Category: Makaryan News

  • Բարև Ձեզ տիկին նախարար, ո՞նց եք, իսկ երկրում օպերատիվ իրավիճա՞կը ոնց աԻսկ էս օպ…

    Բարև Ձեզ տիկին նախարար, ո՞նց եք, իսկ երկրում օպերատիվ իրավիճա՞կը ոնց ա
    Իսկ էս օպերատից համարներով Camry-ի վարորդին ճանաչու՞մ եք, ձերոնցից ա, Դուք կամ Ձեր ոստիկանապետն է իրեն էս համարները տվել, հետն էլ արտոնություն տվել, որ երթևեկության մեջ իրեն ամենավերջին լկտիի պես պահի, վթարային իրավիճակ ստեղծի, քաշի մարդկանց վրա, վերջում էլ զանգի հրահանգի Փարաքարի պարեկայինի պետ Դավիթ Մանուկյանին, որ գտնեն իրեն դուր չեկած մեքենան ու տանեն տուգանային հրապարակ:
    Կարճ ասած` «մենթավարի» (ոչ նորմալ ու պարկեշտ ոստիկանի պես» փուռն է տվել 20 տարեկան երիտասարդի, որն ընդամենը համարձակություն է ունեցել Նիկոլի թվին Իսակովի պողոտայով գնա օդանավակայան` մորը դիմավորելու: Արդյունքում, էս ձեր բեզպռիդելշիկի հրահանգով մի քանի էկիպաժ պարեկներով շրջապատում են մեքենան, հորինովի խախտում սարքում գլխներին և մեքենայում եղած 7 տարեկան երեխային սթրեսի ենթարկելով` մեքենան տանում «պլաշչադկա»:
    Հետաքրքիր է` Դու՞ք եք էս Ձեր փխրուն արտաքինով սենց վայրենիների դուխ տալիս ու բաց թողնում հասարակություն, որ օպերատիվ համարներով ոնց ուզեն` քշեն, իրենց ճամփին հայտնվածներին էլ, «հին ու բարի» ավանդույթներով, փուռը տան ու նեղացնեն: Եթե Դուք չեք, ուրեմն Ձեր ենթականերն են, և Դուք, պիտի որ, դեմ լինեք նման լկտիություններին, հետևաբար պիտի նաև քայլեր ձեռնարկեք ու պատժեք Ձեր տված օպերատիվ համարներով մարդկանց գլխին պատուհաս դարձածներին:
    Ի դեպ, Ձեզ նաև նամակ են գրել էս թեմայով, բայց բանի տեղ չեք դրել` ոնց հասկացա:
    Առայժմ` այսքանը, սա կարդացեք, հետո ավելի մանրամասն կնկարագրեմ իրավիճակն ու Ձեր ղեկավարած համակարգում տիրող «բեզպռեդելը»:

  • Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող …

    Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող տասը և ավելի հոգևորականներ ստացել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։

    Փաշինյանն ԱԺ ընտրությունները կեղծելուց հետո ավելի մեծ թափով է սկսել պայքարել Մայր Աթոռի դեմ՝ՔՊ-ն չի ներելու կաթողիկոսին, որ նա աջակցել է ընդդիմությանն՝այցելել է կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին։ Փաշինյանական կլանն իրենց յուրահատուկ ճղճիմ ոճի մեջ սկսել են ծանուցագրել ուղարկել հայ հոգևորականներին՝դրանով փորձելով թուլացնել Հայ Առաքելական եկեղեցին։

    Մայր Աթոռին պաշտպանելու է ողջ հայ ազգը՝եթե Փաշինյանը նորից փորձի հասնել կաթողիկոսի փոփոխությանը՝համազգային պայքար է սկսելու թրքամետ կլանին հեռացնելու համար։ Ընդդիմությունն այստեղ պետք է խաղա առանցքային դերակատարում։ Մայր Աթոռի դեմ պայքարն Ալիևի հերթական հրահանգն է երևանյան իր դաշնակից ՔՊ-ականներին։
      Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Մի անհամեստ հարց` «նիկոլական տրամաբանության» մեջ. հիմա ինչ-որ մեկը կարա ասի, որ …

