Category: Մայր Հայաստան

  • Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսա…

    Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը
    ———
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստում։

  • Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր——————Հակա…

    Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր
    ——————
    Հակառակ դատական որոշումներին ու ողջամտությանը՝ Երևանի 2,5–միավորանոց կոալիցիան շարունակում է թանկ գին սահմանել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների, աղբահանության և այլ ծառայությունների մասով։ Ավագանու այսօրվա նիստն այդ առումով քաղաքական պոռնոգրաֆիա էր հիշեցնում, քանզի բոլոր ծախվածները բացահայտ էին գործում՝ առանց ամաչելու, առանց թաքնվելու, առանց ձևականությունների։
    Այս ամենի պատճառը մեծ սուտն է։ Խաբեբայությունը։
    Երևանի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» խաբեց։ Խաբեց նաև թուրքական 5–րդ շարասյան վառ ներկայացուցիչ «Հանրապետությունը»՝ ընտրությունների ժամանակ որպես մեղմիկ ընդդիմություն ներկայանալով ու հետո շատ գռեհիկ ձևով ՔՊ–ի տակ անցնելով։
    Խաբեցին նաև «Հանրային ձայն» կոչվածի ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կոշտ ու կոպիտ ընդդիմություն ներկայացան, բայց ընտրություններից հետո այնպիսի քաղաքական թրաֆիքինգի ենթարկվեցին, որ ՔՊ–ն պարզապես պարտավոր է դրանց հետ «ամուսնանալ» և 2026–ի ԱԺ ընտրություններում վերցնել ՔՊ–ի ցուցակ։
    Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկնել։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Կգա նաև չարի վերջը։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր
    ——————
    Հակառակ դատական որոշումներին ու ողջամտությանը՝ Երևանի 2,5–միավորանոց կոալիցիան շարունակում է թանկ գին սահմանել կարմիր…

  • Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը պետք է իմանան, որ կարմիր և կապույտ գծերով ավ…

    Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը պետք է իմանան, որ կարմիր և կապույտ գծերով ավտոկայանատեղիների թանկացման, աղբահանության վճարի ավելացման, տրանսպորտի թանկ գնի և այլ թանկացումների համար պատասխանատու են Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, դրան կցված «Հանրապետությունը» և կցվածներին կցված «Հանրային ձայն» կոչվող հաճախորդների խմբակը։
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

    Արեգնազ Մանուկյան

    Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը պետք է իմանան, որ կարմիր և կապույտ գծերով ավտոկայանատեղիների թանկացման, աղբահանության վճարի ավելացման, տրանսպորտի թանկ գնի և այլ թանկացումների համար պատասխանատու…

  • Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգր…

    Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին
    ——-
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստում։

  • Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներ…

    Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին
    ————
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստում։

  • Եկեղեցու դեմ արշավը Փաշինյանը սկսեց Ալիևի պահանջից հետո․ Երվանդ Բոզոյան———…

    Եկեղեցու դեմ արշավը Փաշինյանը սկսեց Ալիևի պահանջից հետո․ Երվանդ Բոզոյան
    ————
    Hayeli. am-ի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն է։
    https://www.youtube.com/watch?v=tPDq5KpyY4o

    Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Փաշինյանը մեր հասարակության «աղբի տղեն» է․ ահա թե նա ում է իր շուրջ հավաքում—-…

    Փաշինյանը մեր հասարակության «աղբի տղեն» է․ ահա թե նա ում է իր շուրջ հավաքում
    ——-
    Քննարկում քաղաքագետներ Երվանդ Բոզայնի և Ստեփան Դանիելյանի հետ։
    https://www.youtube.com/watch?v=5ac66xbT-os

    Փաշինյանը մեր հասարակության «աղբի տղեն» է․ ահա թե նա ում է իր շուրջ հավաքում

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • ՔՊ-ի ֆիասկոն. նոր դավերին ընդառաջ———Ինչպես էր կազմակերպված Էջմիածնի վրա գրո…

