Category: Makaryan News

  • Փաշինյանն Արփի Դավոյանի դստեր ծնունդին իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն տա…

    Փաշինյանն Արփի Դավոյանի դստեր ծնունդին իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն տարել, որ հանկարծ իրեն չթունավորեն 😀
    «Հրապարակ»․ թերթը գրում է 
    Գրել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։
    Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում: Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել:
    Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։ Ի դեպ, Արփի Դավոյանի երեխայի հայրը եւս ներկա չի եղել։
    Լավատեղյակ անձը մեզ բացատրեց, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել: Օրինակ, հայտնի «Նովիչոկ» նյութը տարբեր առարկաների, այդ թվում` բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել:

  • Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է, Սամվել Կարապետյանը Հայաստանի ամենամեծ …

    Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է, Սամվել Կարապետյանը Հայաստանի ամենամեծ ներդրողն է. Նարեկ Կարապետյան

  • Ձեր իշխանության 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերությունները 600 միլիոն դրամի…

    Ձեր իշխանության 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերությունները 600 միլիոն դրամից ավելի հարկ են վճարել պետությանը, որի բյուջեն դուք և ձեր ձրիակեր թիմը մսխում եք պարգևավճարների ու շքեղությունների վրա:
    Իշխան Սաղաթելյան

  • Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը` ստորաբաժանումներին100% ճ…

    Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը` ստորաբաժանումներին
    100% ճիշտ է ասում պարոն Հակոբյանը, որ հատկապես վերջերս էլ ավելի ինտենսիվ է սկսել խոսել կոռուպցիայի դեմ պայքարից: Գառնիկն ու կոռուպցիոն մեղադրանքներով վերջերս կալանավորված իր ընկեր-կոլեգաները վկա` կոռուպցիան իրոք տեղ չունի ՊԵԿ-ում. ես ու պարոն Հակոբյանը հատկապես դրան շատ ենք հավատում 😜

  • Միքայել Մինասյանը պատմում է, թե ինչպես է ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին Ու ասու…

    Միքայել Մինասյանը պատմում է, թե ինչպես է ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին 😀 Ու ասում է` ես չեմ լսել էդպիսի հայտարարություն)) https://youtu.be/UnwU1gNbcS8?si=0wqQFtgWsInOye8A

  • Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը…

    Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում:
    Ստոկհոլմի արբիտրաժը Վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը , որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
    Եվ մերժել Հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչև քննության ավարտը:
    Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:
    Նրանք շարունակում են վնասել մեր տնտեսությանը, և ներկայացնում իրենց պարտությունը որպես հաղթանակ ինչպես միշտ:
    Նարեկ Կարապետյան

  • Ձեռքս հարվածել եմ սեղանին. Դոնալդ Թրամփը` ձեռքի կապտուկների մասինԼկտի սուտ …

    Ձեռքս հարվածել եմ սեղանին. Դոնալդ Թրամփը` ձեռքի կապտուկների մասին
    Լկտի սուտ 😀

  • Ալեն Սիմոնյանը նորից պարգևատրել է ԱԺ աշխատակիցներինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր…

    Ալեն Սիմոնյանը նորից պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել։
    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
    Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

  • ՊԵԿ նախագահի ՆԱՎ-ի պետ ընկերն ինձ դատի է տվել Այսօր պատահաբար իմացա, որ ՊԵԿ Ներ…

    ՊԵԿ նախագահի ՆԱՎ-ի պետ ընկերն ինձ դատի է տվել Այսօր պատահաբար իմացա, որ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը, որը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկերն է, դատի է տվել ինձ MakaryanNews-ի հրապարակած 400 մաքսանենգ հեռախոսների նյութերի համար:…

  • Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվիՏարբեր հանգամանքներով պայմանա…

    ✈️ Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվի
    Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթեր չեն կարողացել իրականացնել նոր ուղղություններով և օգտագործել են, այսպես կոչված, թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:
    Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:
    «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ ստացել է դրական եզրակացություն:
    Առաջին ընթերցմամբ նախատեսվում է ընդունել երկուաբթի օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստի ընթացքում:
    Բաբկեն Թունյան