Category: Պաշտպանություն

  • ՊՆ-ի դիմաց կատարվողը խայտառակություն է, և երևի դիրիժոր կլինի։ Հիշեցի, թե ոնց էր …

    ՊՆ-ի դիմաց կատարվողը խայտառակություն է, և երևի դիրիժոր կլինի։ Հիշեցի, թե ոնց էր Օնիկ Գասպարյանի ժամանակ մեկը ամեն օր գալիս ՊՆ դուռը ջարդում, հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի օգնականը, երբ եղբոր մարմինը գտան, և հետո ինքն էր արդեն “քշում” Կառավարության դիմացը անհետների ծնողներին, որ հավաքվում էին։ Ի դեպ, էն ժամանակ էլ ինչ-որ “մատեր կային խառնված”։ Լինում էր, որ անգամ ֆեյք ծնողներ էին գալիս։ Իսկ ընդհանուր առմամբ, սա է սրանց իշխանության դեմքը։ Իսկ մարդիկ գլխավորներին միշտ մոռանում են…

  • Անդրանիկ Քոչարյանի ասած ժամկետում Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվի, այս…

    Անդրանիկ Քոչարյանի ասած ժամկետում Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվի, այսինքն, սեպտեմբերի 30-ին։ Սա իմ այս պահի տեղեկությամբ։

  • -Մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կա…

    -Մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:
    Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, 2020, նոյեմբեր 10
    -Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:
    Նիկոլ Փաշինյան, 2020, նոյեմբերի 16
    -Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք:
    Նիկոլ Փաշինյան, 2023, հունիս 27

  • Տեսնես մտա՞վ, թե՞ պատերազմից հետո լրիվ մոռացան…««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն …

    Տեսնես մտա՞վ, թե՞ պատերազմից հետո լրիվ մոռացան…
    ««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնեն Հայոց պատմության դասագրքեր։ Մանրամասները՝ պատերազմից հետո»:
    Արծրուն Հովհաննիսյան, 2020 սեպտեմբերի 29

  • Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի …

    Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի ընտրություններում և մինչև դա գոնե գործին վնասող խոսույթ չօգտագործի, Ալիևը նոր որակ է հաղորդում Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ քաղաքական, քարոզչական, իրավաքաղաքական, միջազգային պայքարին, և մասնավորապես «Գյանջայի դեպքերի» համատեքստում։
    Սեպտեմբերի 27-ին, ինչպես, երեկ գրել էի,Ալիևը գնացել էր Գյանջայի նորակառույց հուշահամալիր
    և հարգանքի տուրք մատուցել իրենց շեհիդների հիշատակին։
    Արդեն ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևն այնտեղ գնացել է մի երեխայի հետ, ում ծնողները և տատիկն իբր «սպանվել են 2020 հոկտեմբերին ՀՀ ԶՈւ հրթիռային հարվածից»։
    Բայց սա էլ բավարար չէ
    «Ազերթաջը» հարցազրույց է հատուկ արել այս երեխայի հետ։
    Իսկ, կրկնում եմ, ՄԱԿ-ի ամբիոնի առջև կանգնած անձին բացարձակ չէր հետաքրքրում Հայաստանի Հանրապետության դեմ Ալիևի գործողությունները, այլ միայն, որն իր շահերին է կպնում և կարող է խանգարել իրեն իշխանությունը պահելու հարցում։
    Այս և այլ թեմաների մասին վաղն ավելի մանրամասն։
  • Ռուսաստանը ստեղծել է ՀՕՊ կրակային մոբիլ խմբեր, որ նաև այս ձևով պայքարեն ուկրաին…

    Ռուսաստանը ստեղծել է ՀՕՊ կրակային մոբիլ խմբեր, որ նաև այս ձևով պայքարեն ուկրաինական անօդաչուների դեմ։
    Նրանց սպառազինությունը բաղկացած է «ГАЗель» բորտային ավտոմեքենաներից, որոնք հագեցած են 7.62 մմ տրամաչափի Կալաշնիկովի տանկային երկվորյակ գնդացիրներով (ԿՏԳ)։
    Բացի այս,յուրաքանչյուր հաշվարկի համար նախատեսված է հարթափող հրացան,ժամանակակից հատուկ սարքավորում
    ` ջերմատեսիլային և կոլիմատորային նշանոցներ, անօդաչու թռչող սարքերի դետեկտորներ («Булат-4»), լապտեր-լուսարձակներ և այլն։

  • Անահիտ Ավանեսյանը, որ վերջին շրջանում ակտիվ իր քաղաքական ղեկավարի թեզերն է տարած…

    Անահիտ Ավանեսյանը, որ վերջին շրջանում ակտիվ իր քաղաքական ղեկավարի թեզերն է տարածում և փորձում հաճոյանալ, վատ չզգա՞ ց, որ երեկ 44-օրյայում Շուշիում զոհված իր հրամանատար եղբոր հիշատակը չհարգվեց, որ մոռացության են տալիս նրա և մյուսների արածները, իսկ իր եղբայրը լավ հայ էր։ Զոհվել է նոյեմբերի 7֊ին Շուշիում և բավականին ուշ գտան։

  • Սրանք` այսօր Եռաբլուր չեն գնացել։ Առաքելությունն ավարտված է, էլ պետք չի ոչ մի տ…

    Սրանք` այսօր Եռաբլուր չեն գնացել։ Առաքելությունն ավարտված է, էլ պետք չի ոչ մի տեղ մտնել, որի իրավունքը չունեին։
  • Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել:Ն…

    Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել:
    Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ
    այն ենթակա է հանձնման:
    Սակայն իրենց հանցավոր սցենարն իրագործելու ճանապարհը միայն պատերազմով էր հնարավոր, որի խաղարկումն իրականացրեց «բարեկիրթ» Ադրբեջանը:
    Հայն իր տեսակով կռվող է, պայքարող ու հաղթող և մեր հասարակության մեջ պարտվողականություն սերմանել պարզապես հնարավոր չէ:
    Փառք հայրենիքի նվիրյալներին:
    Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին:

    Տիգրան Աբրահամյան

  • Տեղադրված նյութը լրացնենք ֆոտոներով։…

    Տեղադրված նյութը լրացնենք ֆոտոներով։