Category: Makaryan News

  • Իսկ Հիսուս տեղյա՞կ է այն խոսակցություններից, որ դու, լինելով Վիահայոց թեմի առաջն…

    Իսկ Հիսուս տեղյա՞կ է այն խոսակցություններից, որ դու, լինելով Վիահայոց թեմի առաջնորդը, ինտիմ կապի մեջ ես եղել կամ, ինչպես քո տեր Նիկոլն է սիրում ասել, դոմpելիս ես եղել քո քահանայի կնոջը` քանդելով այդ քահանայի տունը: Իսկ ինքը` քո պաշտելի Նիկոլը տեղյա՞կ է քո պղծություններից, այ «ուղտերի երթի» մասնակից պիղծ և տիրադավ արարած:

  • Գերմանիայում 50 ոչխար մտել է սուպերմարկետ և մոտ 20 րոպե մնացել այնտեղ։Իմ տեղեկու…

    Գերմանիայում 50 ոչխար մտել է սուպերմարկետ և մոտ 20 րոպե մնացել այնտեղ։
    Իմ տեղեկություններով` սրանք ցանկացել են երեկ տիրադավների հետ ուղտերի երթին մասնակցել, սակայն կեսից հասկացել են, որ իրենց` որպես հպարտ ոչխարների, էշի տեղ են դնում, և հոտով մտել են սուպերմարկետ` էն դեսպան Ալիկի նման «Լֆիկի բաներից ուտելու»: 😀

  • Սառցե փառատոն՝ Չինաստանում։…

    Սառցե փառատոն՝ Չինաստանում։

  • Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմանին. ՎարդևանյանՀարգելի գոր…

    Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմանին. Վարդևանյան
    Հարգելի գործընկերներ,
    2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
    Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ՝ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը: Այս հարցով դիմել էինք և քննիչին, և դատախազին: Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է:
    Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ` չի ճանաչում:

  • Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն համալրվել է նոր, ժամանակակից և գերհագեցած «Mer…

    Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն համալրվել է նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապ բուժօգնության 7 ավտոմեքենայով։

  • Ուրեմն լսի’ր, Գռզո’, ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները. Իշխան Սաղաթելյան…

    Ուրեմն լսի’ր, Գռզո’, ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները. Իշխան Սաղաթելյան
    Նոր տեսա, որ հայրենադավի և տիրադավների երթին միացած նախկին և ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի` իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։
    Ուրեմն լսի’ր, Գռզո’, ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի արյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։
    Հանգիստ նստիր տեղդ ու սպասիր քո պատասխան տալու ժամանակին։

  • «Ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը»․ Սեյրան Օհանյան«Մաքուր…

    «Ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը»․ Սեյրան Օհանյան
    «Մաքուր ջուր պիտի ցողեմ ձեզ վրա,
    և դուք պիտի մաքրվեք»։
    Եզեկիել 36։25
    Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի տոնին, Հայ Առաքելական Եկեղեցում կատարվում է Ջրօրհնեքի կարգ։
    Եկեղեցու օրինավոր սպասավորները կարդում են աղոթքներ, սաղմոսներ, Սուրբ Խաչը երեք անգամ իջեցվում է Ջրի մեջ, հնչում է Սուրբ Երրորդության անունը, և Ջուրը համարվում է օրհնված՝ Սուրբ Հոգու շնորհներով, որպես կյանքի, հոգևոր արթնության, մաքրության, բժշկության, պաշտպանության խորհրդանիշ։ Հավատավոր ժողովուրդը այն տանում է իր տուն, խմում աղոթքով և ավելացնում իր ավազանի մաքուր ջրերին ու մարմնով սուզվում նրա մեջ։
    …Ջուրը օրհնություն է։ Եվ ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը։

  • Փարիզում ձյան պատճառով մոտ 1000 կիլոմետրանոց խցանում է առաջացելՌեկորդային ձյուն…

    ❄️🇫🇷 Փարիզում ձյան պատճառով մոտ 1000 կիլոմետրանոց խցանում է առաջացել
    Ռեկորդային ձյունը կաթվածահար է արել Փարիզը։
    Ավտոբուսային երթևեկությունը դադարեցվել է, տրամվայները չեն աշխատում, իսկ երկուշաբթի երեկոյան մայրաքաղաքի շուրջ խցանումները ձգվում են ավելի քան 1000 կիլոմետր։ Ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել Փարիզի օդանավակայաններից չվերթների 15%-ը։

  • Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բ…

    Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բացահայտ նիկոլական Հովհաննես Մովսիսյանը, մեր հարկերի հաշվին նախընտրել է ցուցադրել ոչ թե Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետյանի մատուցած Սուրբ ծննդյան պատարագը, այլ այս հարթաշուրթ և տիրադավ եպիսկոպոսին` յուր բոտեքներով հանդերձ, քանզի նրա «մատուցած» պատարագին որոշել են ներկա գտնվել «ուղտաերթի» մասնակիցները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
    Հովո ջան, երբ դու «Ազատության» թունդ ընդդիմադիր լրագրող էիր, Հանրայինի` հանրության միջոցների այսպիսի մսխումը պատկերացնու՞մ ես, թե ինչ քննադատությամբ ու պաթոսով կներկայացնեիր: Իսկ կարո՞ղ է նորից վերադառնաս «Ազատություն» և ինքդ քեզ քննադատես, թե՞ էդտեղ լավ է` Հ1-ում մեր հաշվին մի քանի միլիոն աշխատավարձ ես ստանում, որ գունագեղ տիրադավների ու նրանց հովանավորների կողմից պղծված պատարագները հեռարձակես:
  • Այ հենց էս տեսքով էլ եկել են մասնակցելու «ուղտաերթի»Բա Սերժի վախտ խի՞ սենց տեսք …

    Այ հենց էս տեսքով էլ եկել են մասնակցելու «ուղտաերթի»
    Բա Սերժի վախտ խի՞ սենց տեսք չունեիք, փող չկա՞ր, թե՞ ստիլիստ չունեիք)))