⚡️ՊԵԿ-ում բառդակ է ու խայտառակ իրավիճակ` ոչ միայն կոռուպցիոն առումով Հետաքրքիր է` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղյա՞կ է, որ ՊԵԿ-ում նորմալ մաքրություն չի արվում, իսկ զուգարաններում էլ, օրինակ, օճառ ու թուղթ չկա, և աշխատակիցները հաճախ իրենք են ստիպված լիկում…
Երբեմն AI-ը ավելի լավ վերլուծություններ կարող է անել, քան շատ աշխատակիցներ. Սրբուհի Գալյանը խոստովանեց, թե ինչ հայտարարություն է արել նա լսարանում` իր ուսանողների մոտ 😀
Արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով. Սրբուհի Գալյանը`սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով Սիրիա փոխանցելու մասին Նա, փաստացի, խոստովանեց, որ իրենց նախաձեռնությամբ են որոշել սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով փոխանցել Սիրիային` ըստ էության հաճոյանալու Թուրքիային ու նաև Ադրբեջանին:
Նոր նախագիծ` ծանուցումների վերաբերյալ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է մշակվել, որը վերաբերում է ծանուցումների գործընթացին: Համաձայն դրա` քաղաքացին կկարողանա ընտրել, որ ինքը ծանուցումները ստանա էլեկտրոնային եղանակով, եթե ոչ, ապա նոր կստանա փոստային եղանակով, ապա այն կտեղադրվի նաև azdarar.am կայքում, որից հետո քսղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված: Մանրամասն` տեսանյութում
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավաորի կնոջը պաշտոնի են նշանակել MakaryanNews-ի տեղեկություններով` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին դատող և «Իմ քայլի» ցուցակով նախկինում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանի կնոջը` Անահիտ Աբրահանյանն օրերս Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ նշանակվել է Արթիկի թիվ 1 դպրոցի ֆինանսկան գծով տնօրեն: Հիշեցնենք նաև, որ Սարգիս Պետրոսյանը նաև Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխած ու նրա համար տնային կալանք սահմանած դատավորն է: Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
‼️‼️‼️Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։