Category: Պաշտպանություն

  • Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերա…

    Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
    ՊՆ

  • Բաքվի դատարանում այսօր քննության առարկա էր Ապրիլյան պատերազմի և Հուլիսյան մարտե…

    Բաքվի դատարանում այսօր քննության առարկա էր Ապրիլյան պատերազմի և Հուլիսյան մարտերի օրերին ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի ոչնչացման թեման։

  • Ալիևը «Գյանջայի դեպքերով» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ պայքարը չի դադարեցնել…

    Ալիևը «Գյանջայի դեպքերով» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ պայքարը չի դադարեցնելու. Փաշինյանը սեփական աթոռը պահելու աջակցություն է խնդրում։
    ■ Իսկ Ալիևն իրենց շեհիդների հիշատակը հարգելու համար այցելել էր 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:
    Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ էին հայտնել, որ Ադրբեջանի նախագահը Գյանջայի հուշահամալիրում հանդիպել է փոքրիկ Նիլա Ալիևային և նրա պապիկին, ում ծնողներն իբր «սպանվել են Հայաստանի տարածքից հրթիռային հարվածից»:
    Ավելի ուշ ադրբեջանական «Ազերթաջը» նույնիսկ հարցազրույց է արել աղջկա հետ:
    Ադրբեջանական քարոզչամեքենան այս համատեքստում հերթական անգամ պնդել է, որ «ՀՀ զինված ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին հարվածներ են հասցրել առաջնագծից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջայի ուղղությամբ՝ «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» հրթիռային համալիրներից, որից 26 մարդ՝ մահացել, 146-ը վիրավորվել է»:
    Ըստ այդմ, ըստ ալիևյան ռեժիմի, պատերազմից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիրը ոչ միայն հուշարձան է, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված կոչ՝ «Հայաստանի հրթիռային հարվածները խաղաղ բնակչության ուղղությամբ Ժնևյան կոնվենցիայի և մարդկային հիմնարար արժեքների խախտում են»:
    Հիշեցնենք, որ այս հարցը Բաքվի «դատավարության» օրակարգում է, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից և դատարան գործուղված «տուժողներից» ցուցմունքներ են կորզվել և կորզվում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի:
    Նշենք, որ ավելի վաղ Ալիևը պահանջել էր հետաքննել «Գյանջայի դեպքերը», պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և անգամ ակնարկ էր եղել փոխհատուցման մասին: Իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ Բաքուն այս դեպքերի համար մեղավոր է դեռևս համարում ՀՀ զինված ուժերին, և անգամ անուններ են «կորզվել» և հնչել:
    Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս հարցում անհրաժեշտության դեպքում ևս «կհամագործակցի» Ալիևի հետ՝ իր իշխանության շարունակականության ապահովման դիմաց, քանի որ Ալիևի համար «Գյանջայի դեպքերի», «Խոջալուի ցեղասպանության» (44-օրյայից հետո նախաձեռնվել է նաև «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի կառուցում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են) թեմաները փակված չեն:

  • ՊՆ-ի դիմաց կատարվողը խայտառակություն է, և երևի դիրիժոր կլինի։ Հիշեցի, թե ոնց էր …

    ՊՆ-ի դիմաց կատարվողը խայտառակություն է, և երևի դիրիժոր կլինի։ Հիշեցի, թե ոնց էր Օնիկ Գասպարյանի ժամանակ մեկը ամեն օր գալիս ՊՆ դուռը ջարդում, հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի օգնականը, երբ եղբոր մարմինը գտան, և հետո ինքն էր արդեն “քշում” Կառավարության դիմացը անհետների ծնողներին, որ հավաքվում էին։ Ի դեպ, էն ժամանակ էլ ինչ-որ “մատեր կային խառնված”։ Լինում էր, որ անգամ ֆեյք ծնողներ էին գալիս։ Իսկ ընդհանուր առմամբ, սա է սրանց իշխանության դեմքը։ Իսկ մարդիկ գլխավորներին միշտ մոռանում են…

  • Անդրանիկ Քոչարյանի ասած ժամկետում Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվի, այս…

    Անդրանիկ Քոչարյանի ասած ժամկետում Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվի, այսինքն, սեպտեմբերի 30-ին։ Սա իմ այս պահի տեղեկությամբ։

  • -Մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կա…

    -Մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:
    Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, 2020, նոյեմբեր 10
    -Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:
    Նիկոլ Փաշինյան, 2020, նոյեմբերի 16
    -Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք:
    Նիկոլ Փաշինյան, 2023, հունիս 27

  • Տեսնես մտա՞վ, թե՞ պատերազմից հետո լրիվ մոռացան…««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն …

    Տեսնես մտա՞վ, թե՞ պատերազմից հետո լրիվ մոռացան…
    ««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնեն Հայոց պատմության դասագրքեր։ Մանրամասները՝ պատերազմից հետո»:
    Արծրուն Հովհաննիսյան, 2020 սեպտեմբերի 29

  • Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի …

    Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի ընտրություններում և մինչև դա գոնե գործին վնասող խոսույթ չօգտագործի, Ալիևը նոր որակ է հաղորդում Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ քաղաքական, քարոզչական, իրավաքաղաքական, միջազգային պայքարին, և մասնավորապես «Գյանջայի դեպքերի» համատեքստում։
    Սեպտեմբերի 27-ին, ինչպես, երեկ գրել էի,Ալիևը գնացել էր Գյանջայի նորակառույց հուշահամալիր
    և հարգանքի տուրք մատուցել իրենց շեհիդների հիշատակին։
    Արդեն ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևն այնտեղ գնացել է մի երեխայի հետ, ում ծնողները և տատիկն իբր «սպանվել են 2020 հոկտեմբերին ՀՀ ԶՈւ հրթիռային հարվածից»։
    Բայց սա էլ բավարար չէ
    «Ազերթաջը» հարցազրույց է հատուկ արել այս երեխայի հետ։
    Իսկ, կրկնում եմ, ՄԱԿ-ի ամբիոնի առջև կանգնած անձին բացարձակ չէր հետաքրքրում Հայաստանի Հանրապետության դեմ Ալիևի գործողությունները, այլ միայն, որն իր շահերին է կպնում և կարող է խանգարել իրեն իշխանությունը պահելու հարցում։
    Այս և այլ թեմաների մասին վաղն ավելի մանրամասն։
  • Ռուսաստանը ստեղծել է ՀՕՊ կրակային մոբիլ խմբեր, որ նաև այս ձևով պայքարեն ուկրաին…

    Ռուսաստանը ստեղծել է ՀՕՊ կրակային մոբիլ խմբեր, որ նաև այս ձևով պայքարեն ուկրաինական անօդաչուների դեմ։
    Նրանց սպառազինությունը բաղկացած է «ГАЗель» բորտային ավտոմեքենաներից, որոնք հագեցած են 7.62 մմ տրամաչափի Կալաշնիկովի տանկային երկվորյակ գնդացիրներով (ԿՏԳ)։
    Բացի այս,յուրաքանչյուր հաշվարկի համար նախատեսված է հարթափող հրացան,ժամանակակից հատուկ սարքավորում
    ` ջերմատեսիլային և կոլիմատորային նշանոցներ, անօդաչու թռչող սարքերի դետեկտորներ («Булат-4»), լապտեր-լուսարձակներ և այլն։

  • Անահիտ Ավանեսյանը, որ վերջին շրջանում ակտիվ իր քաղաքական ղեկավարի թեզերն է տարած…

    Անահիտ Ավանեսյանը, որ վերջին շրջանում ակտիվ իր քաղաքական ղեկավարի թեզերն է տարածում և փորձում հաճոյանալ, վատ չզգա՞ ց, որ երեկ 44-օրյայում Շուշիում զոհված իր հրամանատար եղբոր հիշատակը չհարգվեց, որ մոռացության են տալիս նրա և մյուսների արածները, իսկ իր եղբայրը լավ հայ էր։ Զոհվել է նոյեմբերի 7֊ին Շուշիում և բավականին ուշ գտան։