Category: Պաշտպանություն

  • Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ օրերս իրանական հրթիռներից զգալի վնասվել է Իսրայ…

    Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ օրերս իրանական հրթիռներից զգալի վնասվել է Իսրայելի Պետահ-Տիկվա  քաղաքում գործող անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանը։
    Հաղորդվում է, որ գործարանը զբաղվում է ոչ միայն անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, այլև այլ ռազմական տեխնոլոգիաներով, որի հետ կապված դետալները չեն գաղտնազերծվում։
    Տեղեկություններ կան, որ գործարանի արտադրական կարողություններն արագ վերականգնման ենթակա չեն։

  • ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բա…

    ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։
    Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։
    Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)։
    Սիրելիներ, արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։
    Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
    Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։
    Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։
    Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։
    Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։
    Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։
    Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը…
    Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
    Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
    Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոս
    Հ.Գ. տեսանյութն ամբողջական քարոզի` ստորև
    👇
    https://youtu.be/i9cWZuPD4X0?si=q_5Nrw1POO7wlkU5

  • Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի ղեկավար Ամիր Ավիվին հայտարարել է,…

    Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի ղեկավար Ամիր Ավիվին հայտարարել է, որ իրանական ՀՕՊ  համակարգը թիրախների հայտնաբերման և խոցման համար օգտագործում է բազմասպեկտրալ տեսախցիկներ, որոնց հնարավոր չէ հայտնաբերել։
    Այսինքն, Իրանի ՀՕՊ համակարգն ամերիկյան և իսրայելական ինքնաթիռներին հետևելու և նույնականացնելու համար օգտագործում է  բազմասպեկտրալ տեսախցիկներ,  և դրանց հիմնական տարբերությունը ռադիոլոկացիոն համակարգերից այն է, որ  ազդանշաններ չեն արձակում, որոնց միջոցով Իսրայելը կարող էր հայտնաբերել և ոչնչացնել  կայանքները։

  • Թուրքական Skydagger ընկերությունը ներկայացրել է HUNTER որսացող անօդաչու թռչող ս…

    Թուրքական Skydagger ընկերությունը ներկայացրել է HUNTER որսացող անօդաչու թռչող սարքը, որը կարող է արագություն զարգացնել մինչև 320 կմ/ժ։
    Այն հագեցած է արհեստական ​​բանականության համակարգերով, ջերմատեսիլ և ցերեկային տեսախցիկներով՝
    թիրախների հայտնաբերման և ուղեկցման կամ վերահսկման համար։
    Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ որսացող անօդաչու թռչող սարքն ունի համեմատաբար ցածր գին։

  • Սերժ Սարգսյանը պաշտպանել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և մ…

    Սերժ Սարգսյանը պաշտպանել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և մեղադրել Փաշինյանին՝ բանակցային պայմանավորվածությունը խախտելու մեջ

  • Սուրեն Պապիկյանն ասում է, որ «Ուժեղ Հայաստանի» անվտանգային ծրագիրն իրենց գրած Բա…

    Սուրեն Պապիկյանն ասում է, որ «Ուժեղ Հայաստանի» անվտանգային ծրագիրն իրենց գրած Բանակի կերպափոխման հայեցակարգից են քոփի արել, բան չասեցի: Բայց այդ կերպափոխման հայեցակարգի տեքստն ումի՞ց եք վերցրել, ասեք, ձեր ծրագրերից շատերն ինքներդ եք քոփի արել և չեք ասել, արդար չեք եղել: Հիմա Տոնոյանը, Սեյրանը, Վիգենը վեր կենան և ասե՞ն.. ես, իհարկե, դրանց մասին վաղուց եմ հատ-հատ գրել։ Իսկ քոփի են անում, երբ գործից հեռու են։

  • Խոսվում է երաշխավորի մասին, և մեր ընդդիմադիր գործընկերները մեկ-մեկ ասում են՝ ով …

    Խոսվում է երաշխավորի մասին, և մեր ընդդիմադիր գործընկերները մեկ-մեկ ասում են՝ ով է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նն է, և չեն հասկանում, որ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ՀՀ-ի երաշխավորն Ադրբեջանն է:
    Ալեն Սիմոնյան

  • Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փա…

    Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։ 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել և վախեցած թաքնվել է բունկերում։
    Սերժ Սարգսյան

  • 2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի …

    2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն և զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը։
    Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով՝ Հայրենիքի պողպատե վահան։
    Սերժ Սարգսյան

  • Պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախ հանձնածները Արցախ հանձնող…

    Պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախ հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։
    Սերժ Սարգսյան