Category: Makaryan News

  • Ասացի՝ 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը պատմել է՝ «ինչպես է Հայաստանի և…

    🇺🇸 Ասացի՝ 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը պատմել է՝ «ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասել»
    📣 «Պատերազմն ընթանում էր 35 տարի։ Պուտինն ասաց՝ ես չեմ հավատում, որ դուք լուծել եք, քանի որ ես 10 տարի փորձում էի։ Ես լուծեցի գրեթե մեկ օրում։ Ես արեցի դա առևտրով։ Ասացի՝ կկտրենք առևտրից։ Այլևս ոչ մի առևտուր։ Երկուսին էլ, ես ասացի՝ ձեզ կկտրենք, և հետո 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «Լավ»։ 35 տարվա կռիվ, բայց նրանք ընդունեցին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

  • Խաչիկ Գալստյանին տանում են կալանքի Ես չգիտեմ` ինչ վառ երևակայություն պիտի ունեն…

    ⚡️Խաչիկ Գալստյանին տանում են կալանքի Ես չգիտեմ` ինչ վառ երևակայություն պիտի ունենա քննիչը, որ Խաչիկ Գալստյանի պես պարկեշտ, զուսպ և օրինապահ մարդուն հանցագործ սարքի, մեղադրանք առաջադրի ու տանի կալանքի, բայց Հակակոռուպցիոնի քննիչները, փաստորեն, ունեն: Էական…

  • Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղ…

    ⚡️Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին, Փաստաբան Սոս Հակոբյան

  • Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում …

    ❗️Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը: Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման…

  • ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ` Հայաստանի, ոչ թե…

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ` Հայաստանի, ոչ թե Արցախի
    «Գործընկերներիս` Լևոն Քոչարյանի, Էլինար Վարդանյանի և Աղվան Վարդանյանի հետ Սյունիքի մարտական դիրքերում էինք մեր սահմանն անառիկ պահող զինվորների և սպաների հետ:
    Շնորհակալ ենք ձեր անձնուրաց ծառայության համար🇦🇲»,-գրել է պատգամավորներից Աննա Գրիգորյանը:
  • My Ameria-ն նորից խափանվել է․ Բանկի՝ ընդդիմադիր հայացքներով աշխատակիցը չի կարողա…

    My Ameria-ն նորից խափանվել է․ Բանկի՝ ընդդիմադիր հայացքներով աշխատակիցը չի կարողանում լուծել իրեն վստահված խնդիրը
    Հայաստանի ամենախոշոր ու հեղինակավոր բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» My Ameria հավելվալը նորից խափանվել է ու չի գործում, ինչը ֆինանսական խնդիրների ու պատճառ կարող է դառնալ Ամերիայի հաճախորդների համար: Բայց ամենի համար, բնականաբար, բանկը որևէ պատասխանատվություն չի պատրաստվում ստանձնել, միայն իրենց հեռախոսահամարին զանգահարելիս ավտոմատ ինքնապատասխանիչ են միացրել, որ քեզ «ավետի»` My Ameria-ն «տեխնիկական խնդրի պատճառով» նորից խափանվել է։
    Նշենք, որ My Ameria հավելվածի պատասխանատուն, MakaryanNews-ի տեղեկություններով, Տիգրան Հունանյան անունով մի երիտասարդ է, որը, ոչ միայն իրեն ճանաչողների խոսքերով, այլև, ինչպես տեսնում ենք, իր կատարած աշխատանքով ապացուցում է, որ ոչ պրոֆեսիոնալ կամ անպատասխանատու կադր է։ Նրա մասին մամուլում ամիսներ առաջ գրվել է ու աղմուկ հանել բանկի ներսում, սակայն խնդիրը, փաստացի, մինչ օրս չի լուծվել։
    Այստեղ նաև բանկի սխալ ու անորակ մենեջմենթի հարցն էլ կա, քանզի ասում են` Ամերիայում շունը տիրոջը չի ճանաչում, դրա համար էլ ամիսներով այս խնդիրը պահպանվում է, և չեն կարողանում նորմալ, պատասխանատու մեկին գտնել, որ կարողանա այս ծրագիրը խելքի բերել, ոչ թե հույսը դնել Տիգրան Հունանյան անունով կոնֆլիկտային, ոչ պրոֆեսիոնալ, բանկի ընձեռած հնարավորություններից օգտվող, բայց իր գլխավոր ֆունկցիան չկատարող մեկի վրա:
    Ի դեպ, Տիգրան Հունանյանը, դատելով իր ֆեյսբուքյան էջի գրառումներից, կարծես թե ընդդիմադիր հայացքներ ունեցող տղա է, օրինակ՝ դեմ է ադրբեջանական բենզինին, կիսվում է Բաքվի բանտում պահվող մեր գերիների նկարներով, այդ թվում՝ Ամերիաբանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանի նկարով, ինչը դրական է խոսում իր մասին, քանզի կարող էր այդպիսի մասնագիտական հատկանիշմերով մարդը շատ հանգիստ նիկոլական լինել, բայց դա մի կերպ չի արդարացնում իրեն վաստահված My Ameria հավելվածի՝ պարբերական բնույթ կրող խափանումները։
    Հետաքրքիր է, որ «Ամերիաբանկի» անվտանգության՝ ժամկետանց ու Սովետական միլիացիայի ազդեցության տակ մնացած ուժայիններով համալրված ղեկավարությունը իրենց աշխատակցի ֆեյսբուքյան ընդդիմադիր գրառումների հանդեպ շատ լոյալ է, ու նրան չեն կանչել բացատրություն տալու կամ հորդորելու՝ քաղաքական չեզոքություն պահպանել, ինչը հատուկ է բանկերին, փոխարենը շատ հանդուրժող են իրենց աշխատակիցների անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի ու դրա հետևանքով հաճախորդներին պատճառված վնասների ու անհարմարության նկատմամբ։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղու…

    Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք պայքար:
    Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած “գեղեցիկ” բայց անիրական նկարի մեջ:
    Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն» :
    «Իրևանի», «ադրբեջանական » «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:
    Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:
    Փաշինյանի ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.
    «Մենք պետք է մեզ հարց տանք այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և … »։
    Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:
    Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն:
    Նարեկ Կարապետյան

  • Ֆլորիդայում մեկնարկել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը։…

    🤝Ֆլորիդայում մեկնարկել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը։

  • Հլը սրանց վիճակը. ոնց որ լրիվ աղանդավորների հոտ լինիՈւ սրանք յոթ տարի է` մեր երկ…

    Հլը սրանց վիճակը. ոնց որ լրիվ աղանդավորների հոտ լինի
    Ու սրանք յոթ տարի է` մեր երկիրն են կառավարում, իսկ իրականում` ապականում ու վարի տալիս:

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընկել է հոկեյի հանդիպման ընթացքում:Ինչպի…

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընկել է հոկեյի հանդիպման ընթացքում:
    Ինչպիսի՜ դեմոկրատիկ մոտեցում ավտորիտար նախագահին 😀
    Հուսանք` Բածկային գցած հոկեյիստին կախաղան չեն հանի, միայն մտրակի հարվածներ կլինեն տուտուզին 😜