդացեք այստեղ

  • Մերձմոսկվայում Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորս…

    ‼️‼️Մերձմոսկվայում Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
    Անօդաչու թռչող սարքը հարվածել է Խիմկիի բնակելի շենքերից մեկին: