Category: Народ Видит

  • Մեր հոգեբուժարանում ամեն ինչ ստաբիլ ա…

    Մեր հոգեբուժարանում ամեն ինչ ստաբիլ ա

  • Նեոբոլշևիկերի մի փոքր խմբակ խմբագրում ա մեր պատմությունը, օրենքի նախագծեր ա ընդո…

    Նեոբոլշևիկերի մի փոքր խմբակ խմբագրում ա մեր պատմությունը, օրենքի նախագծեր ա ընդունում թե օրինակ թատրոններում դերասանները ինչ պիտի խաղան ու ինչ չպիտի խաղան, հալածում ա բոլորին, ովքեր ազգայինից են խոսում, Եկեղեցու դեմ պայքար ա տանում բոլշևիկների լավագույն ավանդույթների համաձայն, լցնում ա բերդերը եկեղեցականներին ու Եկեղեցուն աջակցություն հայտնած մարդկանց։ Ընկել ա բիբլիական լեռան հետևից։ Արդեն խոսում են ֆուտբոլային թիմերի անունները փոխելուց և այլն, և այլն։
    Հայաստանը հիմա անկախ չի

  • Սա Հայաստանում ապրող անբարոյականի զավակների ցանկն ա։ Սա ամբողջականը չի, բայց գլխ…

    Սա Հայաստանում ապրող անբարոյականի զավակների ցանկն ա։ Սա ամբողջականը չի, բայց գլխավորներն են։)

  • Մալխաս Ամոյանը դարձավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության…

    🔹Մալխաս Ամոյանը դարձավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

  • Նորաստեղծ ակադեմիական քաղաքից մետրոյով, Աջափնյակի կայարանով հասնում եք Հրապարակ,…

    Նորաստեղծ ակադեմիական քաղաքից մետրոյով, Աջափնյակի կայարանով հասնում եք Հրապարակ, հետո ճոպանուղիով Նոր Նորք։ ))
    Այ եթե էս ուղիով կարողանաք գնալ հասնել տեղ, կտեսնեք նիկոլի կառուցած երկու ատոմակայանները։ ))

  • Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է …

    Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը
    Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).
    Թարգմանություն. «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։
    Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում, եւ ինչպիսի որակումներով «պատվել» հայտնի է բոլորին։
    Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը։
    Լևոն Տեր-Պետրոսյան
    @armgeopolitic

  • Ամբողջ երկրով հոգեկան հիվանդ ենք խաղացնում արա ‍…

    Ամբողջ երկրով հոգեկան հիվանդ ենք խաղացնում արա 🤦‍♂

  • Իսկ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ էԱրցախի նախկին նախագահ Սամվել Շահրամ…

    Իսկ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ է
    Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դատական հայց է ներկայացրել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության դեմ։ Նա պահանջում է հերքել դասագրքի հետևյալ ձևակերպումը․ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»։
    Սակայն հերքման համար ներկայացված հիմնավորումները, մեղմ ասած, իրարամերժ են։
    Հայցադիմումում նախ նշվում է, որ նման հրամանագիր ընդհանրապես չի ընդունվել, այլ միայն «Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին … հրամանագրի գոյության մասին»։ Այսինքն՝ փաստաթուղթը գոյություն չի ունեցել։
    Հաջորդիվ, սակայն, շեշտվում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո Շահրամանյանն ընդունել և ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով «անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը»։
    Այսպիսով, սկզբում հայտարարվել է գոյություն չունեցող հրամանագրի մասին, իսկ հետո ստորագրվել է մեկ այլ փաստաթուղթ՝ անվավեր ճանաչելու համար այն հրամանագիրը, որն ի սկզբանե գոյություն չի ունեցել։
    Ի վերջո, հայցադիմումը եզրափակվում է այն մտքով, որ այդ հրամանագրերից և հայտարարություններից որևէ մեկն իրավական ուժ չի ունեցել։
    Մնում է հասկանալ՝ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

  • Սա էն լրբի տղեն ա, որ մտնում էր ավտոբուսներ ու վճարող մարդկանց տուգանում, օրվա պ…

    Սա էն լրբի տղեն ա, որ մտնում էր ավտոբուսներ ու վճարող մարդկանց տուգանում, օրվա պլան էր կատարում։))) Հետո մարդ ա ուղարկել Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու։ Ու փոխարենը հանեն գործիծ շպրտեն դուրս, գործ հարուցեն ու կալանավորեն, ուղարկում են արձակուրդ, ու եթե…

  • Քննադատական գրառում սպառնալիք ֆիզիկական հարձակում։Լրագրող Հակոբ Կարապետյանը պ…

    ✍️ Քննադատական գրառում ➡️ սպառնալիք ➡️ ֆիզիկական հարձակում։
    Լրագրող Հակոբ Կարապետյանը պնդում է, որ իր դեմ բռնության հետևում կանգնած է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ 🏛️
    🎙️ ՍիվիլՆեթի տաղավարում նա ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը, իր ունեցած ապացույցները և պատասխանում հարցին՝ ինչու են իշխանությունները լռում։
    ▶️ Դիտե՛ք հարցազրույցը։