Category: Makaryan News

  • Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապար…

    🚨❄️ Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Քենիային՝ Անկախության տոնի կապակցությամբ։Հայա…

    🇦🇲🇰🇪ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Քենիային՝ Անկախության տոնի կապակցությամբ։
    Հայաստանը գնահատում է Քենիայի հետ ջերմ հարաբերություններն ու ակնկալում շարունակական համագործակցություն և ավելի ամուր գործընկերություն։
    Հ.Գ. Շատ կարևոր հարաբերություն, ՌԴ-ից էլ ջերմ ու կարևոր են Հայաստան-Քենյա հարաբերությունները 😀

  • Կարմիր գրքում ընդգրկված արու բեզոարյան այծերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցու…

    Կարմիր գրքում ընդգրկված արու բեզոարյան այծերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։
    Խնդրում են այս հրաշք կենդանուն չշփոթել հայտնի քաղաքապետ «Արուի» հետ:

  • Սանկտ Պետերբուրգում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով մարդիկ են տուժել, ընթացք…

    Սանկտ Պետերբուրգում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով մարդիկ են տուժել, ընթացքում վնասվել են մեքենաներ

  • Վարդան Ղուկասյանը ցանկացել է տեղափոխվել սրբազանների խուց` թույլ չեն տվել Makarya…

    Վարդան Ղուկասյանը ցանկացել է տեղափոխվել սրբազանների խուց` թույլ չեն տվել
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ժողովրդին առավել հայտնի ԱԱԾ պադվալում իր կալանքը կրող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն օրերս ցանկություն է հայտնել իր խցից տեղափոխվել Բագրատ և Միքայել սրբազանների խուց, որտեղ մեկ ազատ մահճակալ է եղել:
    ՔԿՀ ղեկավարությունը, սակայն, մերժել է Ղուկասյանի ցանկությունը, բայց որպեսզի այդ մերժման համար «լեգիտիմ» հիմք ունենան, նրանք գնացել այդ երրորդ ազատ մահճակալը հանել են խցից, որ պատճառաբանեն, թե ազատ տեղ չկա:
    Օրեր անց, սակայն, երբ Արշակ սրբազանին ևս կալանավորել են ու տարել ԱԱԾ մեկուսարան, երրորդ մահճակալը նորից վերադարձրել են «սրբազան խուց», որ Արշակ սրբազանին ևս տեղավորեն Բագրատ և Միքայել սրբազանների խցում ու երեքին միասին գաղտնալսեն:
    Ընդ որում, ինձ ասացին` Արշակ սրբազանի կալանքի նիստը սկսելուց մեկ ժամ առաջ են այդ մահճակալը նորից տարել սրբազաների խուց, այսինքն` իրենք նախապես տեղյակ են եղել, որ իրենց սրտի դատավոր Մասիս Մելքոնյանն անվրեպ «կիրացնի» կալանքի որոշումը:

  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կ…

    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կենթարկվի։
    Պաշտպանական թիմ

  • Որքան է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնաբաժինը պետական պարտքում. պետական պարտքը …

    Որքան է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնաբաժինը պետական պարտքում. պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ մենք փոխելու ենք այդ պատկերը.
    «Մեր ձևով» շարժման հերթական վերլուծությունը

  • Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տ…

    ✈️🇷🇺 Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով
    Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
    Ըստ «Բազա»-ի՝ Փաշինյանի «ACJ319»-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղվել է դեպի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին։ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո թռչել է Մոսկվա և պատրաստվել է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

  • Իսկ դուք գիտեի՞ք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայրը` տիկին Արտեմի…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայրը` տիկին Արտեմիս Քեշքերյանը, մինչև 2018 թիվը կարկառուն ՀՀԿ-ական է եղել, ՀՀԿ կանանց ակտիվից, Վարդաշենի թիվ 101 դպրոցի տնօրենն ու Տարոն Մարգարյանի և այլ հայտնի հանրապետականների մտերիմը:
    2018-ի «հեղափոխությունից» հետո, սակայն, ինչպես շատ նախկիններ, Գալյանի մայրը ևս «դավանափոխ» է եղել` անցնելով ՔՊ-ի կողմը, որպեսզի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրենց կուրսում գերազանց գիտելիքներով և առաջադիմությամբ առանձնապես աչքի չընկած դուստրը իր «լավ սովորելու» հաշվին կարիերա անի, այսինքն` ՔՊ-ական իշխանության օրոք դատախազ դառնա ու ընկնի իրենց` նախկինների հետևից, հետո նախարար դառնա և կյանքի անարդարությունների դեմ պայքարի գործիքակազմ մշակի ու վերջում իր գիտելիքների շնորհիվ 50 մլն դրամանոց տուն ձեռք բերի:
    Հետաքրքիր է` Դուք գիտեի՞ք այդ մասին, տիկին Գալյան, որ Ձեր մայրը ապօրինի հարստացման հոդվածներով անցնող «նախկին թալանչիների» թիմի անդամ ու կարկառուն ներկայացուցիչ է եղել, և, ասում են, մտերիմ է եղել «հին սրբերից» Հերմինե Նաղդալյանի հետ:
    Ես չգիտեի ու էսօր Ձեր ճեպազրույցից հետո իմացա, բայց հիմա արդեն շատերը գիտեն 😜
    Բարի գիշեր ու հակակոռուպցիոն երազներ բոլորիդ 😄

  • Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ․ պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ …

    ⚡️Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ․ պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ ուկրաինական և բուլղարական անձնագրեր կան։