Category: Makaryan News

  • Արամուսում ամուսիններին դաժանաբար սպանած տղամարդը ևս երկու հոգու է սպանել նույն …

    ❗️Արամուսում ամուսիններին դաժանաբար սպանած տղամարդը ևս երկու հոգու է սպանել նույն օրը
    MakaryanNews-ի տեղեկություններով` տղամարդը Արամուսի գազարի դաշտում ամուսիններին հրազենով սպանելուց հետո գնացել Հատիս սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ մի զրուցարանի մոտ տեսել է Audi մակնիշի մեքենա, կողքը` տղամարդ և կին, անունները`Վահե Մարտիրոսյան և Մարինե Հայրապետյան: Հանցագործը հավանաբար պահանջել է մեքենան, չեն տվել, որից հետո կրակել է երկուսի վրա, սպանել նրանց, ապաբմեքենան վերցրել ու փախել է: Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi մակնիշի մեքենայով` հրազենը մեջը:
    Իմ աղբյուրը ասաց, որ այդ դեպքի մասին ոչ ոք չի իմացել, և երբ հարազատները փնտրել են զույգին, դեպքից մեկ օր հետո մկայն գտել են նրանց նշված զրուցարանում սպանված: Ու եթե իրավապահները օպերատիվ գործեին, գուցե արագ հայտնաբերեին և հնարավոր լիներ փրկել նրանց կյանքը: Ինձ ասացին`հուղարկավորությունը դեռ տեղի չի էլ ունեցել: Ի դեպ, Մարինեն Ռուսաստանից էր, վերջերս էր ժամանել Հայաստան, և նրա հարազատներին նոր են կարողացել տեղեկացնել դեպքի մասին:
    Աղբյուրը` MakaryanNews

  • Նոր աչքովս ընկավ, որ այսպես կոչված «Անասնաֆերմայի բնակիչներից» մեկը հայտարարել …

    🐷 Նոր աչքովս ընկավ, որ այսպես կոչված «Անասնաֆերմայի բնակիչներից» մեկը հայտարարել է, թե Սամվել Կարապետյանին պետք է հեռու պահել Հայաստանի Հանրապետությունից 😀
    Աժժժ ջան, կամ քո սրտով ասեմ`«ընկեր Նապոլեոնի տեղապահ» ջան, եթե Սամվել Կարապետյանին ու նրա նման մարդկանց հեռու պահենք Հայաստանից, նրանց արած գործը` միլիոնավոր դոլարների ներդրումներ, հազարավոր աշխատատեղեր, բարեգործական ծրագրեր, կարիքավոր անձանց ոչ թե 10 հազար դրամ նպաստով, այլ ամեն ինչով աջակցող ծրագրեր և այլն, պիտի անի պետությունը, այս դեպքում` դուք ու ձեր չարաբաստիկ իշխանությունը:
    Իսկ եթե մեկը կա, որին պետք է հեռու պահել Հայաստանից և հայ ժողովրդից, դա միայն դուք եք և ձեր «դեմոկրատ» առաջնորդը❗️

  • Լուսանկարներ`Բաքվում ընթացող շինծու դատավարությունից…

    Լուսանկարներ`Բաքվում ընթացող շինծու դատավարությունից
  • Արմենակ Ուրֆանյանն ու մյուսները` Ջավախքի Փոկա գյուղի միջնակարգ դպրոցումՓոկան Վրա…

    Արմենակ Ուրֆանյանն ու մյուսները` Ջավախքի Փոկա գյուղի միջնակարգ դպրոցում
    Փոկան Վրաստանի Նինոծմինդայի շրջանի հայաբնակ գյուղերից է, գտնվում է Փարվանա լճի ափին:
    @MakaryanNews

  • Բարի լույսով մի քիչ խայտառակվենք նորից Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին հիշեցրել է…

    Բարի լույսով մի քիչ խայտառակվենք նորից 😳
    Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին հիշեցրել է, որ ինքը, «ֆսյո տակի», Հայաստանի վարչապետն է (ոչ բարով), ոչ թե եսիմ որ երկրի:
    «Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված օրհնի Ձեզ»,– ասել է Հայաստանի «մեծարգոն»` ձեռքի հետ քծնելով իր անունն ու պաշտոնը պարբերաբար շփոթող ԱՄՆ նախագահին:
    Բա Պուտինին ինչու՞ չես ասում` Աստված օրհնի Ձեզ, չե՞ս ուզում, ձեռքդ չի՞ գնում, թե՞ Պուտինը Աստծո օրհնության կարիքը չունի. ինքը Աստված է, որ կա, երբեմն հենց քեզ համար: Բա մի երկու բան էլ նրան ասա, երբ էստեղից չուծ լինի քֆրտելուց հետո գնում հասնում ես Պուտինի մոտ ու սկսում ճմլվել նրա առաջ:
    @MakaryanNews

  • Պետք է ամեն ինչ անեմ, որ թողնեք ծխելը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո…

    Պետք է ամեն ինչ անեմ, որ թողնեք ծխելը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիին
    «Դա անհնար է», — կոզքից միջամտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 😀

  • Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019–ին մերժեցիր …

    Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019–ին մերժեցիր բանակցությունները` տանելով ՀՀ–ն կործանարար պատերազմի. Լևոն Զուրաբյանը` Նիկոլ Փաշինյանին

  • Աննա Վարդապետյանը ստախոսություն արեց ու մեր գործերով դարձավ դատախազ. սպանված զին…

    Աննա Վարդապետյանը ստախոսություն արեց ու մեր գործերով դարձավ դատախազ. սպանված զինվորների մայրեր

  • Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել«2025 թ. օգոստոս…

    Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
    «2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:
    Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:
    Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:
    Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:
    Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:
    Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես»:

  • Նիկոլ Փաշինյանը թռել է Շարմ Էլ Շեյխ:Իսկ ինձ ասում էին` տոմս չկա, հյուրանոցներում…

    Նիկոլ Փաշինյանը թռել է Շարմ Էլ Շեյխ:
    Իսկ ինձ ասում էին` տոմս չկա, հյուրանոցներում տեղ չկա, full սեզոն ա հիմա Շարմում))