    ՔՊ-ի ֆիասկոն. նոր դավերին ընդառաջ
    ———
    Ինչպես էր կազմակերպված Էջմիածնի վրա գրոհը, ինչու ՔՊ-ն տապալվեց, ինչ է սպասվում ապագայում և որն է այս ամենի նպատակը:
    Քննարկում՝ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան:
    https://www.youtube.com/watch?v=YI589lu0DcM

    ՔՊ-ի ֆիասկոն. նոր դավերին ընդառաջ

    Ինչպես էր կազմակերպված Էջմիածնի վրա գրոհը, ինչու ՔՊ-ն տապալվեց, ինչ է սպասվում ապագայում և որն է այս ամենի նպատակը:
    Քննարկում՝ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան:
    ***
    ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
    Կոնցեպտուալ Հարթակ անկախ ալիքին կարող եք աջակցել հետևյալ քարտային հաշվեհամարով՝…

  • 10 զոհի նիկոլական բանաձևը———————Նիկոլ Փաշինյանի ոճը հետևյալն է՝ հանուն աթոռի բախ…

    10 զոհի նիկոլական բանաձևը
    ———————
    Նիկոլ Փաշինյանի ոճը հետևյալն է՝ հանուն աթոռի բախումներ հրահրել, «թիմակիցներին» զոհաբերել ու վերջում թռնել դեպքի վայրից։
    2008–ի մարտի 1–ին հենց այդպես էլ արեց։ Ունեցանք 10 զոհ։ Նիկոլը թռավ։
    Մեր Եկեղեցու դեմ էլ նույն ոճով է գործում Փաշինյանը։ Ու էլի 10 զոհ ունենք։ Տվյալ դեպքում խոսքը բարոյական դաշտի զոհերի՝ 10 դավաճան «հոգևորականների» մասին է։ Վերջում նա կրկին թռնելու է։
    Մի ընդհանրություն էլ կա այս ամենի մեջ։ Բոլոր դեպքերում ակնհայտ երևում է այլ պետության պատվերը։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    10 զոհի նիկոլական բանաձևը
    ———————
    Նիկոլ Փաշինյանի ոճը հետևյալն է՝ հանուն աթոռի բախումներ հրահրել, «թիմակիցներին» զոհաբերել ու վերջում թռնել դեպքի վայրից։
    2008–ի մարտի 1–ին հենց այդպես էլ արեց։…

  • Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին——————…

    Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին
    —————————
    Ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրան կցված քարոզիչների՝ Հայաստանի դեմ այս կամ այն չափով հիբրիդային (ինչպիսի՜ սարսափելի բառ են գտել) պատերազմ են մղում՝
    Ռուսաստանը,
    Իրանը,
    Վրաստանը,
    Թուրքիան,
    Ադրբեջանը։
    Ըստ նույն շրջանակների՝ այդ պատերազմում մեզ պետք է օգնի ԵՄ–ն։ Այն ԵՄ–ն, որի համար տխուր հեռանկար է կանխոշորում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը, և որի հովանու ներքո Արցախը հանձնվեց Ադրբեջանին ու տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։
    Բա եթե մեր բոլոր հարևաններն ու ՌԴ–ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են մղում, ապա մենք ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատելու և անվտանգություն ապահովելու։ ԵՄ–ի միջոցո՞վ։ Մակրոնի, Միշելի, Ուրսուլայի ու Կալասի միջոցո՞վ։ Այնպես, ինչպես Արցախո՞ւմ։
    Իրականությունն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկատվական ահաբեկչությամբ, մեր Եկեղեցու դեմ հարձակմամբ, բիզնես դաշտի ոչնչացմամբ, պետական պարտքի ավելացմամբ, արտաքին խայտառակ քաղաքականությամբ, դեմագոգությամբ, պետական ինստիտուտների արժեզրկմամբ, ստերի տարածմամբ, «հոգևորականների» թափառախմբի ձևավորմամբ, Էրդողանին ու Ալիևին ծառայությունների մատուցմամբ։
    Հ․Գ․ Կից նկարում Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր դերակատարներն են և Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկները։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին
    —————————
    Ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրան կցված քարոզիչների՝ Հայաստանի դեմ այս կամ այն չափով հիբրիդային (ինչպիսի՜ սարսափելի բառ…