Category: Makaryan News

  • Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բ…

    Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բացահայտ նիկոլական Հովհաննես Մովսիսյանը, մեր հարկերի հաշվին նախընտրել է ցուցադրել ոչ թե Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետյանի մատուցած Սուրբ ծննդյան պատարագը, այլ այս հարթաշուրթ և տիրադավ եպիսկոպոսին` յուր բոտեքներով հանդերձ, քանզի նրա «մատուցած» պատարագին որոշել են ներկա գտնվել «ուղտաերթի» մասնակիցները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
    Հովո ջան, երբ դու «Ազատության» թունդ ընդդիմադիր լրագրող էիր, Հանրայինի` հանրության միջոցների այսպիսի մսխումը պատկերացնու՞մ ես, թե ինչ քննադատությամբ ու պաթոսով կներկայացնեիր: Իսկ կարո՞ղ է նորից վերադառնաս «Ազատություն» և ինքդ քեզ քննադատես, թե՞ էդտեղ լավ է` Հ1-ում մեր հաշվին մի քանի միլիոն աշխատավարձ ես ստանում, որ գունագեղ տիրադավների ու նրանց հովանավորների կողմից պղծված պատարագները հեռարձակես:
  • Այ հենց էս տեսքով էլ եկել են մասնակցելու «ուղտաերթի»Բա Սերժի վախտ խի՞ սենց տեսք …

    Այ հենց էս տեսքով էլ եկել են մասնակցելու «ուղտաերթի»
    Բա Սերժի վախտ խի՞ սենց տեսք չունեիք, փող չկա՞ր, թե՞ ստիլիստ չունեիք)))

  • Լարված իրավիճակ` Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմացՆիկոլ Փաշինյանի աջակից «ո…

    ❗️Լարված իրավիճակ` Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց
    Նիկոլ Փաշինյանի աջակից «ուղտերը»` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Տեր Հայկին և Արագածոտնի թեմի մյուս քահանաներին մուտք գործել եկեղեցի։ Նրան պնդում են, որբՍուրբ ծննդյան պատարագը պետք է մատուցի կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։

  • Ի դեպ, վաղը հիշեմ` պատմեմ այն մասին, թե ինչպես է հեռուստաընկերություններից մեկի …

    Ի դեպ, վաղը հիշեմ` պատմեմ այն մասին, թե ինչպես է հեռուստաընկերություններից մեկի սեփականատերը, որը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընկերն է (կարծեմ` նաև քավորը) Ամանորի նախաշեմին մի քանի ժամով պատանդ պահել առաքիչին ու բանակցություններից հետո միայն մի կերպ բաց թողել:
    Այո, ճիշտ կարդացիք, պատանդ պահել:
    Էսօր չհարամեմ ոմանց առիթը` թող տժժան, գուցե առևանգիչն էլ է իր թիկնապահներով նույն առիթի հյուրերից, վաղը կգրեմ, թող թարմ ուղեղով կարդան ու կռահեն` ում մասին է խոսքը:
    Այ հիմա բարի գիշեր 😜

  • ՆԳՆ Փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով․ ՆԳ նախար…

    ՆԳՆ Փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով․ ՆԳ նախարարին է ներկայացվել տրանսպորտային միջոցների հնարավորությունները

  • Էդմոն Մարուքյանը սիգար է ծխում))Շատ կարևոր սթորի` թունդ ընդդիմադիր գործչի կողմից…

    Էդմոն Մարուքյանը սիգար է ծխում))
    Շատ կարևոր սթորի` թունդ ընդդիմադիր գործչի կողմից: Երևի ինչ-որ քաղաքական մեսիջ է փորձում փոպանցել սիգարիվ դուրս եկող ծխի միջոցով 😀
    #Էլ_չենք_լինի
    #Մենք_20_տարեկան
    #Բայց_կմնանք
    #Խելքով_այդքան

  • Հունվարի 1-ից Arca-ի միջոցով անկանխիկ վճարում կատարելու դեպքում կստանաք 2%-ի չափ…

    Հունվարի 1-ից Arca-ի միջոցով անկանխիկ վճարում կատարելու դեպքում կստանաք 2%-ի չափով հետվճար, որը.
    ▫️փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։
    ▫️տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց։
    Ֆինանսների նախարարություն

  • «Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել …

    «Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել Առողջապահության նախարարությունից քաղաքացիներն այս օրերին նամակ են ստանում, որ Դուք 65+ տարիքի եք և ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա հունվարի 1-ից կընդգրկվեք Առողջապահության ապահովագրության…

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին…

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:
    Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։
    Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:
    Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։
    Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։
    Ամեն հայի սրտից բխած,
    Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
    Երկար կյանք տուր Հայրապետին,
    Երկար օրեր Հայոց Հոր.
    Տեր, անսասան պահիր դու միշտ
    Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:
    Արթուր Վանեցյան

  • Մայր Աթոռը գրոհելու, կաթողիկոսի ձեռքից գահը խլելու և եկեղեցու դեմ արշավանքի նոր …

    Մայր Աթոռը գրոհելու, կաթողիկոսի ձեռքից գահը խլելու և եկեղեցու դեմ արշավանքի նոր պլան` տիրադավ եպիսկոպոսների ու իրենց տեր Նիկոլի կողմից