Category: Makaryan News

  • Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմԵրեք օր է Երևանի քաղաքապետրար…

    ⚡️Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ
    Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը:
    ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը:
    Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:
    Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։
    Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:
    Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
    Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։
    Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ։
    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

  • Մենք ցանկանում ենք պատասխանել բոլոր հարցերին: Ուրբաթ օրը , ժամը 13:00 «Տաշիր Արե…

    Մենք ցանկանում ենք պատասխանել բոլոր հարցերին: Ուրբաթ օրը , ժամը 13:00 «Տաշիր Արենայում». Նարեկ Կարապետյան

  • Վենեսուելայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։Նախնական գնահատականներով…

    ⚡️Վենեսուելայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
    Նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։

  • Ապրի´ Զելենսկին, նրա մոտ ամեն ինչ լավ է:Դոնալդ Թրամփ…

    🇺🇸🇺🇦 Ապրի´ Զելենսկին, նրա մոտ ամեն ինչ լավ է:
    Դոնալդ Թրամփ

  • Ըստ էության` ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու մեջ. Իշխան Սաղաթելյան…

    ❗️Ըստ էության` ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու մեջ. Իշխան Սաղաթելյան

  • Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը Այն, որ հայտնի մարզիկը իրեն բ…

    Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը
    Այն, որ հայտնի մարզիկը իրեն բացահայտել էր որպես նիկոլական, դա վերջին շրջանում երևում էր նրա պահվածքից ու հանդիպումներից: Արցախի դրոշի հանդեպ իր ֆոբիան ցույց տալով` նա վերջնական բացահայտեց իրեն որպես նիկոլական:

  • Արին Բերդի փողոցը փակ կլինի մինչև դեկտեմբերի 9Երևանի քաղաքապետարանի կողմից իրակա…

    Արին Բերդի փողոցը փակ կլինի մինչև դեկտեմբերի 9
    Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:

  • Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է։Կանոնի խախտումը կառաջացնի տու…

    Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է։
    Կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ։
    ՆԳՆ

  • Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությո…

    Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։ ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել՝ ԱԺ ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը, գրում է «Փաստինֆոն»։
    ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:
    Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է տվյալներ՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 25-ից 31-ը, հունիսի 1-ից հունիսի 7-ը և հունիսի 8-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ,ինչպես նաև՝ ՀՀ-ից դուրս եկած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը, հունիսի 7-ից հունիսի 13-ը և հունիսի 14-ից հունիսի 20-ը ներառյալ։ Միևնույն ժամանակ ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ներկայացնել 2025 թվականի մայիսի 25-ից հունիսի 14-ը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 20-ը (ներառյալ) ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս եկած՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և/կամ նույնականացման քարտ ունեցող 18 տարին լրացած անձանց թվերը (առանձին)՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և ՀՀ-ից դուրս եկած անձանց թվերի հետ համադրելու նպատակով:
    Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը ԿԸՀ–ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ պահանջներ։
    Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
    ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, ՔՊ կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ անձ։ Դատաքննությունը նշանակվել է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին՝ բանավոր ընթացակարգով։ Զեկուցող է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

  • Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով…

    ⚖️🇦🇲 Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով