‼️ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում Երեւանի քաղաքապետարան
‼️ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝ 🔺Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, 🔺Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Հրդեհ չգործող կարի արտադրամասում Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։
Ալթայի Հանրապետության Կոշ-Ագաչի շրջանում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը
«Ժողովուրդ». Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ «Ժողովուրդ» օրաթերթին արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ. «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։ Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ: