Category: News.am

  •  Մակրոնն Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա, ասվում…

    🇫🇷🇸🇾 Մակրոնն Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա, ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
    Սպասվում է, որ այցը կկայանա առաջիկա շաբաթներին։
    Հայտարարության համաձայն՝ Մակրոնն ու Ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները և դրանց ազդեցությունը սիրիացի ժողովրդի վրա։
    Ֆրանսիական կողմը դեռ չի մեկնաբանել հեռախոսազանգի կամ հրավերի մասին տեղեկությունը

  • Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա…

    ‼️ Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է:
    4-5 տարի է իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք և ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է:
    Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետև եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի և ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են:
    Պատգամավոր Տիգրան Աբրահամյան

  • «Հրապարակ». Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում«Երեկ առավոտյան «Երեւա…

    «Հրապարակ». Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
    «Երեկ առավոտյան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հերթական անգամ խիստ հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով եւ կընդունեն 100 դրամանոցները, ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանա։ Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, եւ քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել նման խիստ սանկցիաների։
    Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։

  • Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյ…

    🌨Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։
    ❗️Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնակ…

    ‼️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։
    Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

  • Նորավան-Լծեն ճանապարհն է։ Ճանապարհին ձյուն է ու բուք…

    💨Նորավան-Լծեն ճանապարհն է։ Ճանապարհին ձյուն է ու բուք

  • NEWS.am pinned «ՈւՂԻՂ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 6 htt…

    NEWS.am pinned «ՈւՂԻՂ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 6 https://www.youtube.com/live/Rb_QG2iBmJc?si=-h5TOz7ZsMyTiov-»

  • ՈւՂԻՂ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 6https://www.youtube….

    ՈւՂԻՂ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 6
    https://www.youtube.com/live/Rb_QG2iBmJc?si=-h5TOz7ZsMyTiov-

    ՈւՂԻՂ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 6

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • «Փաստ». Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է…

    «Փաստ». Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին
    Թեմայի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ ձերբակալվածներից ոմանք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե իրեն տեղեկություններ են հասնում մասնավորաբար շինթույլտվությունների մասով կոռուպցիոն գործընթացների մասին: Միևնույն ժամանակ ներկաներին զգուշացրել է, որ ինքը համագործակցում է իրավապահների հետ, և եթե այդ տեղեկությունները հաստատվեցին, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեմային անդրադարձ է եղել նաև ձերբակալությունների նախօրեին, այսինքն՝ երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ: Բավական կոշտ խոսակցություն է եղել, ու, Ավինյանն ի լուր բոլորի նշել է, թե իր կասկածներն ու ստացած տեղեկությունները, կարծես, հաստատվում են: «Ոմանց պարագայում ասածներս ոնց որ տեղ չի հասել»:

  • Ալիևի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ արտաքին տեխնիկական միջամտության …

    Ալիևի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ արտաքին տեխնիկական միջամտության է հանդիպել
    Այս տեղեկության բացահայտումը հաջորդել է հաղորդագրությունը, ըստ որի Ալիևի ինքնաթիռը հանկարծակի դուրս է եկել Ռուսաստանի օդային տարածքից և չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել Բաքու, գրում է ադրբեջանական Turan-ը։