Category: Պաշտպանություն

  • Վաղը կանդրադառնամ Քննիչ հանձնաժողովի զեկույցի օբյեկտիվ-ոչ օբյեկտիվ կամ սուբյեկտ…

    Վաղը կանդրադառնամ Քննիչ հանձնաժողովի զեկույցի օբյեկտիվ-ոչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու խնդրին, բայց ոչ քաղաքական առումով, սա կա ու կա։

  • Այսօր Բաքվում պահվող գեներալ Մնացականյանի ծննդյան օրն է։ ….Եթե մենք իրավիճակի…

    Այսօր Բաքվում պահվող գեներալ Մնացականյանի ծննդյան օրն է։
    ….
    Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Մենք պետք է զգանք, որ հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է պարապմունքներ՝ դրանց յուրացման և դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր առաջատար երկրներից, որի համար, իհարկե, վճարում է: Եվ չեմ կարծում՝ այդքանն արվում է խաղաղության համար: Ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատրաստվես պատերազմի: Եվ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է: Վերջ ի վերջո, անկախությունը դե ֆակտո կա, պետք է նաև հաստատվի դե յուրե: Մենք գիտենք, որ մյուս կողմը դրան համաձայնություն չի տա…Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»։
    2019, ապրիլ, գեներալ Լևոն Մնացականյան
    Հ.Գ. կարող ենք չընդունել ինչ֊որ բանի համար, ինչ֊որ բան հիշելով, բայց իրավունք չունենք մոռանալ այս պահին հատկապես։ Ազատություն իրեն և բոլորին։ Այնպես չի, որ այնտեղ լինողների հետ կապված հարցեր չկան, բայց Հհ֊ում դա պիտի լինի։

  • Լեհական և ոչ լեհական աղբյուրները հաղորդում են, որ  «Արևմուտք-2025» զորավարժությա…

    Լեհական և ոչ լեհական աղբյուրները հաղորդում են, որ  «Արևմուտք-2025» զորավարժության համատեքստում Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համալիրի արձակման երկու կայան է տեղակայել Լեհաստանի հետ սահմանին։

  • Ադրբեջանը բավարարված չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից. ինչի՞ մասին էր հուշում …

    Ադրբեջանը բավարարված չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից. ինչի՞ մասին էր հուշում Փաշինյանը, ի՞նչ հարցեր լուծեց Ալիևը սեպտեմբերյան մարտերով։

  • Ըստ ադրբեջանական աղբյուրների, ադրբեջանցի զինծառայողների ծնողների բողոքի ակցիան` …

    Ըստ ադրբեջանական աղբյուրների, ադրբեջանցի զինծառայողների ծնողների բողոքի ակցիան` տեսակցություններին առնչվող սահմանափակումների հետ կապված։

  • ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն է և Ալիևի օգնական Հաջիևը։ Տեսնես ինչն է նորանշանակ…

    ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն է և Ալիևի օգնական Հաջիևը։ Տեսնես ինչն է նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանին ուրախացրել այսչափ։ Ի դեպ, դեսպանատան ֆեսյսբուքյան էջում և դեսպանի էջում այս պահի դրությամբ ոչ մի տեղեկություն չկա նրա` այս միջոցառմանը մասնակցության մասին։

  • Ասենք գնացել ես մարզադպրոց բացելու, ինչի՞ պիտի դպրոցի դիմացը 3֊րդ բանակային կոր…

    Ասենք գնացել ես մարզադպրոց բացելու, ինչի՞ պիտի դպրոցի դիմացը 3֊րդ բանակային կորպուսի հրամանատարը գա ու կանգնի, դու կորպուսի պահպանության տարա՞ծք ես մտել, հետո ինչ հրամանատարի նստավայրը Վանաձորում է։ Լավ, այսքան նվաստացնել ու չհարգել կլինի՞։ Ես նախկինում չեմ հիշում, որ դպրոցի բացմանը և շրջայցին, կորպուսի հրամանատար կանգնեցնեն…

  • Վաղը սեպտեմբերյան մարտերի 3-րդ տարելիցն է։2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-…

    Վաղը սեպտեմբերյան մարտերի 3-րդ տարելիցն է։
    2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է: Ունեցել ենք 225 զոհ, 293 վիրավոր, տարածքային կորուստներ։ Ադրբեջանը մտել է Ջերմուկ։
    Ի դեպ, հետաքրքիր է` Պապիկյանը, Ասրյանը կգնա՞ն Եռաբլուր։
    Հ.Գ. Մոտ երկու շաբաթից էլ 44֊օրյայի 5֊րդ տարելիցն է։

  • Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրա…

    Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար։
    …..
    2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ և բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ:

    Պայմանագրային պահեստազորայինները հավաքվում էին շաբաթական մեկ անգամ՝ ցածր մակարդակի ուսուցման, և պարբերաբար՝ շաբաթ-կիրակի օրերին վերապատրաստման, իսկ հավաքական դաշտային ուսուցման համար՝ տարեկան մի քանի շաբաթ:
    Կարող են ստեղծվել նաև իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից:
    Արտերկրում ապրող հայերի համար կարող են լինել օրենսդրական դրույթներ՝ որպես պայմանագրային պահեստազորայիններ ընդգրկվելու համար:
    2020 թ. պատերազմի ընթացքում մի շարք սփյուռքահայեր կամավորագրվեցին՝ առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու: Այս մարդկանց առնչությամբ, որոնք փաստացի պաշտպանված չեն հայկական պետության կողմից, գոյություն ունի իրավական սողանցք:
    Յուրաքանչյուր պահեստային միավոր կապված է ակտիվ բաղադրիչ միավորի հետ:
    Ակտիվ պահեստազորը պետք է ինտեգրվի Ընդհանուր բանակի հայեցակարգին՝ առանձին, բայց զուգահեռ հրամանատարական շղթաներով: 
    «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», 2021,  հեղինակներ՝ Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն), Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս):