Category: Makaryan News

  • Իսկ ատոմակայանը «փակելուց» կամ «բացելուց» առաջ կարո՞ղ է ձեր շինած ճանապարհների փ…

    Իսկ ատոմակայանը «փակելուց» կամ «բացելուց» առաջ կարո՞ղ է ձեր շինած ճանապարհների փոսերը փակեք` Վաշինգտոնի ճանապարհներից ավելի լավ ճանապարհ ունենք, որոնցով ոնց քշում ես` փոսն ես ընկնում: Էդ որ անեք պրծնեք, անցեք նաև կոկորդիլոսաբուծարանի բացմանը ))

  • Խոշոր վթար` կառավարության շենքի դիմաց. Honda C-RV-ն տապալել է սյունը և գլխիվայր …

    Խոշոր վթար` կառավարության շենքի դիմաց. Honda C-RV-ն տապալել է սյունը և գլխիվայր շուռ եկել
  • Լավրովը Ալեն Սիմոնյանին պարզաբանել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգների մասինՌԴ ա…

    Լավրովը Ալեն Սիմոնյանին պարզաբանել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգների մասին
    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արևմուտքի հետ Երևանի մերձեցման վտանգները։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
    Արտգործնախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Սիմոնյանը երկու երկրների միջև «անկեղծ և բովանդակալից մտքերի փոխանակում են անցկացրել արդիական հարցերի շուրջ»։
    «Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
    Ռուսական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոսկվայի և Երևանի միջև ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների արագ գործնական իրականացմանը։
    Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան լսում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են հայտնում Ռուսաստանի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու հարցում, սակայն «Եվրոմիության մեր գործընկերները շատ ակտիվորեն վարում են հակառակ քաղաքականություն» և անընդհատ ներկայացնում են տարբեր տարբերակներ՝ «կամ մեզ հետ, կամ նրանց հետ»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։

  • Չե՞ք կարծում, որ Մոսկվան երես կթեքի Հայաստանից. ռուս լրագրողի հարցերը` Ալեն Սիմո…

    Չե՞ք կարծում, որ Մոսկվան երես կթեքի Հայաստանից. ռուս լրագրողի հարցերը` Ալեն Սիմոնյանին

  • Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, …

    Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում՝ սննդամթերքի գները բարձրանում են, դեղերի գները բարձրանում են, տրանսպորտի գները՝ ևս․..
    Ալեքսան Ալեքսանյան

  • Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ա…

    🇦🇿🇦🇲 Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման։

  • Մենք ենք զարգացրել Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարի ինքը մեզնով վարձատրվել …

    Մենք ենք զարգացրել Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարի ինքը մեզնով վարձատրվել է. «Ռոսիա մոլի@ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
    Ակցիայի պատճառն այն է, որ «Ռոսիա մոլի» սեփականատեր, ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը որոշել է առանց ժամանակ տալու վտարել այս մարդկանց շուկայի տարածքից, որ դրա հաշվին ընդլայնի իր մոլը:

  • Էս ֆունծիկները, որ արևմտյան գրանտներով օրվա իշխանության դեմ էին պայքարում, էսօր …

    Էս ֆունծիկները, որ արևմտյան գրանտներով օրվա իշխանության դեմ էին պայքարում, էսօր ասելու բան չունե՞ն` տեսնելով էս հրաշք այգին:
    Չե՞ն ուզում Տարոն Մարգարյանից ու մյուսներից ներողություն խնդրել իրենց ապազգային կապիկությունների համար:

  • Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրությունների…

    Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն խմբակցություն ունի, բանակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որ ընտրություններին մեկ միասնական ցուցակով հանդես գան: Հավանաբար դա կլինի դաշինքի ձևաչափով: Ասացին` երկու կուսակցությունների ղեկավարները գրեթե եկել են կոնսենսուսի, և մոտ օրերս հայտարարություն կարվի: Մնում է Թևանյանը կարողանա իր թիմին համոզել, որ Ծառուկյանի հետ ընտրությունների գնալը ճիշտ է, քանզի թիմում, մեզ հասած տեղեկություններով, Թևանյանի այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել, ինչի պատճառով լարվածություն է առաջացել հատկապես «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև:
    Մեզ ասացին` թիմում երկու մասի են բաժանվել այս հարցում, «Մայր Հայաստանի» կորիզը կազմող անդամներից ոմանք կտրուկ դեմ են այս որոշմանը, ոմանք` կողմ: Ավելին, բանը հասել է անգամ նրան, որ ավագանու անդամներից մի քանիսի միջև թեժ վիճաբանություն և լուրջ ընդհարում է ծագել այս հարցի շուրջ:
    «Մայր Հայաստանից» տարբեր անդամներ այս թեմայով մեզ հետ զրույցում խուսափողական պատասխաններ տվեցին` չցանկանալով մանրամասնել, թե ինչ է խմորումներ են տեղի ունենում թիմում, միայն առաջարկեցին մի քանի օր սպասել, և ամեն ինչ պարզ կդառնա` ըստ էության չհերքելով Թևանյան-Ծառուկյան բանակցությունների և հավանական դաշինքի մասին մեր տեղեկությունները:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    @MakaryanNews

  • Մենք չենք եկել իշխանության աշխատավարձ չստանալու արժեքով, եթե հարստացած լինեինք, …

    Մենք չենք եկել իշխանության աշխատավարձ չստանալու արժեքով, եթե հարստացած լինեինք, էդ 6-7 մլն դրամ պարգևավճարի կարիքը չէր լինի. Սրբուհի Գալյանը նախանձու՞մ է «նախկին թալանչիներին», որոնցից շատերի հաշիվներին միլիոնավոր դոլարներ կան: Ամեն դեպքում, ինձ այլ բան չէր…