Category: Պաշտպանություն

  • Թրամփին Իրանի դեմ պատերազմում քրդերի միջամտությունից են հարցրել, ինչին նա պատասխ…

    Թրամփին Իրանի դեմ պատերազմում քրդերի միջամտությունից են հարցրել, ինչին նա պատասխանել է.
    «Ես կարծում եմ, որ քրդական ուժերը պետք է հեռու մնան։ Նրանք իրենց հետ որոշակի խնդիրներ են բերում, և իրենք իրենց դատապարտում մահվան»։
    Հ.Գ. Քանի կար զենք էր առաջարկում, որ կռվեն։ Բայց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրեց, որ եթե Իրանի դեմ պատերազմին խառնվեցին, քրդական խմբավորումների վերջը վատ կլինի, ինչպես Սիրիայում։ Դե Իրանն էլ վախները չափեց, հիմա ուրիշ բան է ասում։

  • TWZ-ը գրում է, որ Իրանը  շրջանցում է Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը։Իրան…

    TWZ-ը գրում է, որ Իրանը  շրջանցում է Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը։
    Իրանական բալիստիկ հրթիռները երկնքում տրոհվում են առավել  փոքր բազմաթիվ  ռումբերի` նախքան դրանք հնարավոր կլինի  որսալ։
    Այսինքն, մեկ թիրախի, այսպես ասած,  շարժումը  կանգնեցնելու փոխարեն, իսրայելական պաշտպանությունը հանկարծակի բախվում է տասնյակ թիրախների, որոնք հաղթահարելը  շատ ավելի դժվար է և թանկ, հատկապես այնպիսի համակարգերի համար, ինչպիսին է «Դավթի պարսատիկը։
    Իրանի այդ մարտավարությունը ոչ միայն մեծացնում է վնասի հավանականությունը  գետնի վրա,  այլև հանգեցնում է հակառակորդի հրթիռներ որսացող համակարգերի կամ միջոցների առանց այն էլ սահմանափակ պաշարների   սպառմանը։
    https://t.me/oborona2025

  • Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44…

    Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44-օրյայի զեկույցի հանրայնացում, ինչո՞վ էր զբաղված նրա եղբայրը պատերազմի օրերին

  • ■ Վերլուծելով 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմները, եկել են…

    ■ Վերլուծելով 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմները, եկել ենք այն եզրակացության, որ մեր պարտության հիմնական պատճառներից մեկը ՀՕՊ-ի ոչ արդիական լինելն էր։
    ■ Եթե կարողանայինք օգտագործել գնված 4 հատ Սու-30 կործանիչները, պատերազմում պատկերն այլ կլիներ։
    Կանդազ
    Հ.Գ. Իսրայելի գեներալը ՀՕՊ թույն համակա՞րգ է խոստացել, ասա Իրանը դրանց խնդիրները ջրի երես է հանել։
    Հ.Գ. Բա մի քանի օր օդ է փակ է եղել, ինչի ենք հասել էդ օրերին, սա կարա՞ ասի։

  • Մի հատ հիշենք Հայկ Սարգսյանը քննիչ հանձնաժողովում բաց հարցաքննություններին ինչ …

    Մի հատ հիշենք Հայկ Սարգսյանը քննիչ հանձնաժողովում բաց հարցաքննություններին ինչ հարցեր էր տալիս` Տոնոյան, Փաշինյան։

  • Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվոր…

    Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվորը երբ է լողանում: Դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, մինչև հիմա որևէ խնդիր այդ հարցով չի եղել:
    Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան

  • 2019 թվականին ՊՆ-ն և ԳՇ-ն ասում էին, էս ինչ է ասում Սարգսյան Հայկը, հեսա թշնամի…

    2019 թվականին ՊՆ-ն և ԳՇ-ն ասում էին, էս ինչ է ասում Սարգսյան Հայկը, հեսա թշնամին կիմանա, որ մեր զորքի թիվը պակասել է, մի քանի ամիս հետո տեղի ունեցավ 44֊օրյա պատերազմը և պատերազմից հետո նախկին նախարարն ի՞նչ է ասել, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ափի մեջ 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։ Այսինքն, իմացել է, թե որտեղ է ՊԲ հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։ Այսինքն, ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրը և թիրախային խոցումներ է իրականացրել։ Եվ էդ թեզը, որ վա՜յ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին։
    Հայկ Սարգսյան

  • Երկու տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զ…

    Երկու տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծեք, թող ամեն օր լողանան: Ինչից է խնդիրը ծագել. 2024 թվականին պատգամավորներից մեկը փակ քննարկմանը հարց տվեց, թոքաբորբից մահվան դեպք էինք ունեցել, հավանաբար սառը ջրով էր լողացել, դե ասեց՝ մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում այդպես է: Բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են, ուսումնասիրել եմ երկրների փորձը: ՀՀ-ում և աֆրիկական կամ թերի զարգացած երկրներում են շաբաթը մեկ լողանում: Երկու տարի անցել է՝ նույն վիճակն է, ունենք նոր կառուցված որոշ տեղեր, որ ամեն օր են լողանում, բայց դա փոքր տոկոս է կազմում:
    ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյան

  • Երկու տարի Պաշտպանության նախարարի հետ աշխատել եմ, եկել ենք պայմանավորվածության, …

    Երկու տարի Պաշտպանության նախարարի հետ աշխատել եմ, եկել ենք պայմանավորվածության, և դրանից հետո եմ միայն ես իմ նախագիծը շրջանառել:
    Հայկ Սարգսյան

  • Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը …

    Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության:
    2019 ապրիլ, Դավիթ Տոնոյան
    Հ.Գ.հայտնի հայտարարությունից հետո։ Ի դեպ, 2019 թվականին գնված սպառազինությունը Փաշինյանն ասում էր, որ խաղաղության զենքեր են, ոչ թե պատերազմի։