Category: Makaryan News

  • Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում և չի գիտակցո…

    Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում և չի գիտակցում, թե ինչպես է իր աշխարհը փուլ գալիս։ Կորցնելով իրականության զգացողությունը՝ նա չի հասկանում, որ դրսում 2018 թ․-ը չէ, երբ ժողովուրդը նրան սիրում էր, և ոչ էլ 2021 թ․-ն է, երբ մարդիկ նրան խղճում էին և վախենում Քոչարյանի վերադարձից։ Դրսում 2026 թ․-ն է։ Ժողովրդի մեծամասնությունը ատում է նրան, զզվում և արհամարհում։
    Բնականաբար հակաիշխանական ատելությունը զսպելու նպատակով իշխանական պրոպագանդիտները նորից դիմում են ստի և մանիպուլյացիայի օգնությանը, ատելություն տարածում արցախցիների նկատմամբ, վերակենդանացնում հին մեռելներին (Ղարաբաղյան կլան), փնտրում և գտնում են ռուսական հետքը, Կրեմլի շողքը, Պեսկովի բեղերը և այլն։ Բայց չի ստացվում։ Նիկոլը դատապարտված է։ Նա հեռանալու է։
    Իսկ այդ հեռացումը արդյունավետ և անցնցում կազմակերպելու համար մենք ճանապարհային քարտեզ ենք առաջարկում։ Մենք գիտենք դրա ձևը։ Մարդկանցից պահանջվում է միայն գալ ընտրությունների։
    Կարպիս Փաշոյան
    Ռոբերտ, Սերժ, կալուգացի, պռոբելառուս. դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը: Նիկոլ Փաշինյանը նորից սպառնում է

  • Ռոբերտ, Սերժ, կալուգացի, պռոբելառուս. դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյան…

    Ռոբերտ, Սերժ, կալուգացի, պռոբելառուս. դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը:
    Նիկոլ Փաշինյանը նորից սպառնում է

  • Այսօր Փաշինյանի թիրախում հայտնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն էԱյդ մասին…

    Այսօր Փաշինյանի թիրախում հայտնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է
    Այդ մասին հայտնել է ինքը` Սողոյանը.
    Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:
    Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:
    Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:
    Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել:
    Դուք եք կզել, փախել եք. Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց

  • Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում` սատկացնե…

    Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում` սատկացնելու եմ. Փաշինյանը նորից հունից դուրս եկավ
    https://youtube.com/shorts/4I740pDQCpM?si=joFznShiF1vge3lL

    Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում` սատկացնելու եմ. Փաշինյան

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Քննչական կոմիտեն` Փաշինյանին հունից հանած դիմակավորված անձանց տեսանյութի մասինՀՀ…

    ‼️Քննչական կոմիտեն` Փաշինյանին հունից հանած դիմակավորված անձանց տեսանյութի մասին

    ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
    ‼️Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ:

  • Դուք եք կզել, փախել եք. Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց արցախցի կնոջ հետ զրու…

    Դուք եք կզել, փախել եք. Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց արցախցի կնոջ հետ զրույցում

  • Ամեն դեպքում գերու նիկոլականն ա ճիշտ …

    Ամեն դեպքում գերու նիկոլականն ա ճիշտ 😳

  • Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Շրջանների զգալի մասում և Երև…

    💦Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

  • Makaryan News pinned «Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի …

    Makaryan News pinned «Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին Հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիաներն ու ելույթները իր անցած ճանապարհի մասին, թե հայ ժողովրդին իր պես փորձառու քաղաքական գործիչ է պետք, որ ղեկավարի Հայաստանը, տրամաբանական…»

  • Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյա…

    Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին
    Հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիաներն ու ելույթները իր անցած ճանապարհի մասին, թե հայ ժողովրդին իր պես փորձառու քաղաքական գործիչ է պետք, որ ղեկավարի Հայաստանը, տրամաբանական է, որ փորձառություն ասելով՝ Քոչարյանն իրեն է ակնարկում։ Դարձյալ հաշվի առնելով իր ու իր թիմակիցների ելույթները, թե ինչպես են նրանք Նիկոլ Փաշինյանին անվանում փորձանք, ապա պարզ է, որ դա էլ Փաշինյանի մասին է։ Մնաց փորձարկումը։ Այստեղ քոչարյանականները բաց տեքստով չեն ասում, բայց հասկացնում են, որ փորձարկում բառը՝ որպես էպիտետ, քաղաքականության մեջ տակավին վերջերս հայտնված խոշոր գործարար, իրեն չափազանց ինքնավստահ դրսևորող, բայց երկիր կառավարելու առումով բացարձակ անփորձ Սամվել Կարապետյանին և իր թիմին նկատի ունեն։ Չի բացառվում, որ փորձարկում ասելով՝ ինչ-որ չափով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նկատի ունի Քոչարյանը, քանի որ Ծառուկյանն էլ երկիրը ուղիղ՝ առանց կոալիցիայի կառավարելու փորձ, որպես այդպիսին, չունի։ Բայց ակնհայտ է, որ այս հեգնանքը ավելի շատ հենց Կարապետյանին ու նրա թիմին է ուղղված։
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/10568.html?fbclid=IwZnRzaAR2-H1leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe7xEe3G2phQ0V7_yNSexImvOaA9L9yg1O7zu0cgQhIJbSF9VQ7FD3WISXLK0_aem_PbAQzebG1CwYhZypAtwYlg

    Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին

    Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները ձայն կորզելու համար մի սադրիչ թեզ են շրջանառության մեջ դրել, որ «հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման և փորձառության միջև»: Թերև…