Category: Makaryan News

  • Ախր շատ համեստ տղա է մեր Թաթոյանը, ահավոր շատ համեստՆույնիսկ ես, որ համեստության…

    Ախր շատ համեստ տղա է մեր Թաթոյանը, ահավոր շատ համեստ
    Նույնիսկ ես, որ համեստության տիպար եմ, էս աստիճանի համեստ չեմ: Լրիվ լուրջ եմ ասում 😀

  • Միջադեպ` 57 համարի ավտոբուսում. Թելսելի վալիդատորի պատճառով անհիմն տուգանել են ք…

    Միջադեպ` 57 համարի ավտոբուսում. Թելսելի վալիդատորի պատճառով անհիմն տուգանել են քաղաքացուն
    MakaryanNews-ին ահազանգում են, որ երեկ 57 համարի ավտոբուսում միջադեպ է գրանցվել ուղևոր մի կնոջ և Երևանի քաղաքապետարանի աշխատակցի միջև, որը նույնպես կին է եղել: Վերջինս հավանավար Հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակից է եղել, որը, ըստ մեր զրուցակցի, անհիման տուգանել է ուղևորին 10.000 դրամով` իբրև թե ուղեվարձը չվճարելու համար:
    Տուգանված ուղևորը մեզ պատմեց, որ ինքը փորձել է իր բանկային քարտով վճարել, սակայն ավտոբուսում տեղադրված վալիդատորը չի աշխատել: Երկու անգամ փորձել է` չի ստացվել վճարել, ինչպես չէր ստացվում մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին մետրոյի տոմս գնել նույն եղանակով, բայց նրան ոչ ոք չտուգանեց դրա համար:
    Մինչդեռ, մեզ դիմաց քաղաքացուն մոտեցել է քաղաքապետարանի աշխատակից մի կին և նրան տուգանել 10.000 դրամով: Ուղևորն ասել է, որ վալիդատորի խնդիրն է, որ չի կարողանում վճարել, և նորից է մոտեցրել` ցույց տալու, որ չի աշխատում, բայց այդ պահին արդեն աշխատել է, և քարտից քաշել է գումարը, սակայն տուգանող տիկինը, միևնույն է, իր տուգանքը չի չեղարկել:
    Նշված կտրոնում երևում է, որ ուղևոր Լուսիկ Պողոսյանին տուգանել են 20:20 րոպեին, իսկ ընդամենը 2 րոպե անց` 20:22 րոպեին, ըստ ուղևորի, իր քարտով վճարում ստացվել է:
    Նշենք, որ Թելսելի տեղադրած վալիդատորներից շատ են բողոքները, որ նորնալ չեն աշխատում և հաճախ փաստի առաջ են կանգնեցնում մարդկանց, բայց դա չի խանգարում այսօր ՔՊ-ի գլխարկով փողոցներում դռնեդուռ ընկած բուկլետ բաժանող Ավետ Բաբայանի ղեկավարած ծառայության աշխատակիցներին` անհիմն տուգանել «տուգանքի մատերիալ» չհանդիսացող քաղաքացիներին:

  • ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրինՌուսաստանը հնարավոր է միակողմանի…

    ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրին
    Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին։

    ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրին։ Մոսկվան Նիկոլ Փաշինյանին մեսիջ է ուղարկում՝Երևանում ԵՄ գագաթնաժողովից հետո այսօր արդեն Երևանում է ՌԴ-ի թիվ մեկ գեոպոլիտիկ մրցակից ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Փաշինյանն ու ՔՊ-ականները Մոսկվային հավաստիացումներ են տալիս, որ չեն ցանկանում սրել հայ-ռուսական կապերը, սակայն ինչպես միշտ՝Փաշինյանի խոստումներն ու գործերը 180 աստիճանով տարբերվում են։

    ՌԴ-ն արդեն իսկ որոշակի սահմանափակումներ է մտցրել ՀՀ-ից ալկոհոլի և ծաղիկների ներկրման նկատմամբ, իսկ եթե հերթը հասնի գազի գնի վերանայմանը, ապա ՀՀ-ում սոցիալական պայթյուն է տեղի ունենալու և Փաշինյանին չեն փրկելու ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ-ն, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը հունիսին պարտվելու է, քանի որ պարտվելու է նրանց սրտի թիմը՝ՔՊ-ն։

    Փաշինյանն Արևմուտքի հրահանգով ի վնաս հայոց պետականության ու ՀՀ քաղաքացիների շահերի ոչնչացնում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը՝ՔՊ-ն ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության՝ստանալով Արևմուտքի կանաչ լույսը։
    Ընդդիմությունը պետք է մարզերում բացատրի ՀՀ քաղաքացիներին, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն տանում են ոչ թե ԵՄ, այլ դեպի անդունդը՝հայ-ռուսական կապերի խզումն իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ բոլոր քաղաքացիները՝հայկական տնտեսությունը գազի գների փոփոխության դեպքում ուղղակի կանգնելու է, իսկ ՀՀ-ն՝հայաթափվելու է։

    ՌԴ-ի համար բարեկամ և դաշնակից է հայ ժողովուրդը, սակայն ոչ փաշինյանական ռուսաֆոբ, թրքամետ ու արևմտամետ թիմը, որը գունավոր հեղաշրջմամբ բերվել է իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը զրոյացնելու ու ՀՀ-ից նոր հակառուսական պլացդարմ կերտելու համար։
    Թուրքիան և Ադրբեջանը սպասում են հայ-ռուսական կապերի վերջնական խզումը, որպեսզի ՀՀ-ն միայնակ մնա տարածաշրջանում՝ՀՀ-ն վերջնականապես ոչնչացնելու համար՝ռազմա-քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ մեխանիզմներով։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Ծանոթացեք, էս խզբզանքը մեր բանակի, ավելի շուտ` Պապիկյանի ղեկավարած բանակի նոր զի…

    Ծանոթացեք, էս խզբզանքը մեր բանակի, ավելի շուտ` Պապիկյանի ղեկավարած բանակի նոր զինանշանն է, վրան` «չինական» Հայաստանի քարտեզը

  • Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, նորից կալանավորվել է։Հայտնում է Ղու…

    Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, նորից կալանավորվել է։
    Հայտնում է Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը

  • Արարատ Միրզոյանը աչքիս լույսը չի` շատ մեղմ ասած, բայց հանուն արդարության պետք է …

    Արարատ Միրզոյանը աչքիս լույսը չի` շատ մեղմ ասած, բայց հանուն արդարության պետք է ասել, որ Գյումրիում «ծնգլ արիք» արտահայտությունը նա գերիների մասով չէր արել, այլ լրագրողների կողմից անդադար իրեն ուղղվող հարցերի: Ու էստեղ Նարեկի հարցին ի պատասխան` նա դա մանրամասն պարզաբանում է: Պարզապես գերիների թեման հարմար թեմա էր շահարկելու, դրա համար էսպես տարածվեց)
    Իսկ այն, որ լրագրողների հարցերը իր իսկ կողմից «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանի ԱԳ նախարարին ծնգլ են անում, դրանից պետք չէ զարմանալ, իմ տպավորությամբ` նա լրագրողների հանդեպ թերևս ամենաշատ անթաքույց զզվանք, որոշ դեպքերում նույնիսկ ատելություն տածող պաշտոնյան է այս կառավարությունում, որը չի խորշում լրագրողներին իրեն դուր չեկած ամեն բառի ու նախադասության համար դատի տալ և նրանցից միլիոնավոր դրամների փոխհատուցում պահանջել: Այդպես վարվել է նաև ինձ հետ` լրագրողների հանդեպ իր պահվածքի վերաբերյալ իմ գրած մի «ստից» հոդվածի համար դիմելով դատարան և ինձնից պահանջելով 4 մլն դրամից ավելի փոխհատուցում: Այո, 4 մլն դրամից ավելի, որ ավտոս էլ ծախեմ` տակից դուրս չգամ 😳 Լավ էր` դատարանը խելամիտ գտնվեց ու չբավարարեց Միրզոյանի պահանջները: 😊
    Չի բացառվում` էս գրածիս մեջ էլ ինչ-որ բաներ գտնի ու դատի տա, բայց դա կապ չունի` նրա «ծնգլ արիտը» գերիներին չէր վերաբերում:
    Էնպես որ, քիչ «ծնգլ արեք» էդ տղուն, չե՞ք տեսնում` չի սիրում 😀

  • Ռոնալդինյոյին բերել են Կասկադ` պատիվ տալու. ոնց որ Կոբայում են հիմա …

    Ռոնալդինյոյին բերել են Կասկադ` պատիվ տալու. ոնց որ Կոբայում են հիմա 😀

  • Ռաֆորմիստների համարյա թունդ ընդդիմադիր, տեղ-տեղ նույնիսկ հականիկոլական կուսակցու…

    Ռաֆորմիստների համարյա թունդ ընդդիմադիր, տեղ-տեղ նույնիսկ հականիկոլական կուսակցության 7 կետանոց ծրագրում 6 կետ է նշված 😅
    Աչքիս էն 7-րդ կետը Նիկոլին հեռացնելու կետն էր, էն էլ Նիկոլը տեսել` իր նախկին նախարար, խրոխտ ախալքալաքցի, այժմ վարչապետի հզորագույն թեկնածու, հետն էլ համարյա գեներալ Վաղարշակի հետ նստել կերել են:
    Ու էդքանը նույնիսկ հումորիստ Գրիգն է ջոգել: Իսկ մենք չէինք ջոգել, որովհետև… ասենք` ո՞վ էր պարապ, որ նստեր ռեֆորմիստների նախընտրական ծրագիրը կարդար 😀

  • Հայկ Մարությանը` Սյունիքում…

    Հայկ Մարությանը` Սյունիքում

  • Ծառուկյանը վարչապետի թեկնածու չունի՞, որ համառորեն չի ուզում անունը տալ Այո, պատ…

    Ծառուկյանը վարչապետի թեկնածու չունի՞, որ համառորեն չի ուզում անունը տալ
    Այո, պատրաստ եմ դիմել Լուկաշենկոյին, որ գերիների հարցը լուծվի. Ծառուկյան