Category: Makaryan News

  • Հերթական ձայն փոշիացնողըՍերժ Սարգսյանը այնքան է ատում իր ընդդիմադիր քաղաքական հա…

    Հերթական ձայն փոշիացնողը
    Սերժ Սարգսյանը այնքան է ատում իր ընդդիմադիր քաղաքական հակառակորդներին, որ հիմա էլ որոշել է իր սատելիտներից Վահան Բաբայանին մտցնել խաղի մեջ, որ մասնակցի ընտրություններին ու ձայն փոշիացնի: Այսինքն` Թաթոյանն ու Անանյան` իրենց 1.5 տոկոսանոց էլեկտորատով, քիչ էին, հիմա էլ` Բաբայան Վահան:
    Ես Վահանի դեմ անձնական ոչինչ չունեմ, բայց ինքն էլ լավ գիտի, որ ինքը ձայն չունի` 0.3 տոկոս ձայն է հավաքելու, լավ թող լինի` 1.2 տոկոս, ու այդ ձայները ինքը խլելու է Սերժ Սարգսյանի երբեմնի կամ ձևական ներկայիս ընկեր ու գործող ոխերիմ կոնկուրենտ Ռոբերտ Քոչարյանից և իր «մտերիմ ընկեր» հայտարարած Սամվել Կարապետյանից, որի դեմ իբր հրահանգել է` անռամբ իրենք (ՀՀԿ-ականներով) ուղիղ չպայքարեն:
    Մարդիկ օրը 24 ժամ խոսում են միավորման, մեծ դաշինքներով Նիկոլի դեմ պայքարելու մասին, իսկ մեծն ազնվաբարո գործիչ, շաշկիի կանոններով հզոր շախմատիստ Սերժ Ազատիչը առաջնորդվում է նիկոլական մեթոդով` «բաժանիր, որ քանդես», դրա համար էլ իրեն առընթեր մանր-մունր ուժերի է դաշտ մտցնում, որ քիչ թե շատ շանս ունեցող ընդդիմադիր ուժերից էդ 1-1.5% ձայնն էլ խլեն, որ հանկարծ ընդդիմությունից որևէ մեկը չգա իշխանության: Ինչու՞, որովհետև իրենց համար ավելի լավ է Նիկոլը ևս մի 5 տարի մնա իշխանության ու շարունակի քանդել մեր երկիրը, քան կոնկուրենտ օֆիսներից որևէ մեկը գա իշխանության` իրենց փոխարեն:
    Այ էսքան շատ են սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին Սերժ Սարգսյանն ու մյուսները…
    Հ.Գ. Մյուսների մեջ էն կոնկուրենտ մյուսներն էլ են մտնում, որոնք էլ իրենց հերթին են ի հեճուկս բոլորի և հօգուտ Նիկոլի պայքարում:

  • Աչքիս նիկոլափարթիին չեն հրավիրել` նեղվել ա …

    Աչքիս նիկոլափարթիին չեն հրավիրել` նեղվել ա 😀

  • Այսօր այսքանը, բարի գիշեր, նիկոլազավրեր …

    Այսօր այսքանը, բարի գիշեր, նիկոլազավրեր 😀😀😀

  • Ի հեճուկս Նիկոլաբենդի՞ ՔՊ-ից մեկուսացած ու էսօրվա նիկոլափարթիին չմասնակցած Հայկ…

    Ի հեճուկս Նիկոլաբենդի՞ 😜
    ՔՊ-ից մեկուսացած ու էսօրվա նիկոլափարթիին չմասնակցած Հայկ Սարգսյանն էլ իր հերթին շաբաթ օրը (արդեն այսօր) ցանկացողներին հրավիրում է MyLer`սահելու 😀
    Ցանկացողներ կա՞ն))

  • ՊԵԿ-ում բառդակ է ու խայտառակ իրավիճակ` ոչ միայն կոռուպցիոն առումովՀետաքրքիր է` Պ…

