Category: Makaryan News

  • Շնորհավոր Ամանոր եւ քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)…

    Շնորհավոր Ամանոր եւ քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)

  • Արթիկում ու Մարալիկում խառն են` Փաշինյանը գալիս է խորոված ուտելուMakaryanNews-ի …

    Արթիկում ու Մարալիկում խառն են` Փաշինյանը գալիս է խորոված ուտելու
    MakaryanNews-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն պահին մեկնում է Արթիկ և Մարալիկ` նշելու 2018 թվականին իր հորինած «Քաղաքացու օրը»: Նրա այցի կապակցությամբ ոստիկանությունը ճանապարհներին ուժեղացված ծառայություն է իրականացնում, իսկ Արթիկում փակել են քաղաքի կենտրոնական փողոցները:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/9126.html
    Էսօր Նիկոլի հորինած «Քաղաքացու օրն» է` անկուշտ, մշտապես ուտող ու չկշտացող, հայրենիքի փոխարեն միայն ստամոքս ունեցող և ստամոքսով մտածող քաղաքացու օրը, էն քաղաքացու, որը թքած ուներ Արցախի վրա, դրա համար էլ լուռ հետևեց` ինչպես է իրենց սիրելի Նիկոլը հանձնում այն…

  • Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. ՄարուքյանԱյո՛, Հայոց ցեղասպանության ժաման…

    🇦🇲 Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան
    Այո՛, Հայոց ցեղասպանության ժամանակ հայերը զոհվել են ոչ միայն ուղղակի սպանությունների հետևանքով, այլև սովից, գաղթի ճանապարհներին ուժասպառ լինելուց, ինչպես նաև այլ անմարդկային պայմանների հետևանքով, որոնցում հայտնվել էին ցեղասպանության կազմակերպիչների մանրամասն մշակված ծրագրին համապատասխան։
    Սա թուրքական նարատիվների տարածումն է մեր հանրային տիրույթում՝ որպես «փափուկ ուժի» գործիք։

  • Էսօր Նիկոլի հորինած «Քաղաքացու օրն» է` անկուշտ, մշտապես ուտող ու չկշտացող, հայրե…

    Էսօր Նիկոլի հորինած «Քաղաքացու օրն» է` անկուշտ, մշտապես ուտող ու չկշտացող, հայրենիքի փոխարեն միայն ստամոքս ունեցող և ստամոքսով մտածող քաղաքացու օրը, էն քաղաքացու, որը թքած ուներ Արցախի վրա, դրա համար էլ լուռ հետևեց` ինչպես է իրենց սիրելի Նիկոլը հանձնում այն, էն քաղաքացու, որը թքած ունի եկեղեցու վրա, դրա համար լուռ հանդուրժում է մի քանի հոգևորականի դեմ պայքարելու անվան տակ Մայր աթոռի վրա հարձակումը, էն քաղաքացու, որի համար փողոցի մեջտեղը կերած մի բրդուճ ձրի խորովածն ավելի մեծ արժեք ունի, քան մեր արժեքները, մեր ինքնությունը, մեր երկիրը, հայրենիքն ու էդ հայրենիքի համար թափված արյունը:
    2018 թվականի էս օրով տրվեց մեր երկրի ողբերգությունների ու չարիքի շղթայի մեկնարկը, որը կամ կկտրվի հունիսի 8-ի ընտրություններով, կամ կշարունակվի:

  • Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար. «Հրապարակ»«Հրապարակ»…

    Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․
    «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում եւ փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետեւություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։
    Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։
    Համենայնդեպս, այս պահի դրությամբ` ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։
    https://makaryannews.am/9111.html?fbclid=IwZnRzaARZOOpleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe1CIH4E3z8Ix-vkBz_XwlDdpkkxEotl6S_nmQQdjCnBJvwL3Ri00O05satCE_aem_ICo10vqgHke6bwNF3z31Dw

  • Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի. Իշխան …

    Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի. Իշխան Սաղաթելյան

    Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։
    Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։
    Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։
    Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։
    Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։
    Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի և ազգային ուժերի:

  • Իր որոշ փողոցային աջակիցների դաստիարակել չկարողացող Քոչարյանը ուրիշների դաստիարա…

    Իր որոշ փողոցային աջակիցների դաստիարակել չկարողացող Քոչարյանը ուրիշների դաստիարակությունն է կասկածի տակ դնում. «խելքի´ աշեցեք»:

  • Ես, ընդհանրապես, որևէ երկրի դրոշ վառելուն կողմնակից չեմ. Քոչարյանը` իր դաշնակից …

    Ես, ընդհանրապես, որևէ երկրի դրոշ վառելուն կողմնակից չեմ. Քոչարյանը` իր դաշնակից ՀՅԴ-ի ակցիայի մասին

  • Վահե, գիտեմ բնավորությունդ, բայց դուրս կգամ` օրվա խորհրդի հետ կապված կխոսեմ. Քոչ…

    Վահե, գիտեմ բնավորությունդ, բայց դուրս կգամ` օրվա խորհրդի հետ կապված կխոսեմ. Քոչարյանը տիկնոջ ու թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

  • Ինձ համար նորություն չէր Քոչարյանի ասածը, երկու տասնամյակ է` լսում եմ, այս անգամ…

    Ինձ համար նորություն չէր Քոչարյանի ասածը, երկու տասնամյակ է` լսում եմ, այս անգամ սկզբնաղբյուրից լսեցի. Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին