Էսօր Նիկոլի հորինած «Քաղաքացու օրն» է` անկուշտ, մշտապես ուտող ու չկշտացող, հայրե…

Էսօր Նիկոլի հորինած «Քաղաքացու օրն» է` անկուշտ, մշտապես ուտող ու չկշտացող, հայրենիքի փոխարեն միայն ստամոքս ունեցող և ստամոքսով մտածող քաղաքացու օրը, էն քաղաքացու, որը թքած ուներ Արցախի վրա, դրա համար էլ լուռ հետևեց` ինչպես է իրենց սիրելի Նիկոլը հանձնում այն, էն քաղաքացու, որը թքած ունի եկեղեցու վրա, դրա համար լուռ հանդուրժում է մի քանի հոգևորականի դեմ պայքարելու անվան տակ Մայր աթոռի վրա հարձակումը, էն քաղաքացու, որի համար փողոցի մեջտեղը կերած մի բրդուճ ձրի խորովածն ավելի մեծ արժեք ունի, քան մեր արժեքները, մեր ինքնությունը, մեր երկիրը, հայրենիքն ու էդ հայրենիքի համար թափված արյունը:
2018 թվականի էս օրով տրվեց մեր երկրի ողբերգությունների ու չարիքի շղթայի մեկնարկը, որը կամ կկտրվի հունիսի 8-ի ընտրություններով, կամ կշարունակվի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով