Category: Մայր Հայաստան

  • Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, …

    Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն
    —————————————
    Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս ծափահարում էին հայ ժողովրդի, ՀՀ–ի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։ Ծափահարությունները մի պահ բուռն դարձան։ Բուն պատճառն այն էր, որ ծափահարող եվրապատգամավորները հիացած էին իրենք իրենցով, իրենց «կրեատուրայով»։ Իրենք իրենց «Շարիկովով» էին զմայլվում։
    Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սահակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։
    Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բռնաբարած այդ գործիչներին, քանզի նրանք համաձայնել են իրենց աթոռի ու կաշվի փրկության համար Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան դարձնել Արևմուտքի հակառուսական պայքարի մանրադրամ, համաձայնել են տարածքների ու պետականության կորստի գնով ծառայել դրսի շահերին, համաձայնել են զոհաբերել իրենց երկրների որդիներին՝ հանուն համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալի և հանուն աթոռի։ Համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ ու պարտության տանել սեփական ժողովուրդներին։
    Ահա թե ինչու էին եվրապատգամավորները ծափահարում Նիկոլ Փաշինյանին։ Նման ծափահարություններ էին հնչում նաև Էրդողանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի, Բայդենի, Բորելի, Ուրսուլայի կողմից 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյաանի ձեռքերով հանձնվում էր Արցախը և նախապատրաստվում էր 120 հազար հայերի էթնիկ զտումը։
    Եվրապատգամավորները ավանսով ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին և քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքները, բայց հայ ժողովուրդը կարող է և պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Իրանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը ցույց տվեցին, որ եթե կա պետական մտածողություն, կամք, վճռականություն և արժանապատվություն, ապա ոչ մի արտաքին ուժ ունակ չէ կոտրել ժողովրդի՝ պետականություն ունենալու ձգտումը։
    Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում արդեն աշխարհը, այդ թվում՝ մեր թշնամիները, «լուռ» կծափահարեն մեզ, իրականում կհարգեն Հայաստանին ու հաշվի կնստեն հետներս։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն,…

    Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն
    —————————————
    Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս…

  • էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին————Այսօր Շիրակի մար…

    էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին
    ————
    Այսօր Շիրակի մարզի Անի համայնքի գյուղերը շրջայցի ժամանակ նկատեցի այս կիսապալված սյունը, որը հենվել էր գազատարին։ Եթե գազատար խողովակը չլիներ՝ վաղուց սյունը գետնին տապալված կլիներ:
    Հավանաբար էլեկտրոցանցի ղեկավարությունը հենց գազատար խողովակի հույսին է, որ մոտ 15 օր առաջ տապալված սյունը դեռ չեն փոխել։ Բայց փիարվելու ու գլուխ գովալու համար մի րոպե ժամանակ չեն կորցնում։
    Մի փոքր քամու դեպքում այս գյուղը՝ Բագրավանը, կրկին երկար ժամանակով առանց հոսանքի է մնալու:
    Առհասարակ այդ կողմերում, տեղացիների պատմելով, հաճախակի են դարձել հոսանքի անջատումները…
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

    Derenik Malkhasyan

    էլեկտրոցանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին
    Այսօր Շիրակի մարզի Անի համայնքի գյուղերը շրջայցի ժամանակ նկատեցի այս կիսապալված սյունը, որը…

  • Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»————Փաստորեն, Իրանում չգտնվեց …

    Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»
    ————
    Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի, քարոզի «Իրական Իրանի» գաղափարախոսությունը, դոշին կպցնի Իրանի քարտեզն՝ առանց Արևելյան Ադրբեջան, Խուզիստան, Բելուջիստան, Քրդստան, խոսի «խաղաղաղության դարաշրջանի» մասին:
    Առանց իրանական «նիկոլի»՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձանագրել և հայտնվել են փակուղում:
    Եթե չլիներ Հայաստանի նախադեպը, գուցե ԱՄՆ-ն ու Իսրայելը նման արկածախնդրության չգնային:
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

  • ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան——-Շավարշ Գևորգյանի հյու…

    ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան
    ——-
    Շավարշ Գևորգյանի հյուրն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
    https://youtu.be/vKTJ5x76STg?si=4JODdQRmnQfCoAuo

    Իրենք մնացել են 2018-ում, հիստերիկան էլ՝ վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան ///ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www…

  • Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան ————…

    Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան
    ——————
    Hayeli. am-ի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն է։
    https://www.youtube.com/watch?v=YMKBgWdVjZQ

    #ՈՒՂԻՂ․ Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Իրանական դասեր—————Իրանն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինե…

    Իրանական դասեր
    —————
    Իրանն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Իրանը» սկզբունքով և ճիշտ է անում։
    Էպշտեյնի հաճախորդներին դրանից հետո այլ բան չի մնում, քան դեմքը փրկելու տարբերակներ փնտրելը։
    Հ․Գ․ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։ Ալիևը շատ արագ որսացել է պահը ու փորձում է տեղավորվել կոնյունկտուրայի մեջ։
    Հայաստանում իշխող ուժը դեռ ռիսկ չի անում նման բան անել։ Ուրիշ բան, որ Թուրքիային շատ արագ հումանիտար օգնություն ուղարկեցին։ Իսկ ահա բարեկամ Իրանին նման բան չի արվում, քանի որ դրսից կարող են ջղայնանալ։ Ահա այդ աստիճանի ինքնիշխանիստ են ՔՊ–ականներն ու հատկապես դրանց պարագլուխը։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    Իրանական դասեր
    —————
    Իրանն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Իրանը» սկզբունքով և ճիշտ է անում։
    Էպշտեյնի հաճախորդներին դրանից հետո այլ բան չի մնում, քան դեմքը փրկելու…

  • Շրջիկ կրկեսի ներկայացուցիչները Հայաստանը դարձրել են դոշի բռոշկա ու խոսում են ինք…

    Շրջիկ կրկեսի ներկայացուցիչները Հայաստանը դարձրել են դոշի բռոշկա ու խոսում են ինքնիշխանությունից

  • «Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի—————…

    «Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի
    —————
    Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։
    Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։
    Պարզ է, որ նա ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է։
    1. Պատերազմի պատճառը կապիտալիզմն է
    Լենինի կարծիքով պատերազմները պատահական չեն․ դրանք առաջանում են կապիտալիստական մեծ տերությունների պայքարից շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների համար։
    Նա ասում էր, որ երբ կապիտալիզմը հասնում է մենաշնորհային փուլին (իմպերիալիզմ), պետությունները սկսում են պայքարել աշխարհի վերաբաժանման համար։
    2. Իմպերիալիստական պատերազմը «կողոպտիչ պատերազմ» է
    Նա առաջին համաշխարհային պատերազմը գնահատում էր որպես իմպերիալիստական պետությունների միջև կողոպտիչ պատերազմ՝ ոչ թե ժողովուրդների շահերի, այլ ֆինանսական և արդյունաբերական էլիտաների շահերի համար։
    Առաջին ( տվյալ դեպքում արդեն երրորդ) համաշխարհային պատերազմի մասին։
    1. Պատերազմը աշխարհի վերաբաժանման համար է, որովհետև մեծ տերությունները ցանկանում էին վերաբաժանել աշխարհը՝
    — գաղութները
    — շուկաները
    — հումքի աղբյուրները
    — ներդրումների տարածքները:

    Արդեն ԱՄՆ- ում բացահայտ կերպով խոսում են Իրանին պատկանող մի քանի կղզիների օկուպացիայի մասին, նպատակը` էներգակիրների պաշարների վերահսկողությունն է։
    ——
    TRIPP-ի մասին արդեն կարելի գրել ավազի վրա։
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

    Stepan Danielyan

    Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։
    Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։ Պարզ է, որ նա ընդամենը իրական`…

  • Ինչ նվեր են պահանջում տղամարդկանցից հայ կանայք———————————Հայ մայրերը խաղաղությու…

    Ինչ նվեր են պահանջում տղամարդկանցից հայ կանայք
    ———————————
    Հայ մայրերը խաղաղություն, անվտանգություն և արժանապատվություն են պահանջում։ Իսկ դրանք անհամատեղելի են օրվա իշխանության հետ։
    Հայաստանում իշխանափոխության պատվիրատուն և շարժիչ ուժը մեծամասամբ կանայք են: Սա տեսության ու պրակտիկայի համադրություն է, սա սոցիոլոգիական հետազոտություններով բացահայտված «բժշկական փաստ» է։ Եվ վերջապես, սա «Մայր Հայաստանի» վերջին 3 տարվա ընտրական փորձից բխող եզրակացություն է։
    Այնպես որ, շնորհավոր մեր մայրերի, կանանց ու աղջիկների տոնը՝ Հայաստանում փոփոխությունների դրոշաշակիր հանդիսացող հանրային շերտի մարտի 8–ը։
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

    Andranik Tevanyan

    Ինչ նվեր են պահանջում տղամարդկանցից հայ կանայք
    ———————————
    Հայ մայրերը խաղաղություն, անվտանգություն և արժանապատվություն են պահանջում։ Իսկ դրանք անհամատեղելի են օրվա իշխանության հետ։
    Հայաստանում…

  • Գորբաչով-Փաշինյան տրանզիտ. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար …

    Գորբաչով-Փաշինյան տրանզիտ. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան