Category: Makaryan News

  • Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է….

    Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է. Իշխան Սաղաթելյան

  • Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայ…

    ✍🏻Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայտնել է բանաստեղծի տուն–թանգարանը

  • Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը37-ամյա տղամարդը դանակահարել է հոր…

    ⚡️Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը
    📌37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
    Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

  • Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստ…

    Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵՎ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ. Արամ Վարդևանյան
    2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը և Դատախազությունը ուղիղ անտեսեցին Դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:
    2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵՎ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ:
    Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա:
    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… 🙏

  • Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահ…

    Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում: Սրբազան հայրերը անազատության…

  • Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է Ազատության արձանը` Նյու Յորքի հայտնի քանդակի…

    Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է Ազատության արձանը` Նյու Յորքի հայտնի քանդակի 35 մետրանոց կրկնօրինակը
    Կոտրվել են գլուխը և ջահը կրող ձեռքը։

  • Միքայել Սրբազանի դատական նիստը հետաձգվեց դատախազների բացակայության պատճառով: Հաջ…

    Միքայել Սրբազանի դատական նիստը հետաձգվեց դատախազների բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թ. հունվարի 13-ին, ժամը 15:00-ին

  • -Աստված կների՞ տիրադավ եպիսկոպոսներին, որոնք Աստծուց հեռացել ու Նիկոլի կողմն են …

    -Աստված կների՞ տիրադավ եպիսկոպոսներին, որոնք Աստծուց հեռացել ու Նիկոլի կողմն են անցել,-այսօր դատարանում հարցրի Միքայել Սրբազանին: -Եթե Պետրոսի նման լացեն`միգուցե,-պատասխանեց Սրբազանը: Ի դեպ, նա ասաց, որ իրեն լավ է զգում` թեպետ վաղը պետք է գնա վիրահատության:…

  • Դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու …

    Դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

  • SAS-ում թքա՞ծ ունեն հաճախորդների վրա. մի քանի շաբաթ է` կուտակային համակարգը չի գ…

    ❗️SAS-ում թքա՞ծ ունեն հաճախորդների վրա. մի քանի շաբաթ է` կուտակային համակարգը չի գործում

    ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող SAS սուպերմարկետների ցանցի երկարամյա ու հավատարիմ հաճախորդներից MakaryanNews-ին ահազանգում են, որ 3-4 շաբաթ կլինի` SAS-ի տրամադրած կուտակային քարտը չի գործում, ինչի հետևանքով հաճախորդները զրկվել են իրենց կուտակած գումարը օգտագործելու հնարավորությունից:
    Մի քանի շաբաթ առաջ SAS-ի մենեջերը պարզաբանել է, թե համակարգը խափանվել է, այս պահին տարվում են աշխատանքներ խնդիրը լուծելու ուղղությամբ: Մի քանի շաբաթ անց նույն հաճախորդը, երվ դարձյալ ցանկացել է օգտվել տարիներով իր կուտակած գումարից, նորից նույն պատասխանն են տվել, որ համակարգը խափանվել է` այս պահին չի գործում:
    Այսինքն` մոտ մեկ ամիս կլինի, որ SAS-ում այս վիճակն է, ու այս փոքր տեխնիկական խնդիրը «հազար տարվա» սուպերմարկետների ցանցը չի կարողանում լուծել: Ուշագրավ է, որ այս խնդիրը առաջացել է Ամանորի նախաշեմին, երբ առևտուրը եռում է: