Category: Makaryan News

  • Կառավարության դիմաց մուկ են տշում «Բոլորիբ դեմ եմ»-ի հերթական ակցիան…

    Կառավարության դիմաց մուկ են տշում 😀
    «Բոլորիբ դեմ եմ»-ի հերթական ակցիան

  • Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում հայտարարում` հո միշտ ստեղ հայեր չե՞ն ապրե…

    Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում հայտարարում` հո միշտ ստեղ հայեր չե՞ն ապրել, կամ Արարատ Միրզոյանը Կապանում ասում, թե մենք ադրբեջանական հողերի ենք տիրապետել

  • Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին«ԵԽԽՎ-ից ակնկալում ե…

    Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին
    «ԵԽԽՎ-ից ակնկալում ենք հստակ գնահատականներ Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի առնչությամբ»։ Հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը։

    Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին։ ՔՊ-ականներն ու նրանց թիմակիցները սև փիառ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝տարիներ շարունակ ցեխ են շպրտել կաթողիկոսի կողմ՝նրան են վերագրել տարբեր մեղքեր, որոնք իրականությունից հեռու են։

    Փաշինյանը սարսափում է կորցնել իշխանությունը՝նա բանտերն է նետել հայ հոգևորականներին՝հասկանալով, որ Մայր Աթոռը կարողանում է փողոց գեներացնել և շարունակում է հանդիսանալ հայ ժողովրդի մոտ ամենամեծ հարգանքը վայելող ինստիտուտը՝դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։
    Մայր Աթոռը գիտակցում է, որ փաշինյանական թրքամետ կլանը Հայաստանը տանում է դեպի թրքացում՝վերջնական կործանում, ինչպես ՔՊ-ն կործանեց Արցախն ու այսօր հակաարցախյան տրամադրություններ է գեներացնում ՀՀ քաղաքացիների շրջանում։

    Մայր Աթոռն ահազանգում է՝հայ ժողովուրդ, արթնացիր, հունիսյան ընտրությունները նոր Սարդարապատ են՝Ադրբեջանի դեսպան ՔՊ-ականները չպետք է հաղթեն ու Հայաստանը վերածեն թուրքական վիլայեթի։

    «Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։ Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար։
    Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը»,-նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
    Հայ ժողովուրդը պետք է հետևի Մայր Աթոռի հորդորին՝հայոց եկեղեցին կարող է դառնալ այն համախմբող ինստիտուտը, որը կկարողանա հարթել ընդդիմության շրջանում առկա պառակտումն ու ներքին հակասությունները՝հանուն հայոց պետականության փրկության պետք է ձևավորվի միասնական հակափաշինյանական ճակատ։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պիտի իր հատուցմանը հասնի: Ծառուկյանի բիզնես ող…

    Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պիտի իր հատուցմանը հասնի: Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, և ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման կապակցությամբ:
    Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա Ծառուկյանից խլեց իրեն պատկանող գործարանը:

  • Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, պատկանելու է Հայաստանի Հանրապետությ…

    Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։
    Գործարանի աշխատակիցներն այլևս կարիք չունեն կատարելու Ծառուկյանի հրահանգները: Նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է:
    Նիկոլ Փաշինյան

  • «Գնթունիկի» Կարենը, նույն ինքը` Ապարանի թունդ ընդդիմադիր հանայնքապետ Կարեն Եղիազ…

    «Գնթունիկի» Կարենը, նույն ինքը` Ապարանի թունդ ընդդիմադիր հանայնքապետ Կարեն Եղիազարյանը դարձել է ՔՊ-ի քարոզիչ
    Այս կադրերը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրապարակած տեսանյութում են, որտեղ ՔՊ-ական մարզպետն ու երբեմնի ընդդիմադիր համայնքապետը ՔՊ են քարոզում և բուկլետ բաժանում:
    Առուշ Առուշանյանը երևի հիմա նայում է ու հայտնի երգը հիշում` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ 😀

  • Քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնելՀՀ քննչական կ…

    Քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
    ՀՀ քննչական կոմիտե

  • Հանրայինը հրաժարվել է ցուցադրել «Հայաստան» դաշինքի ստեղծած հենց այս նախընտրական …

    Հանրայինը հրաժարվել է ցուցադրել «Հայաստան» դաշինքի ստեղծած հենց այս նախընտրական հոլովակը

  • Ինչպե՞ս է արձագանքում Նարեկ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանականների սադ…

    Ինչպե՞ս է արձագանքում Նարեկ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանականների սադրանքին` ուղղված իրենց
    Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին Հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիաներն ու ելույթները իր անցած ճանապարհի մասին, թե հայ ժողովրդին իր պես փորձառու քաղաքական գործիչ է պետք, որ ղեկավարի Հայաստանը, տրամաբանական…

  • ՔՊ–ն 3 միլիարդ դոլար է ուզում էստեղ ծախսել, որ անունը դնի ակադմեիական քաղաք. Մար…

    ՔՊ–ն 3 միլիարդ դոլար է ուզում էստեղ ծախսել, որ անունը դնի ակադմեիական քաղաք. Մարուքյանն այցելել է «Ակադեմիական քաղաք», որը տափաստանի տեսք ունի