Category: Makaryan News

  • ՌԴ-ն Փաշինյանին տվեց վերջին շանսը՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄՌուսաստանի փոխարտգործնախարար Մի…

    ՌԴ-ն Փաշինյանին տվեց վերջին շանսը՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ
    Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
    ՌԴ-ն Փաշինյանին տվեց վերջին շանսը՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Մոսկվան արդեն բացահայտ կերպով ցույց է տալիս, որ դժգոհ է ՔՊ-ի վարած արևմտամետ, դե-ֆակտո թրքամետ արտաքին քաղաքականությունից։ Մոսկվան զգուշացնում է փաշինյանական թիմին՝ՀՀ-ն չվերածել հակառուսական պլացդարմի կամ Արևմուտքի գեոպոլիտիկ գործիքի ընդդեմ ՌԴ-ի՝դա ունենալու է տնտեսական և անվտանգային լուրջ հետևանքներ ՀՀ քաղաքացիների համար՝ում շահերի վրա Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց թքած ունեն։
    Փաշինյանն ապացուցել է, որ շարժվում է միայն սեփական աթոռը հունիսին ամեն կերպ պահելու տրամաբանությամբ՝հայոց պետականության ու ՀՀ-ի ապագայի մասին նա երբեք չի մտածել։
    Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր և բենզին՝ շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Նա նշել է նաև, որ հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
    Մոսկվան ցույց է տալիս, թե ինչ կախվածություն ունի հայկական փոքր ու աղքատ տնտեսությունը ՌԴ-ից և ինչ սոցիալ-տնտեսական աղետ է սպասվում ՀՀ-ին, եթե Փաշինյանն՝Արևմուտքի հրահանգով որոշում կայացնի դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀՀ-ն վերածի հարավկովկասյան Ուկրաինայի՝հակառուսական և հակաիրանական պլացդարմի՝Արևմուտքի պրոքսի ուժի ընդդեմ Մոսկվայի։
    ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն առանձնահատուկ կերպով անդրադարձել է աշխատանքային միգրացիայի թեմային։ Նա հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների, իսկ 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա հավելել է,որ այդ գումարը կազմում է հայկական տնտեսության զգալի մասը։
    ՌԴ-ն չի ցանկանում վնասել հայ-ռուսական դարավոր բարեկամությանն ու տնտեսական կապերին, սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն ամիսներ շարունակ անտեսում են Մոսկվայից եկող մեսիջները՝չխզել հայ-ռուսական կապերն ու չգնալ դեպի ԵՄ։
    Փաշինյանը խոստումներ է տվել Արևմուտքին՝հունիսյան ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի պարագայում ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսասկան նախագծերից։

    Մոսկվան արդեն անցել է լուրջ քայլերի՝ՀՀ իշխանություններին հասկացնելու, որ ՀՀ-ն միաժամանակ չի կարող նստել և ռուսական, և եվրոպական աթոռների վրա։
    Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտադրված և առաքված ծաղկային արտադրանքի ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկա…

    «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել` ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
    Կառավարության դիմաց լարվեց իրավիճակը. ոստիկանությունը խլեց մկան դարպասը

  • Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը«Ռոսսելխոզնադզորը» ժա…

    Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը
    «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, հայտարարել է ծառայությունը, որն ուժի մեջ է մտնում մայիսի 22-ից։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը։
    Մանրամասն` այստեղ

  • Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով:Փաստաբան Չմոռանանք նաև, թե ով էր Արթուր Օսի…

    Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով:
    Փաստաբան
    Չմոռանանք նաև, թե ով էր Արթուր Օսիպյանը ժամանակին, ինչպես էր արտահայտվում լրատվամիջոցների հասցեին, ինչ բատապաշարով էր բնութագրում Ռուբեն Վարդանյանին: Իսկ հիմա այդ նույն լրատվամիջոցներն են մեզ ատող այս սորոսականին պաշտպանում իրեն համբալ անվանած Նիկոլ Փաշինյանից

  • Հայաստանը չի կարողանա լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, ինչպես նաև չի կարողանա միաժաման…

    ❗️❗️❗️Հայաստանը չի կարողանա լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, ինչպես նաև չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքի ժամանակ, հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։ Հիմնական կետեր՝
    ⚫️ Հայաստանի քայլերը, քանի որ ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման, հակասում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ոգուն, առաջացնում են հարցեր և կրում են համակարգային փոփոխությունների ռիսկ։
    ⚫️ Ռուսաստանը չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։
    ⚫️ Հայաստանին ԵՄ անդամակցությամբ գայթակղելը պոպուլիստական ​​կարգախոս է։ Նույն հնարքներն այսօր կիրառվում են Մոլդովայի հետ։
    ⚫️ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի Ռուսաստանի հետ առճակատման մեջ։
    ⚫️ Ռուսաստանի վերաբերմունքը հայ քաղաքացիների նկատմամբ մնում է անփոփոխ. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, որին Ռուսաստանը միշտ աջակցել է։
    Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերություններում պարզության օգտին՝ դրա ուղղության վերաբերյալ։
    Ավելի վաղ Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը մի շարք անբարյացակամ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև ընդգծել էր այն տնտեսական օգուտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ համագործակցությունից։
    Հ.Գ. Քաքի մեջ ենք!

  • Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ …

    📌 Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։ Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։
    Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։
    Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։
    Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։
    Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։
    📌 Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական տեռորից, ԲՀԿ վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։
    Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։
    ԲՀԿ նախընտրական շտաբ
    ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նիկոլ Փաշինյան

  • Արա, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել. Պապիկյանը՝…

    Արա, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել. Պապիկյանը՝ Սամվել Կարապետյանին

    Հլը սրա մակարդակը: Սրանք հայ մարդու մահն են տենչում, հայ մարդու արյուն են տենչում, սրանք արյունով են հագենում միայն:
    Հետաքրքիր է` Սամվել Կարապետյանենց կողմից մեկը կգտնվի՞, որ նույն ոճով հակադարձի` բա դու՞ք խի չեք զոհվել ու վիրավորվել, արա, ա´յ Գորիսի կաֆեներում ժելեյած մազերով ֆոտոսեսիա անող «ֆիդայիներ»:

  • Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։Մեր հատուկ ծ…

    Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
    Մեր հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկն արդեն լրտես է բառիս բուն իմաստով։ Չեմ բացառում, որ առաջիկա օրերին պետական դավաճանության հոդվածով գործ կհարուցվի։
    Նիկոլ Փաշինյան
    Սովորական տուն է` մի հատ զալ, 4 հատ սպալնյա. Ծառուկյանը՝ Գուլոյանի տան մասին😀

  • Քաղաքական դաշտի օրակարգը մենք ենք ձևավորում, իսկ ո՞րն է իրենց դիսկուսիան` թուրք,…

    Քաղաքական դաշտի օրակարգը մենք ենք ձևավորում, իսկ ո՞րն է իրենց դիսկուսիան` թուրք, դավաճան, հողատու՞. Ալեն Սիմոնյան

  • Եթե 24 ժամվա ընթացքում Քննչականը չհերքեց իր պնդումը, դատական հայց ենք ներկայացնե…

    Եթե 24 ժամվա ընթացքում Քննչականը չհերքեց իր պնդումը, դատական հայց ենք ներկայացնելու: Ես երբեք, բացի ՀՀ քաղաքացիությունից, այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել. Նարեկ Կարապետյան
    Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: 😊 Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է: Նրա թիմը, որ մեզանից շուտ…