Category: Մայր Հայաստան

  • Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ. «Մայր Հայաստան» կուսակց…

    Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան

  • 2020 թվականի 44-օրյա չարաբաստիկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուք…

    2020 թվականի 44-օրյա չարաբաստիկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել: Խանգարում էր Արցախը, որն Ադրբեջանի նախապայմանն էր:
    2022-ի հոկտեմբերի 6-ին դրվեց Արցախն Ադրբեջանին հանձնելու հիմքը: 2023-ին Արցախը հանձնվեց: Մինչև այդ՝ 2021-ին, Խաչատուր Սուքիասյանն արդեն պատրաստվել էր ադրբեջանական վառելիք ներմուծելուն: Այդ մասին www.7or.am կայքը գրել էր դեռևս 2021-ին։
    Հիմա արդեն բոլորին է տեսանելի, թե ինչպես է մեր զինվորների արյան վրա վառելիքի բիզնես իրականացվում:
    Կից տեղադրում եմ «7 օրի» անդրադարձն այդ թեմային: Կրկնեմ՝ նյութը գրվել է 2021 թվականին 👇

    https://www.7or.am/am/news/view/209757/
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան
    էջից

    Արեգնազ Մանուկյան

    2020 թվականի 44-օրյա չարաբաստիկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել: Խանգարում էր Արցախը, որն Ադրբեջանի նախապայմանն…

  • Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ———Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն չ…

    Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ
    ———
    Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն չունի։ Ինչպես ասում են՝ է՛լ առաջվա նախշունը չի։
    Այս մասին նշել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ։ Նա պարտված է ու մնացել է քստմնելի քա…

    Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ։ Նա պարտված է ու մնացել է քստմնելի քայլերի հույսին. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Մայր Հայաստանը» մասնակցում է պատարագի…

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Մայր Հայաստանը» մասնակցում է պատարագի
  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը իր տեսանյութում անդրադառ…

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը իր տեսանյութում անդրադառնում է այն մասին, թե ով է Նիկոլի «հոգևոր» առաջնորդը