    Մի անհամեստ հարց` «նիկոլական տրամաբանության» մեջ. հիմա ինչ-որ մեկը կարա ասի, որ Հակակոռուպցիոնի դատավոր Տիգրան Դավթյանը ձրի՞ է Առուշին ազատություն բաշխել: Թե՞ ձրի է բաշխել, որովհետև Առուշը արդեն ՔՊ-ի սրտի Առուշն է դարձել: Հը՞, ընկեր Փաշինյան: 😜
    ՔՊ-ն փրկեց Առուշանյանին. նա կմնա ազատության մեջ Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորուոյանբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը`Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ…

  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանք…

    Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների մասին։
    Ջրասուզակ Վահե Մելքոնյանն է. մեր ժամանակների իսկական հերոս, որ իր կյանքը վտանգելով` բազմաթիվ կյանքեր է փրկել, ցավոք` նաև խեղդված մարմիններ դուրս բերել ջրից: Այս օրերին Փամբակ գետում խեղդված քույրերի մարմինները ևս նա է 8 օր շարունակ փնտրելուց հետո գտել, Մարմարիկ…

  • ՔՊ-ն փրկեց Առուշանյանին. նա կմնա ազատության մեջՀակակոռուպցիոն դատարանը` դատավոր …

    ՔՊ-ն փրկեց Առուշանյանին. նա կմնա ազատության մեջ
    Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորուոյանբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը`Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ:

  • Ավինյա՞ն, իսկ դու էս` ձեռքը գիպս դրած հրաՉքին ճանաչու՞մ ես, նույն ինքը` ձեր «Թաղ…

    Ավինյա՞ն, իսկ դու էս` ձեռքը գիպս դրած հրաՉքին ճանաչու՞մ ես, նույն ինքը` ձեր «Թաղման բյուրոյի» պետ Հրաչյա Նազարյանին, նույն ինքը` Սեյրան Օհանյանի և Վալերիյ Օսիպյանի նախկին աշխատակցին կամ ոչ միայն աշխատակցին, ու ամենակարևորը` գեներալ Վարյանի փեսային, էն Վարյանի, որին իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը գործից հանեց, իսկ այ դու փեսային բերեցիր ու յուղոտ պաշտոնի նշանակեցիր ու էսպես շարունակ:
    Իսկ դու` որպես իրեն պաշտոնի նշանակած մարդ, տեղյա՞կ ես, թե էս հրաշքը` ձեռքը գիպիս մեջ, մարդ ծեծել ե՞րբ ու որտե՞ղ է սովորել, կարո՞ղ է հեղափոխությունից առաջ` Սարի թաղի դեպքերի ժամանակ, ցուցարարների վրա, թե՞ բուն հեղափոխության օրերին` Արեշի դեպքերի ժամանակ, ձեր սիրելի Վովայի Արշակի բանդայի կազմում ու էլի ցուցարարների վրա: Էդ էն դեպքն էր, որով ում պետք էր` դատեցիք, Արշակին ձեռք չտվեցիք, Հրաչին էլ, ինչպես տեսնում ենք, պաշտոնի նշանակեցիք: Ձեր սիրելին, ի դեպ, ոչ թե Վովան էր էս դեպքում, այլ, Արշակը))
    Իսկ ճի՞շտ է, որ «Թաղման բյուրոյի», նույն ինքը` «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելուց հետո նոր Toyota Land Cruiser 300-ով է շրջում, ու եթե այդպես է, ապա կարո՞ղ է պարզեք` ի՞նչ միջոցներով է համեստ աշխատավարձով ապրող այս հրաՉքը սալոնի գներով մոտ 125 հազար դոլարանոց շքեղ ամենագնաց վարում: Էդ որ պարզեք, նաև պարզեք` էդ մեքենան ձեր շատ սիրելի Քոչարյանի որդուն պատկանող «Տոյոտա Երևան» ավտոսրահի՞ց են գնել, թե՞ դրսից են պատվիրել:
    Եթե էս նշածներիցս ինչ-որ բան չկարողանաք ձեր ուժերով պարզել, ինձ ասեք` ես կօգնեմ 😉
    Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նաև յուրայիններն են իրար հարվածել ու գետնին տապալել: Մասնավորապես,…

  • Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտո…

    Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ
    MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նաև յուրայիններն են իրար հարվածել ու գետնին տապալել: Մասնավորապես, տեսանյութերում երևում է, որ դահլիճից միջանցք դուրս գալուց անմիջապես հետո, հենց դռան դիմաց մի հաղթանդամ տղամարդ ըմբշամարտին հատուկ հնարքով գետնին է տապալում մի երիտասարդի, որը, պարզվել է` յուրային է եղել: Տապալողը Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն է, որը գետնին է տապալում քաղաքապետարանի մի աշխատակցի` հավանաբար նրան շփոթելով ընդդիմադիրի հետ: Թե ով էր Մակվեցյանի «դռբի տակ» հայտնվածը` չկարողացանք պարզել, միայն ասացին` քաղաքապետարանի աշխատակից է եղել, իսկ տապալողը վստահաբար հենց Մակվեցյանն էր:
    Երևանի ավագանիում կանայք իրար են ծեծում. էպիկենտրոնում դարձյալ Անի Խաչատրյանն է

  • Ի դեպ, այ սրան են իշխանությունները «պռախոդ» տվել, որ աջ ու ձախ ում ուզի` հայհոյի…

    Ի դեպ, այ սրան են իշխանությունները «պռախոդ» տվել, որ աջ ու ձախ ում ուզի` հայհոյի, սպառնա, խուլիգանություն անի ու անպատիժ մնա
    Սա Նիկոլի սրտի էն «գունագեղ» աջակիցներից է, որ աջուձախ ում ասես` հայհոյում և ատելության խոսք է տարածում: Դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, բայց գեթ 1 օր բանտ չի նստել: Լրիվ նիկոլական արդարադատություն: Հիմա ընդդիմադիր մեկը սրա կեսի կեսի…

  • 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաք…

    10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով:
    Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից:
    Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների անունները
    Նրանք են՝ Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ։ Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին, հայտնում է թեմի տելեգրամյան ալիքը։
    «Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը: Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»։

  • ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշի…

    ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «Իրական Հայաստանի» գաղափարին։

    Փաշինյանը Հայաստանը վերածում է Հյուսիսային Կորեայի՝միանձնյա նշանակում է բոլոր կարևոր պաշտոնների, ուժայիններին ու դատարանները վերածել է իր գործիքների՝ընդդիմության լիդերներին բանտերը նետելու համար։ ՔՊ-ականները կատարում են իրենց առաջնորդի բոլոր հրամանները՝նրանք չունեն սեփական կարծիք և կատարելու են Փաշինյանի բոլոր հրամանները՝հանուն փողի ու պաշտոնի։ ՀՀ քաղաքացիներն անտարբեր են իրենց հայրենիքի ապագայի հանդեպ՝նրանց մի մասը քվեարկել է Ադրբեջանի բոլոր հրահանգները կատարող Փաշինյանին, իսկ մյուս մասը չի ցանկանում դուրս գալ փողոց՝պայքարելու ՔՊ-ին հեռացնելու համար։

    ՔՊ-ն Հայաստանը վերածելու է թուրքական մարզի՝կա մեկ ելք՝համազգային փողոցային պայքար, որը պետք է նախաձեռնի ընդդիմությունը։ ՔՊ-ն սեփական կամքով չի հեռանալու՝հենվելով Արևմուտքի քաղաքական աջակցության վրա։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©