    ⚡️ՊԵԿ-ում բառդակ է ու խայտառակ իրավիճակ` ոչ միայն կոռուպցիոն առումով
    Հետաքրքիր է` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղյա՞կ է, որ ՊԵԿ-ում նորմալ մաքրություն չի արվում, իսկ զուգարաններում էլ, օրինակ, օճառ ու թուղթ չկա, և աշխատակիցները հաճախ իրենք են ստիպված լիկում իրենց հետ հիգիենիկ պարագաներ բերել: Նույն կերպ ավտոմեքենաների սպասարկում չի իրականացվում ու էսպես էլի լիքը բաներ:
    Եթե տեղյակ չէ պարոն Հակոբյանը, թող հարցնի իր մտերիմ ընկերներին ու նրանց ընկերներին, բայց ոչ Գառնիկին, իհարկե, ինքը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի, Հակակոռուպցիոնի գործերը` վկա, մաքրության հետ` նույնպես, չէ՞ Գառնիկ ջան: Այս անգամ թող հարցնի իր այն ընկերներին, որոնցից առանձնահատուկ են զզվում ՊԵԿ-ի որոշ բլոկներում, օրինակ` մաքսային բլոկում: Չէ, խոսքը էլի Գառնիկի մասին չէ, իրեն ՊԵԿ-ում գրեթե բոլորը առանձնահատուկ շատ են սիրում, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարողները, չէ՞, Գառնիկ ջան:
    Մի խոսքով` Էդուարդ Հակոբյանը թող մաքրության ու մնացած թեմաներով հարցնի, օրինակ, «Խաչիկ & Co.» ընկերախմբին, և իրենք կպատմեն, թե ոնց է ստացվել, որ հունվարի սկզբից մինչ օրս ՊԵԿ-ի մասնաշենքերը նորմալ մաքրություն չի իրականացվում, զուգարանում հիգիենիկ պարագաների խնդիր կա, ծառայողական մեքենաներն էլ չեն կարողանում սպասարկել ու էսպես շարունակ:
    Եթե մինչև երկուշաբթի պարոն Հակոբյանին չպատմեն, ինքն էլ ինձ չպատմի, երկուշաբթի ես մանրամասն կպատմեմ, որ համ ինքն իմանա, համ բոլորն իմանան ՊԵԿ-ի «մեծ ու համերաշխ ընտանիքում» տիրող հերթական խայտառակ իրավիճակի մասին: 😜

  • Հարցում. Ձեր կարծիքով` Նիկոլի՞ զոմբիներն են ավելի պիղծ և անբարոյական, թե՞ Քոչարյ…

    Հարցում. Ձեր կարծիքով` Նիկոլի՞ զոմբիներն են ավելի պիղծ և անբարոյական, թե՞ Քոչարյանի

  • Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում, Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ միջազգային …

    Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում, Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ միջազգային հանրության լռության և անտարբերության մասին

  • ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն…

    ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի։
    Աջակցության նպատակը ՀՀ ԶՈւ-ի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։
    ԵՄ Խորհուրդ

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր արգելադրված գույքն արդեն դուք կարող եք վաճառել շուկայական գնո…

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր արգելադրված գույքն արդեն դուք կարող եք վաճառել շուկայական գնով. Արփինե Հովհաննիսյան

  • Հատուկ ընդդիմադիր-քոչարյանական զոմբի-դառմայեդների համար, որոնք ասում են, թե ընդդ…

    Հատուկ ընդդիմադիր-քոչարյանական զոմբի-դառմայեդների համար, որոնք ասում են, թե ընդդիմությանը, այս դեպքում՝ դրա xzor առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին քննադատելով ջուր ենք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին
    Ուրեմն Քոչարյանի հետ աֆիլացվող, Քոչարյանի կողմից ֆինանսավորվող որոշ հայտնի լրատվամիջոցները «օբյեկտիվությունից» դրդված՝ հերիք չի տարածել են էսօր Նիկոլ Փաշինյանի տված ճեպազրույցում Քոչարյանին ուղղված քննադատական կտորը, մի բան էլ վերնագիր են դրել հենց էն մասը, որտեղ Փաշինյանը հեգնում ու զրոյացնում է Քոչարյանին՝ որպես պոլիտիկ։ Ու սա այն դեպքում, երբ նույնիսկ ես Քոչարյանի դեմ Նիկոլի ասածներից որևէ բան չեմ տարածել իմ էջերում:
    Էլ չեմ ասում, որ էդ նույն լրատվամիջոցն ու այլ թունդ ընդդիմադիր լրատվամիջոցներ իրենց թունդ ընդդիմադիր դիրքերից ամեն Աստծու օր տարածում են Նիկոլ Փաշինյանի սրտիկները, լայվերն ու ընդդիմության, եկեղեցու և մեր ազգային արժեքների դեմ տարատեսակ էշությունները, հոխորտանքներն ու դավաճանական մտքերը։
    Ու էսքանից հետո դեռ ինձ ու իմ նմաններին են ակնարկում, թե Նիկոլ ենք պահում Քոչարյանին կամ ընդդիմությանը քննադատելով։ Տո դուք մի հատ ձեր կողմից ֆինանսավորվող մամուլի վիճակը նայեք՝ ոնց որ Նիկոլի անձնական փիառշիկները լինեն, տպավորություն է, թե ՔՊ-ի կամ անձամբ Նիկոլի հետ գովազդային պայմանագիր են կնքել ու ինչպես մեր փեսա Միշիկը, մյուսները ևս ֆինանսավորվում են Նիկոլ Փաշինյանից ու երևի նաև Աննա Հակոբյանի հիմնադրամից, հետո նոր մյուսներին Նիկոլ պահելու մեջ մեղադրեք: Ութ տարի ամեն օր ձեր քայլերով Նիկոլին պահում, փայփայում և հզորացնում եք, մի բան էլ մե՞նք ենք մեղավոր:
    Էթիկայից ելնելով՝ լրատվամիջոցի անուններ չեմ հրապարակում, պարզապես հետևեք լրահոսին ու ինքներդ կհասկանաք` ով ում ջրաղացը ոնց է ջրում: