Category: Makaryan News

  • Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան «Երբ փ…

    Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան 😀
    «Երբ փոքր էի, հիշում եմ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:
    Ինչու՞ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ, եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,-համացանցում հորդորել է ՔՊ-ական պաշտոնյան:
    Արա դե անջատեք, էլի, էդ անտեր լույսերը, ինչ կա չկա` անջատեք, չե՞ք տեսնում` չենք ձգում, գցել ենք ոտներիս:😜
    Հ.Գ. Բա Սերժի վախտ ինչու՞ չէիք հորդորում` անջատել «լյուստռաները», թե՞ էն ժամանակ թքած ունեիք համակարգի վրա, քանզի էն ժամանակ համակարգը չէիք խլել ու ձեզանով արել, հետևաբար սիրտներդ չէր ցավում (իբր):

  • Իրանում բախումներ են ուժայինների և ցուցարարների միջև: Արդեն կա 15 զոհ…

    Իրանում բախումներ են ուժայինների և ցուցարարների միջև: Արդեն կա 15 զոհ

  • Մահացել է գեներալ-լեյտենանտ, այս պահին Բաքվի բանտում գտնվող Լևոն Մնացականյանի քո…

    Մահացել է գեներալ-լեյտենանտ, այս պահին Բաքվի բանտում գտնվող Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը
    «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում:

  • Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում կրակել են քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուս…

    ⚡️❗️Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում կրակել են քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» հոր վրա: Ըստ տեղեկությունների` Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Ավելի…

  • Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավ…

    Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է
    մերկասառույց։
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

  • ՈւշադրությունՀունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գ…

    ‼️Ուշադրություն
    Հունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Շնորհավորանքներ` քաղաքական գործիչներից, Արամ Մանուկյանի կատարմամբ…

    Շնորհավորանքներ` քաղաքական գործիչներից, Արամ Մանուկյանի կատարմամբ

  • Կալանավորվել է Մեղրու մաքսակետի ղեկավարըMakaryanNews-ը տեղեկացավ, որ տոներից առա…

    ❗️Կալանավորվել է Մեղրու մաքսակետի ղեկավարը
    MakaryanNews-ը տեղեկացավ, որ տոներից առաջ` դեկտեմբերի 29-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել և կալանավորել է Մեղրու մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը: Նա կալանավորվել է դեկտեմբերի 10-ին Մեղրու մաքսակետով Դուբայից Հայաստան ներմուծված էլեկտրատեխնիկայի գործով:
    MakaryanNews-ը տեղեկացրել էր, որ մի բեռնատար էլեկտրատեխնիկայից մինչև Երևանի «Մետեքսիմ» տերմինալ հասնելը մոտ կես տոննա վրայից անհետացել է, ավելի ստույգ` ճանապարհի կեսից այդ կես տոննան հանել են, որ չմաքսազերծեն: Այդ ամենը կատարվել է հենց Հովհաննես Ամիրխանյանի իմացությամբ, և, մեր տեղեկություններով, երբ տեսուչներին կանչել են հարցաքննության, նրանք են հայտնել, որ այդ ամենը և այլ մախինացիաներ հենց Ամիրխանյանի հրահանգով են կատարել: Արդյունքում Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է և հիմա գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
    Ի դեպ, Հ. Ամիրխանյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հովանավորյալներից է, նրա զարմիկի` ՊԵԿ նախագահի անվտանգության պետ Սարգիս Բաբայանի Բաբայանի ընկերն է, և, ասում են, Հակոբյանն ինքը ևս էլեկտրատեխնիկայի բիզնեսում հետաքրքրքություններ ունի:
    Մեզ ասացին` առաջիկայում թե´ Մեղրու գործով, թե´ 400 մաքսանենգ այֆոնների գործով այլ զարգացումներ են սպասվում:

  • Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղ…

    Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով. Սոս Հակոբյան
    Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք Արմավիր քկհ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին:
    Մեր ընկերոջ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում:
    Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով
    Հատուկ կերպով ողջունում էր բոլոր քաղբանտարկյալներին և իրենց ընտանիքի անդամներին՝ լինելով դժվարության մեջ գտնվող քաղաքական հայի կողքին, ով գործում է հանուն արժանապատիվ և հզոր Հայաստանի Հանրապետության: