Category: Makaryan News

  • Ոստիկանությունը մի կողմից փակել է Նալբանդյան փողոց մտնող ճանապարհը, մյուս կողմից…

    Ոստիկանությունը մի կողմից փակել է Նալբանդյան փողոց մտնող ճանապարհը, մյուս կողմից չի զգուշացրել, որ փակ է, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են միակողմանի նեղ փողոցում

  • Գալիս են Կոտայքն էլ հանձնեն …

    Գալիս են Կոտայքն էլ հանձնեն 😀

  • Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո ՌուբիոնԸստ Պետքարտուղարության՝ Մարկո …

    Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
    Ըստ Պետքարտուղարության՝ Մարկո Ռուբիոն Երևանում
    15:30-ին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ։
    16:00-ին կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

  • Ի դեպ, երեկ Ռուբեն Վարդանյանի ծնունդն էր, նա դարձավ 58 տարեկանԵրեկվա խառը լրահոս…

    Ի դեպ, երեկ Ռուբեն Վարդանյանի ծնունդն էր, նա դարձավ 58 տարեկան
    Երեկվա խառը լրահոսում չհասցրի անդրադառնալ Բաքվի բանտում նաև մեր փոխարեն պայքարող մեծ բարերարի ծննդյան օրվան ու այդ օրով բանտից մոզ ուղարկած ուղերձով, որը կարող եք լսել տեսանյութում:
    Ակնհայտ է, որ այս իշխանությունները գենետիկ հակասություն ունեն Ռուբեն Վարդանյան հայի ու մարդու հետ, դրա համար էլ իրենք ամեն ինչ կանեն, որ նա երկար մնա Բավքում` կապանքների տակ:

  • Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծու…

    Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծություն» չի կատարվել, սա երբեք խելքին մոտ բան ասած չկա, սրա դեմքին էլ, որ նայում ես, հայացքից անգամ հասկանալի է` ինչ մասշտաբի դալբա…ծակ պրոֆեսորի հետ գործ ունես, որը իբր Անգլայում ա սովորել, բայց հիմա քրեական գործի շալակին` փախել ա Մոսկվա, ու էնտեղից էշ-էշ դուրս ա տալիս ամեն օր: Կրմնակի շպիոն, էլի 😀
    Բայց ամենավատն էն ա, որ սրան մեր լրատվականների մեծ մասը լուրջ ա վերաբերվում ու լուրջ դեմքով եթեր ա տալիս սրա անլուրջ մտքերը: Այ ողբերգությունը հենց էդտեղ է, որ սրա նմաններին լուրջ են վերաբերվում, որոնք փաստացի խայտառակում են և´ ընդդիմությանը, և´ ռեսպուբլիկան:

  • Բորիս Մուրազին էլ իր հերթին ու իր ձևով ջախջախեց Փաշինյանի կողմից «Նատաշկա» անվան…

    Բորիս Մուրազին էլ իր հերթին ու իր ձևով ջախջախեց Փաշինյանի կողմից «Նատաշկա» անվանված Պետրոսին
    https://www.youtube.com/live/Au_2-4RTvTw?si=m2zLH8UrKlRfPJ7T

    Հարցազրույց Բորիս Մուրազիի հետ

    Ընտրություններ 2026 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : http…

  • Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջինն…

    🇦🇲 Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։
    Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։
    Մենք, ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով, հետևողական ենք լինելու։
    Արման Թաթոյան

  • «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Տաշիրում անցել է լեփ-լեցուն հրապարակում…

    «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Տաշիրում անցել է լեփ-լեցուն հրապարակում

  • Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին. Սուրիկ Խաչատր…

    Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին. Սուրիկ Խաչատրյան
    Թանկագին հայրենակիցներ
    Տևական ժամանակ, ինչպես գիտեք, հորինված ինչ-որ խոչընդոտների պատճառով, ես Հայաստանում չեմ։
    Եվ հավանաբար նկատել եք, որ մինչև այժմ որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն չեմ ունեցել մեր հանրապետության, թեկուզև մեր մարզի ներքաղաքական զարգացումներին՝ ամեն ինչ թողնելով մարդկանց ողջամտությանը։
    Սակայն անհնար է անտարբեր անցնել հունիսի 7-ի ընտրությունների կողքով, քանի որ հենց այդ օրը վճռվելու է Սյունիքի ճակատագիրը։ Այդ օրն է որոշվելու՝ Սյունիքը մնո՞ւմ է Հայաստանի Հանրապետության կազմում, թե՞ դառնում է ադրբեջանցիների «խաղաղ» զավթման տարածաշրջան։
    Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը։
    Տիգրանաշենը թուրքին նվիրելու վարչախմբի գործողությունները Սյունիքը Երևանից կտրելու և շրջափակման մեջ ներքաշելու բացահայտ քայլ է։
    «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Սյունիքը ներսից դանդաղորեն զավթելու և մարզը թուրքերով բնակեցնելու ևս մեկ բացահայտ քայլ է։
    Սյունիքի բռնազավթված տարածքների ազատագրության մասին լռելը մեկ այլ վկայություն է՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու։
    «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացվում է կեղծ անվամբ՝ «Թրամփի ուղի», Մեղրին Ադրբեջանի և Թուրքիայի տիրապետությանը հանձնելու մեկ այլ քայլ է։
    Մարզի գյուղերում 48 դպրոց փակելու՝ Ադրբեջանից պարտադրված քայլը Սյունիքն աստիճանաբար հայաթափելու հստակ ծրագիր է։
    Եվ նման բազմաթիվ սպառնալիքներ ու դավաճանական քայլեր ընդդեմ Սյունիքի։
    Ուշադիր հետևում եմ՝ վարչախմբի հակասյունիքյան այդ գործողություններին մարզում աջակցում են մի քանի բախտախնդիր, ովքեր պատրաստ են հանուն իրենց անձնական շահի, հանուն իրենց պաշտոնի և հանուն իրենց բիզնեսի թուրքի ոտքի տակ փռել հայոց Սյունիքը։
    Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է։
    Ընտրեք՝ ում կամենում եք, բայց ոչ ՔՊ-ին։
    Ուրախությամբ եմ նկատում՝ ընդդիմադիր առաջատար ուժերը Հայաստանը փրկելու ու փոփոխություններ բերելու հետաքրքիր ծրագրեր են առաջարկում, և պետք է գնալ նրանց հետևից։
    Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել՝ հունիսի 7-ին վճռվելու է Սյունիքի լինել-չլինելու հարցը։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել Իլհամ Ալիևի՝ Սյունիքը բռնազավթելու ծրագրի օգտին։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է պղծել մեր փառապանծ նախնիների՝ ինչպես հազարավոր սյունեցի նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի և հանուն մեր երեխաների ու մեր ապագայի։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել պատերազմի օգտին, ինչն իրենք արդեն ապացուցել են մի քանի անգամ։
    Ուրեմն՝ հունիսի 7-ին պարտադիր մասնակցում ենք քվեարկությանը և կանխում Սյունիքը թուրքերին հանձնելու ծրագիրը․ դա իմ խնդրանքն է և հորդորը։
    Հիշո՞ւմ եք, թե Սպարապետ Գարեգին Նժդեհն ինչ կարգախոս էր հնչեցնում ճակատամարտ գնալիս՝ «Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին, հառա՜ջ»։
    Հավատացեք՝ երկնային արքայությունից Նժդեհը նորից մեզ նույն կոչն է հղում․․․
    Լինենք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի և Գարեգին Նժդեհի արժանի հետևորդներն ու թույլ չտանք, որ մի քանի բախտախնդիր՝ հանուն իրենց իշխանության և հանուն իրենց թալանի, վաճառքի հանեն Սյունիքը։

  • Ամփոփում ենք երկօրյա քվեարկության արդյունքները`1. Նիկոլ Փաշինյան-55%2. Գագիկ Ծառ…

    Ամփոփում ենք երկօրյա քվեարկության արդյունքները`
    1. Նիկոլ Փաշինյան-55%
    2. Գագիկ Ծառուկյան-20%
    3. Սամվել Կարապետյան-11%
    4. Ռոբերտ Քոչարյան- 8%
    5. Արման Թաթոյան-2%
    6. «Բոլորին դեմ եմ»-2%
    7. Գուրգեն Սիմոնյան-1%
    8. Էդմոն Մարուքյան-1%
    9. Հայկ Մարության-0%
    10. Արամ Սարգսյան-0%
    Հարցմանը մասնակցել է 8040 մարդ:
    Հ.Գ. Խնդրում եմ անիմաստ քոմենթներ չանել, թե նիկոլականները ֆեյքերով լցվել քվեարկել են, բոլորը նիկոլական են և այլն: Ալիքը բաց է բոլորի համար, թող ընդդիմադիրներն էլ առանց ֆեյքերի գային ու քվեարկեին կամ հետևորդներիս մեծ մասը, վստահ եմ, ընդդիմադիր են, եթե շատ էին անհանգստանում, թող բարի լինեին, 10 վայրկյան ժամանակ ծախսեին ու քվեարկեին իրենց ուզած ընդդիմադիր գործչի օգտին: Կամ ուղղակի դուք էլ ֆեյքերով մտնեին «լցոնեիք», որ հետո չբողոքեիք, եթեէդպես վստահ եք, որ ՔՊ-ինը լցոնած է: Չե՞ք արել, ուրեմն պատկերը սա է, վայելեք)
    Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր առաջնորդի օգտին կքվեարկեիք