Category: Պաշտպանություն

  • Միքայել Սրբազանին երկու տարվա ազատազրկում դատարանը որոշեց։Նրան մեղադրել են Քրե…

    Միքայել Սրբազանին երկու տարվա ազատազրկում դատարանը որոշեց։
    Նրան մեղադրել են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մեղադրական վճիռ կայացրել 442-րդ հոդվածի 2-րդ մասով:
    Հ.Գ. ասում են գուցե շփոթվել է։

  • Հոկտեմբերի 13-14-ը Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի կառավարությ…

    Հոկտեմբերի 13-14-ը Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում` Շահին Մուստաֆաև, Օվերչուկ, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղ։

  • Այսօր փորձենք Անդրանիկ Քոչարյանի` հուլիսյան մարտերի հետ կապված հայտարարությանն ա…

    Այսօր փորձենք Անդրանիկ Քոչարյանի` հուլիսյան մարտերի հետ կապված հայտարարությանն անդրադառնալ։

  • Բաքվի դատարանում այսօր հրապարակվել են ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆա…

    Բաքվի դատարանում այսօր հրապարակվել են ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի սպանությանն առնչվող ինչ-որ փաստաթղթեր։ Թե ինչ, չեն մանրամասնել հրապարակավ։
    Նշենք, որ սա այն լրագրողն է, ով ճշմարտությունն էր ասել Խոջալուի հետ կապված, և նրա ժամանակին ասածները, ըստ էության, հերքում են նույն այս դատարանում Խոջալուի դեպքերի հետ կապված Բաքվի մեղադրանքները Հայաստանին հասցեագրված։https://youtu.be/Gba0aDRdG88?si=c6-Dh3AKG4BcuIV5

    Правда о Ходжалы — Чингиз Мустафаев / Truth about Khojaly — Chingiz Mustafaev

    Чингиз Мустафаев — азербайджанский журналист, снял на видео жертв Ходжалинской трагедии, провел свои исследования при которых раскрыл много ужасных фактов об этой трагедии, в последствии умер при не понятных обстоятельствах(оф версия), а на самом деле он…

  • Ես մեդալ ու պարգև վերադարձնելը չհասկացա, չվերցնելը կհասկանամ։ Պատերազմից և ՀՀ ին…

    Ես մեդալ ու պարգև վերադարձնելը չհասկացա, չվերցնելը կհասկանամ։ Պատերազմից և ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո մեդալ են վերցրել Փաշինյանից, հիմա շոու են անում, էլ չասեմ, որ նախկինների օրոք ստացածներն էլ էին բերել։ Շատ ուժեղ պայքար է մեդալները գետնին թողնելն ու գնալը։

  • Ռուսաստանն է՛լ ավելի է արդիականացրել օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր-Մ» ու հիպերձա…

    Ռուսաստանն է՛լ ավելի է արդիականացրել օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր-Մ» ու հիպերձայնային «Կինժալ» հրթիռները՝ ԱՄՆ-ի Patriot համակարգերը Ուկրաինայում շրջանցելու նպատակով։
    Հրթիռները մոտենալիս սկսում են կատարել անկանխատեսելի մանևրներ, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց որսալու հավանականությունը։
    #ՌԴ #Ռուսաստան

  • Ադրբեջանը, այո, պահանջներ դնում է սրանց առաջ, բայց շատ բան էլ սրանք իրանցից բոնո…

    Ադրբեջանը, այո, պահանջներ դնում է սրանց առաջ, բայց շատ բան էլ սրանք իրանցից բոնուսով են անում։ Նիկոլ Փաշինյանը իրականում սպառված է, էլ չգիտի ինչ անի, ինչ որ առաջիկա ընտրություններին տանիք ունենա ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի, և ոչ միայն։
    Մի հատ ճկուն և ռազմավար հակառակորդ ունենա, պարտվող է։ Մի հատ մեկը, որ բացատրի
    մենք էլ ենք խաղաղություն ուզում, կապահովենք ձեր անվտանգությունը, ժողովուրդ։

  • -2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չ…

    -2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:
    Նիկոլ Փաշինյան, 2021, փետրվար 23
    -Մենք ռուսական կողմին նաև տեղեկացրել ենք, որ Դավիթ Գալստյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բիզնես-գործընկերը: Նրանք այդ ամենն արել են նաև անօրինական շահույթ ստանալու համար: Ի դեպ, պատահական չէ, որ 44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո Ադրբեջանին պատերազմով սպառնացող ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեց: Իսկ Դավիթ Գալստյանին էլ կալանավորեցին (խոսքն այստեղ հրանոթի արկերի գործի մասին է): Հայաստանում հիմա նախաքննություն է գնում, եթե այն արդար վարվի, ապա իմ նշած բոլոր փաստերն ի հայտ կգան: Մենք փաստեր ունենք, եթե անհրաժեշտ լինի, դրանք մենք կգաղտնազերծենք։
    Ալիև, 2021, ապրիլ 20
    Հ.Գ. 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»)՝ հրանոթի արկերի գործով, որով անցնում էր նաև ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
    Ավելի ուշ երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արարքը չկատարելու հիմքով:
    2021 թվականի սեպտեմբերին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորություններ են չարաշահել, այս դեպքում էլ խոսքը հայտնի հրթիռների գործի մասին է:

  • Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների…

    Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ
    Հ.Գ. կարողանայինք գնայինք, և մի մարտական իրավիճակ ստեղծեինք։

  • Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։Այցի նպատակը` պաշտպա…

    Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։
    Այցի նպատակը` պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացումն է, որը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։