  • Ժխտման անհրաժեշտություն, բայց սինթեզի դժվարություն————Փլիսիսոփայությունը…

    Ժխտման անհրաժեշտություն, բայց սինթեզի դժվարություն
    ————
    Փլիսիսոփայությունը մեզ կարող է օգնել հասկանալու այսօրվա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը, ինչը կհուշի նաև, թե ինչ պետք է անել, հատկապես հունիսին սպասվող ընտրություններում:
    2018-ի անցյալ համակարգի ժխտումը բերեց այսօրվա իրավիճակին, այսօր Հայաստանի քաղաքացիների մեծանասնությունը ժխտում է այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018-ին, նաեւ ժխտում է 2018-ի դերակատարներին: Բա հետո ի՞նչ պետք է անենք:
    Սա ուզում էի գրել Հեգելի դիալեկտիկայի տեսության օգնությամբ.
    — թեզ՝ նախկին համակարգ
    — հակաթեզ՝ 2018-ի մերժումը
    — սինթեզ՝ ապագա համակարգի բնույթը՝ նախկի-ներկայի միաձուլումը՝ վատ բաները մերժում ենք, լավ բաները՝ վերցնում:
    Մինչև սա կգրեի, փորձեցի chatjpt- ին հանձնարարել այս միտքը հիմնավորել, իմ փոխարեն ամեն ինչ արեց:
    ————————————————
    1. Թեզ․ Մինչ 2018 համակարգը որպես «կայացած ամբողջականություն»
    Մինչև 2018-ը Հայաստանում գոյություն ուներ հարաբերականորեն կայուն քաղաքական ամբողջություն՝ ուժեղացված գործադիր իշխանություն,
    էլիտաների վերարտադրության փակ մեխանիզմներ,
    լեգիտիմություն՝ հիմնականում ինստիտուցիոնալ և ուժային, ոչ թե հանրային մասնակցության վրա հիմնված։
    Հեգելի լեզվով՝ սա կարելի է դիտարկել որպես «իրենում գոյություն ունեցող» (An-sich) վիճակ՝ ներքին հակասություններով, որոնք դեռևս ամբողջությամբ չէին ինքնագիտակցվել հանրության կողմից։
    2. Անտիթեզ․ 2018-ի հեղափոխությունը որպես հակասության բացահայտում
    2018-ի շարժումը կարելի է մեկնաբանել որպես համակարգի ներսում կուտակված հակասությունների ինքնագիտակցում և ժխտում․ հանրային սուբյեկտի ակտիվացում,
    լեգիտիմության աղբյուրի տեղափոխում «վերևից» դեպի «ներքև», քաղաքական բարոյականության (արդարություն, հաշվետվողականություն) առաջադրում։
    Սա Հեգելի մոտ հիշեցնում է ժխտման ժխտումից առաջ եղած առաջին ժխտումը՝
    հին ամբողջության փլուզում, բայց դեռևս առանց նոր ամբողջականության կայացման։
    3. Անորոշություն և «բացասականություն»․ 2018–2020
    Այս փուլում դիալեկտիկորեն գերակշռում է այն, ինչ Հեգելը կկոչեր բացասականություն (Negativität)․ հին ինստիտուտները ժխտված են, նորերը՝ դեռևս չկայացած,
    քաղաքական պրակտիկան հաճախ ռեակտիվ է, ոչ թե համակարգաստեղծ։
    Այստեղ է, որ դիալեկտիկան ցույց է տալիս իր ուժը․
    ժխտումը ինքնին ստեղծարար է, բայց եթե չի վերածվում բովանդակային սինթեզի, մնում է դատարկ։
    4. Ճգնաժամ և արտաքին միջամտող հակասություն․ 2020 պատերազմը
    2020-ի պատերազմը կարելի է դիտարկել որպես արտաքին, բայց համակարգաստեղծ հակասություն, որը խաթարեց ներքին դիալեկտիկական ընթացքը։
    Հեգելյան տեսանկյունից սա նման է այն պահին, երբ պատմական սուբյեկտը բախվում է իրականության այնպիսի ուժի, որի համար դեռևս չունի ադեկվատ ձև։
    Արդյունքում՝ ներհասարակական սինթեզը հետաձգվում է, առաջանում է լեգիտիմության նոր ճեղքվածք՝ ոչ թե միայն «հին–նոր», այլ նաև անվտանգություն–արժեքներ առանցքով։
    5. Սինթեզի որոնում․ 2021-ից հետո
    Հետպատերազմյան ընտրությունները և դրան հաջորդած գործընթացները կարելի է դիտարկել որպես սինթեզի որոնման փորձ, բայց ոչ դեռ կայացած սինթեզ․ հանրային մանդատը վերականգնվում է, սակայն ինստիտուցիոնալ և գաղափարական ամբողջականությունը մնում է խոցելի։
    Հեգելի լեզվով՝ սա ավելի շուտ «իրենում և իր համար» (An-und-für-sich) վիճակի ճանապարհին գտնվող փուլ է, ոչ թե դրա ավարտը։
    6. Ընդհանուր դիալեկտիկական եզրակացություն
    Հեգելի դիալեկտիկայի տեսանկյունից 2018-ից սկսած Հայաստանի ներքաղաքական զարգացումները կարելի է բնութագրել որպես՝ ժխտման անհրաժեշտություն, բայց սինթեզի դժվարություն։ Դիալեկտիկան այստեղ չի «երաշխավորում» առաջընթաց, այլ ցույց է տալիս, որ առանց ինստիտուցիոնալ ձևի,
    քաղաքական գաղափարի, և պատմական սուբյեկտի ինքնագիտակցության խորացման,

    ժխտումը կարող է վերածվել երկարատև միջանկյալ վիճակի։
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան
    էջից

    Stepan Danielyan

    Փլիսիսոփայությունը մեզ կարող է օգնել հասկանալու այսօրվա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը, ինչը կհուշի նաև, թե ինչ պետք է անել, հատկապես հունիսին սպասվող…

  • Հայկական նախագիծ VS թուրքական նախագիծ________________________Խորհրդարանական ընտր…

