Category: Պաշտպանություն

  • Ասում է` թող փորձեն հեռահար զենքից հարվածեն ՌԴ խորքերը, կտեսնեն ինչ պատասխան կստ…

    Ասում է` թող փորձեն հեռահար զենքից հարվածեն ՌԴ խորքերը, կտեսնեն ինչ պատասխան կստանան։

  • Օնիկ Գասպարյանը չի ցանկացել ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին և …

    Օնիկ Գասպարյանը չի ցանկացել ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին և զեկույցին
    ■ Ինչ վերաբերում է հարցման երկրորդ մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմը գրավոր տարբերակով հիշեցրել է վերևում հիշատակված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 22-րդ հոդվածի համապատասխան պահանջը և հավելել.
    «Նմանօրինակ գրություն ստացել ենք միայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, որին տրվել է ընթացք, և նա՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերոնշյալ դրույթի, կկարողանա ծանոթանալ իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից, ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանից նման գրություն չենք ստացել»:
    Կարո՞ղ ենք ենթադրել, որ նախկին նախարարին թույլ են տալու ծանոթանալ ոչ թե պատրաստի զեկույցին, այլ արձանագրություններին, որտեղ այլևս փոփոխություններ անելու հնարավորություն չի լինելու, ինչպես օրենքով թույլատրելի է: Մյուս կողմից, եթե օրենքի համապատասխան զեկույցում նշվում է, որ հարցաքննության կանչված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն նաև «պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ», արդյո՞ք սա չի նշանակում, որ զեկույցին ևս կարող են ծանոթանալ:
    Այս համատեքստում հարկ է հիշել, որ, օրինակ, Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի հետ կապված դառը փորձ ունի, երբ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում նրա ներկայացրած զեկույց-առաջարկն աղավաղված էր գաղտնազերծվել, որպեսզի ցույց տրվեր, որ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում պատերազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել:
    Մյուս կողմից, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հիմքում ընկած է պատերազմից հետո ԳՇ-ում Օնիկ Գասպարյանի նախաձեռնած ուսումնասիրությունը, որն ամփոփել էր Արտակ Դավթյանը, և դրա համար Գասպարյանը ցանկություն չի հայտնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքների վերջնարդյունքին ծանոթանալու:

  • Սրանք Հայաստան եկած Ալիևի խոսափողներից մեկի` Քամալայի գրառման տակ շարքային ադր…

    Սրանք Հայաստան եկած Ալիևի խոսափողներից մեկի` Քամալայի գրառման տակ շարքային ադրբեջանցիների և իր քոմենթներից է։ Շատ են փոխվել չէ՞… մենակ պահանջ է և մեղադրանք։
  • Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշ…

    Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։
    Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։
    Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

  • Ասա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, քեզ պետք էր ԱԺ ամբիոնից խոսալը, հիմա …

    Ասա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, քեզ պետք էր ԱԺ ամբիոնից խոսալը, հիմա պիտի դնեմ ու այսօր արձագանքեմ էլի։ Սպասեք կիրթի մեջ։

  • 44-օրյա պատերազմին Հուլուսի Աքարի այցը Ղազախստան և Ադրբեջանի տարածքով Հայաստանին…

    44-օրյա պատերազմին Հուլուսի Աքարի այցը Ղազախստան և Ադրբեջանի տարածքով Հայաստանին ղազախական ցորեն հասցնելու Ալիևի քաղաքական ժեստը
  • Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։ Բաքվից ժամանած …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։ Բաքվից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 16:00-ի սահմաններում։ Հոկտեմբերի 21-22-ը «Double Tree by Hilton» հյուրանոցում կկայանա կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության…

  • Ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Ադրբեջանն ազգային անվտանգության և պաշտպանության …

    Ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Ադրբեջանն ազգային անվտանգության և պաշտպանության վրա ծախսել է ավելի քան 5 միլիարդ մանաթ։

  • Անկախ քաղաքական գործընթացներից և այն լուծումներից, որոնք կարող է առաջարկել քաղաք…

    Անկախ քաղաքական գործընթացներից և այն լուծումներից, որոնք կարող է առաջարկել քաղաքական գործիչների գործունեությունը, Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին, իրադարձությունների վատագույն սցենարին: Եվ զարգացման պլանը միտված է այդ ապագայի սպառնալիքներին համահունչ պատասխան տալուն։
    Մարտական հերթապահությունը պետք է ունակ լինի ապահովել պետական սահմանի հուսալի պահպանությունը, կարողանա վաղ հայտնաբերել հակառակորդի հարձակողական խմբավորումները, դրանց ստեղծումը, և ապահովել ԶՈւ զորահավաքային ծավալումը պատերազմական ժամանակի հաստիքներով, և ըստ օպերացիոն ուղղությունների պաշտպանողական խմբավորումների ստեղծումը։
    ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան, 2018, մարտ
    Հ.Գ. մի ամսից իշխանափոխություն եղավ։