Category: Makaryan News

  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Երկու քա…

    ⚡️Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Երկու քաղաքացի տեղափոխվել է ԲԿ։
    ▫️Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային։
    ՆԳՆ փրկարար ծառայություն

  • Խայտառակություն Հայաստանի ու ընդդիմության համար (Բավքում պահվող գերիների պահը` հ…

    Խայտառակություն Հայաստանի ու ընդդիմության համար (Բավքում պահվող գերիների պահը` հանած)
    Ընդդիմությունը, փաստորեն, ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս` միջազգային հարթակներում չի կարողանում որևէ հարց լուծել, որևէ հայանպաստ բանաձև առաջ քաշել և ընդունել տալ ԵԽԽՎ-ում:
    Բա քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր մանդատ ունենալն ու գործուղումների գնալը, երբ նույնիսկ Ստրասբուրգում չեք կարողանում անգամ ձեր կողմից քաղբանտարկյալ հռչակված հոգևորականների շահերը պաշտպանել, դեռ մի բան էլ թույլ եք տալիս, որ նրանց դեմ բանաձևեր ընդունվեն:
    Բա ու՞ր է «Հայաստան» դաշինքի էն ձեր ինտելիգենտ պրիչյոսկով խրոխտ պատգամավորը, էն որ իր` Ազգային ժողովում քննարկումների ու խփոցիների ժամանակ ցուցաբերած duxov պասիվությունը արդարացնում էիք նրանով, թե ինքն էլ միջազգային հարթակներում կարևոր գործեր ա անում:
    Ու՞ր ես, պարոն ինտելեկտի կծիկ, արի բացատրի ընդդիմադիր հանրությանը, թե անձամբ դու քո մանդատ ունենալը ինչո՞վ ես արդարացնում, բացի նիկոլականների հետ վոյաժների ժամանակ վիսկի խմելուց:

  • Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով 9 բալանոց խցանումներ են, 50-ից ավելի չ…

    ⚡️Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով 9 բալանոց խցանումներ են, 50-ից ավելի չվերթ է հետաձգվել։
    ▫️Հայտարարվել է եղանակային «նարնջագույն» նախազգուշացում։

  • Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհների…

    ❄️Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։
    ▫️Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել և գրել. «Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպան…

    Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել և գրել. «Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
    Հարց «սպարապետ» Պապիկյանին` ո՞ր հայրենիքի, էդ տղաները իրենց կյանքը ո՞ր հայրենիքի համար են զոհել, այն հայրենիքի, որը դու և ձեր չարաբաստիկ իշխանությունը հանձնեցիք թշնամու՞ն` ճանաչելով Ադրբեջանի մաս: Եթե ձեր հանձնած Արցախը նկատի ունեք, ձեր համար դա ե՞րբ է հայրենիք եղել, ու ինչու՞ հանձնեցիք, եթե հայրենիք էր: Թե՞ քո և Ալենի հայրենիքը «ճանաչված» Աղդամը նկատի ունես:
    Մի հատ հստակեցրեք էդ հայրենիքի պահը` մենք էլ ինանանք ինչ օր եք նշում:

  • Առաջիկա ժամերին Մոսկվան և հարակից հատվածները կծածկվեն ձյան ապոկալիպսիսով և ուժեղ…

    Առաջիկա ժամերին Մոսկվան և հարակից հատվածները կծածկվեն ձյան ապոկալիպսիսով և ուժեղ քամիներով
    ▫️
    Ցիկլոնը Մոսկվայի մարզում կմոլեգնի երեք օր։ Հայտարարվել է «նարնջագույն» տագնապի մակարդակ։ «Ռոսավիացիա»-ն զգուշացրել է, որ եղանակի վատթարացումը կարող է ազդել օդային տրանսպորտի վրա։

  • Պեդրո Զարոկյանը հերքել է իր հայտարարությունը` ընդունելով, որ Երևանի ավագանու իշխ…

    ⚡️Պեդրո Զարոկյանը հերքել է իր հայտարարությունը` ընդունելով, որ Երևանի ավագանու իշխանական անդամ Աշոտ Սարգսյանի ընկերությունը Հ1-ի հետ պայմանագրեր է ունեցել նաև 2020-ից առաջ

    ▫️Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ուղղում է իր հայտարարությունը՝ նշելով, որ Աշոտ Սարգսյանի «Ինդիվիդիում Կաստինգ» ընկերությունը պայմանագրեր է ունեցել «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» Հ1-ի հետ մինչև 2020 թվականը։
    ▫️Զարոկյանի խոսքով՝ 2014–2018 թվականներին կնքված այդ պայմանագրերը չեն արտացոլվել Ֆինանսների նախարարության armeps.am կայքում, քանի որ դրանց գումարը չի գերազանցել սահմանված 1 միլիոն դրամը։

  • ՈւշադրությունՍոցիալական ցանցերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության…

    ‼️Ուշադրություն‼️
    Սոցիալական ցանցերում
    «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի անունից
    հերթական
    կեղծ հայտարարությունն է տարածվում։
    📌 Շարունակական այս մանկամիտ գործելաոճը, բնականաբար, մեկնաբանության կարիք չունի:
    📌Ի հեշեցում’ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի բոլոր հայտարարությունները բացառապես տարածվում են կուսակցության պաշտոնական աղբյուրներով:
    📌 Խնդրում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց:
    Հայոց համազգային միասնություն կուսակցություն

  • Չարենցավանի քաղաքապետին ու նախկին ոստիկանապետին հայհոյած տեղական «Դոգը» կալանավո…

    Չարենցավանի քաղաքապետին ու նախկին ոստիկանապետին հայհոյած տեղական «Դոգը» կալանավորվել է 45 օրով
    Նիկոլ Փաշինյանի` Չարենցավանի եկեղեցի այցելելուց օրեր անց հանրային դաշտում հայտնվում է Արթուր Արսենյան անունով ինչ-որ տղամարդ, որը սկսում է հայտնի Դոգի ոճով հայհոյանքներով իբրև թե բացահայտումներ հրապարակել Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի, Չարենցավանի նախկին ոստիկանապետ Անի Դանիելյանի, նրանից շատ ավելի վաղ ոստիկանապետ աշխատած, այժմ թոշակի անցած Սամվել Տոնոյանի, տարբեր թաղային կամ քրեական հեղինակություն համարվող, քաղաքում ճանաչում կամ որոշակի հեղինակություն ունեցող այլ անձանց հասցեին:
    Արսենյանին քաղաքում շատերը ճանաչում են որպես Հավատացյալ Գնելի որդի (հայրը Չաերենցավանի 50-ականների եկեղեցու հոգևոր հովիվն է կամ նման մի բան):
    Հավանաբար հենց Դոգի եթերներից ոգեշնչված տղամարդու հրապարակած տեսանյութերում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում Չարենցավանի քաղաքապետի, նախկին ոստիկանապետերի և վերը նշված անձանց հասցեին, Դոգի ասած` նա մտել էր իր թիրախների տուն և աջ ու ձախ հայհոյում էր, նաև ուղիղ սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին:
    Ուշագրավ է, որ հայհոյախոս տղամարդը կոնկրետ անձանց հասցեին հնչեցրած մեղադրանքների կողքին նաև այլ անձանց անուններ է տալիս, որոնց պաշտպանում է, փորձում արդարացնել ինչ-ինչ հարցերում, և կասկածներ կան, որ այս ամենը նա ինչ-որ անձանց կամ ուժերի կողմից ուղղորդված է անում:
    Մենք տեղեկացանք, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն ու Անի Դանիելյանը, որն այս պահին Հրազդանի ոստիկանապետն է, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ և Արթուր Արսենյանին ուղարկել կալանավորման:
    ՔԿ-ից NakaryanNews-ին հայտնեցին, որ
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:
    Ընդ որում, մեր տեղեկություններով` նախաքննական մարմինը պահանջել է երկամսյա կալանք, սակայն դատարանը 45 օրով է բավարարել:

  • Համարյա սրսուռ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը` իր շքեղ Mercedes S-Class-ովՈւ՞ր ես խցկվու…

    Համարյա սրսուռ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը` իր շքեղ Mercedes S-Class-ով
    Ու՞ր ես խցկվում, այ ախպեր, հերթ կա, բան կա 😀
    Հ.Գ. Ի դեպ, էս ավտոն, որ ասում են` լոմբարդում կամ բնկչ տակ դրած մեքենա է եղել, հաստատ պատգամավորի աշխատավարձով ես, չէ՞, առել: Դե, շնորհավոր, հաջորդը թող սրա Maybach-ը մաշես))