    Հայկական նախագիծ VS թուրքական նախագիծ
    ________________________

    Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու:
    Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն:
    Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության:
    Թուրքական նախագիծը ենթադրում է՝
    • ՀՀ սահմանադրության փոփոխություն, որով ամբողջությամբ վերացվում են 3-րդ հանրապետության հիմքերը,
    • Հայոց ցեղասպանության թեմայի փակում,
    • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում, հայկական ինքնության դեմ պայքար,
    • Հայկական բանակի փաստացի վերացում,
    • Հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
    • «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին,
    • Ատոմակայանի փակում,
    • Առանց դաշնակիցներ Հայաստան,
    • Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում,
    • Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցում,
    • Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի իրականացում Հայաստանից միակողմանի զիջումների տրամաբանությամբ,
    • Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի կախվածություն Ադրբեջանից,
    • Հայաստանի մասնակի ապաշրջափակման ռեժիմի պահպանում,
    • Ռուսաստանի և Իրանի հետ կապերի թուլացում՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների հետագա կոնֆլիկտայնացման հեռանկարով,
    • Արցախցիների վերադարձի իրավունքի թեմայի փակում,
    • Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներ,
    • Հայաստանի անվտանգության ապահովման ու հրադադարի պահպանման երաշխավորի դերում Ադրբեջանի դերակատարում. մեզ վրա չեն կրակելու զուտ Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում,
    • Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կողմից փաստացի միջնորդական առաքելության իրականացում,
    • Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմատուգանքի նշանակում:
    Սա թուրքական նախագծի շրջանակներում թուրք-ադրբեջանական պահանջների, նախապայմանների և ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է:
    Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ԱԺ ընտրություններում նշանակելու է այդ ամենի կյանքի կոչում, ինչը գործնականում բերելու է մեր պետականության կորստին: Կամ էլ՝ ինչ որ պահի դառնալու է նոր պատերազմի պատճառ:
    Հայկական նախագիծը ենթադրում է՝
    • Իրական խաղաղության ու անվտանգության ապահովում՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հաշվեկշռի լուրջ շեղումների վերացման և արդյունավետ պետական կառավարման համակարգի ներդրման միջոցով,
    • Հայկական բանակի վերականգնում,
    • Մեր Եկեղեցու և հայկական ինքնության պաշտպանություն,
    • Սոցիալ-տնտեսական զարգացում՝ ներառականության սկզբունքով,
    • Ազգային-պետական ու անվտանգային գլխավոր հարցերում հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում, ներհասարակական թշնամանքի բացառում,
    • Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորի առկայություն՝ բացառելով Թուրքիային և կարևորելով Ռուսաստանի դերը,
    • Պետականամետ դիվանագիտության իրականացում, որի շրջանակներում պետք է նոր բովանդակությամբ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններ հաստատել,
    • հայ-իրանական հարաբերությունների խորացում,
    • Հայաստանի համար ապահովել իրական ապաշրջափակում ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով,
    • Հայաստանը դարձնել ոչ թե գերտերությունների շահերի բախման, այլ համադրման տարածք՝ ռուս-ամերիկյան ջանքերի ներդրման, Իրանի բնական շահերի հաշվի առնման, ինչպես նաև չինական, հնդկական տնտեսական հնարավորությունների ներգրավման միջոցով,
    • Ապազգային և պատերազմաբեր գլոբալիզմի մերժում,
    • հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս տարանջատում հայ-ադրբեջանականից,
    • Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար առավելագույն ջանքերի գործադրում:
    Հայկական նախագիծը ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցեր էլ է ներառում: Դրանց կյանքի կոչման նախապայմանը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է: Դրա բոլոր նախադրյալները կան, հանրային մեծ պահանջարկը ևս առկա է: Մնացածն ընդդիմադիր դաշտի սուբյեկտներից է կախված:
    «Մայր Հայաստանը» ներդնելու է բոլոր ջանքերը՝ օրվա իշխանության դեմ արդյունավետ պայքարի, իշխանափոխության և ազգային նոր իշխանության ձևավորման համար:
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

    Log in or sign up to view

    See posts, photos and more on Facebook.

  • Կարող են ձերբակալել կամ ծեծել Կաթողիկոսին, բայց չեն կարող դրա տակից դուրս գալ. Ս…

    Կարող են ձերբակալել կամ ծեծել Կաթողիկոսին, բայց չեն կարող դրա տակից դուրս գալ. Ստեփան Դանիելյան
    ———
    Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ամուր մնա իր գահին նստած, դիմանա ճնշումներին և հրաժարական չտա, ապա Փաշինյանի իշխանությունը որևէ բան չի կարող անել՝ բացի ուժային քայլերից։
    Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հակաեկեղեցական արշավի և գլոբալիստական ծրագրերի մասին։
    Առավել մանրամասն՝ այստեղ
    https://www.youtube.com/watch?v=kOFdsjYImG8

    Կարող են ձերբակալել կամ ծեծել Կաթողիկոսին, բայց չեն կարող դրա տակից դուրս գալ. Ստեփան Դանիելյան

    Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ամուր մնա իր գահին նստած, դիմանա ճնշումներին և հրաժարական չտա, ապա Փաշինյանի իշխանությունը որևէ բան չի կարող անել՝ բացի ուժային քայլերից։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության…

  • Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»—————————Հայաստանի քաղաքական…

    Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
    —————————
    Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։
    Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։
    Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։
    Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
    —————————
    Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում…