Category: Պաշտպանություն

  • Անդրանիկ Քոչարյանի ներողությունըՍիրելի’ հայրենակիցներ,Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրո…

    Անդրանիկ Քոչարյանի ներողությունը
    Սիրելի’ հայրենակիցներ,
    Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
    Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
    Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում։
    Հ.Գ. Ասեց շուտ խնդրեմ, քանի նյութ չեն գրել։ Իսկ մարդիկ կան հասցրեցին, ոչ ճիշտ ձևակերպումներ անել, թե բա..

  • Ի դեպ, թեպետ պատերազմի օրերին հարցում ուղարկվել է, գիտենք ինչ, երբ, ոնց, ձեռքի հ…

    Ի դեպ, թեպետ պատերազմի օրերին հարցում ուղարկվել է, գիտենք ինչ, երբ, ոնց, ձեռքի հետ արժի նորից փոքր տղու մասով հարցում ուղարկենք, թե որտեղ է եղել և մինչև երբ Հայկազովում ծառայած փոքր տղեն պատերազմի ժամանակ և երբ է դուրս հանվել։ Էն, որ հետո Օնիկ Գասպարյանի ժամանակ էլ ծառայությունը շարունակեց Վանաձորում։ Ճակատագրի հեգնանքով Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը Քոչարյան Անդոյի տղերքի հարցում ներդրում ունեն։
    Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրանց իշխանության մարդն է, բայց դե չբռնենք ու փորձե՞նք։

  • Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրա…

    Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրանց իշխանության մարդն է, բայց դե չբռնենք ու փորձե՞նք։

  • Անգամ իրանց նախարարն է արձագանքում, բայց ոչ նախկին և ներկա ՊՆ-երը։ Պարոն նախկին …

    Անգամ իրանց նախարարն է արձագանքում, բայց ոչ նախկին և ներկա ՊՆ-երը։
    Պարոն նախկին նախարար, սպասում ենք հրապարակային գնահատականի քոչարյան անդոյի արած հայտարարության հետ կապված !!!

  • Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկացիների միջոցով ՌԴ-ին է փոխանցել հետևյալ առաջ…

    Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկացիների միջոցով ՌԴ-ին է փոխանցել հետևյալ առաջարկը` եթե Ռուսաստանը դադարի հարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, դա հայելային պատասխան կունենա։

  • The Jerusalem Post-ը, հղում անելով հետախուզական իր աղբյուրներին, գրել է, որ ՌԴ-…

    The Jerusalem Post-ը, հղում անելով հետախուզական իր աղբյուրներին, գրել է, որ ՌԴ-ն Իրանի է փոխանցել Իսրայելում էներգետիկ 55 թիրախի ցանկ։
    Կրիտիկական արտադրական օբյեկտներ, որոնց ոչնչացումը կպարալիզացնի Իսրայելի ազգային էներգետիկ համակարգը։ Մասնավորապես, հիշատակվում է «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանը։
    Խոշոր քաղաքային և արդյունաբերական էներգահանգույցներ
    ▪️Տեղական ենթակառուցվածքներ։

  • Ես կցանկանայի բոլորին հիշեցնել մեր նախնիների խոսքերը. «Ժամանակները փոխվում են, և…

    Ես կցանկանայի բոլորին հիշեցնել մեր նախնիների խոսքերը. «Ժամանակները փոխվում են, և իշխանությունը ձեռքից ձեռք է անցնում»:
    Նրանք, ովքեր այսօր խաթարում են խաղաղությունը սոսկ իրենց քաղաքական երկարակեցությունն ապահովելու  համար, չպետք է մոռանան, որ վաղը հենց իրենք են  խաղաղության, արդարադատության և օրենքի կարիք զգալու։
    Հիտլերը դարձավ իր իսկ անվերահսկելի ամբիցիաների զոհը՝ հսկայական տառապանք պատճառելով իրեն, իր ժողովրդին և ողջ աշխարհին:
    Նրանք, ովքեր այսօր գնում են Հիտլերի հետքերով, ոչ միայն գործում են մարդկության դեմ, այլև իրենց սեփական քաղաքացիների նկատմամբ Հիտլերի դեր են կատարում։
    Էրդողան
    Հ.Գ. Սա նկատի ունի Իսրայելին, բայց հանգիստ կարելի է տարածել իր, Ալիևի վրա և նրանց մաքրողների` հայերի նկատմամբ կատարածի առումով։

  • Թրամփին Իրանի դեմ պատերազմում քրդերի միջամտությունից են հարցրել, ինչին նա պատասխ…

    Թրամփին Իրանի դեմ պատերազմում քրդերի միջամտությունից են հարցրել, ինչին նա պատասխանել է.
    «Ես կարծում եմ, որ քրդական ուժերը պետք է հեռու մնան։ Նրանք իրենց հետ որոշակի խնդիրներ են բերում, և իրենք իրենց դատապարտում մահվան»։
    Հ.Գ. Քանի կար զենք էր առաջարկում, որ կռվեն։ Բայց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրեց, որ եթե Իրանի դեմ պատերազմին խառնվեցին, քրդական խմբավորումների վերջը վատ կլինի, ինչպես Սիրիայում։ Դե Իրանն էլ վախները չափեց, հիմա ուրիշ բան է ասում։

  • TWZ-ը գրում է, որ Իրանը  շրջանցում է Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը։Իրան…

    TWZ-ը գրում է, որ Իրանը  շրջանցում է Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը։
    Իրանական բալիստիկ հրթիռները երկնքում տրոհվում են առավել  փոքր բազմաթիվ  ռումբերի` նախքան դրանք հնարավոր կլինի  որսալ։
    Այսինքն, մեկ թիրախի, այսպես ասած,  շարժումը  կանգնեցնելու փոխարեն, իսրայելական պաշտպանությունը հանկարծակի բախվում է տասնյակ թիրախների, որոնք հաղթահարելը  շատ ավելի դժվար է և թանկ, հատկապես այնպիսի համակարգերի համար, ինչպիսին է «Դավթի պարսատիկը։
    Իրանի այդ մարտավարությունը ոչ միայն մեծացնում է վնասի հավանականությունը  գետնի վրա,  այլև հանգեցնում է հակառակորդի հրթիռներ որսացող համակարգերի կամ միջոցների առանց այն էլ սահմանափակ պաշարների   սպառմանը։
    https://t.me/oborona2025

  • Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44…

    Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44-օրյայի զեկույցի հանրայնացում, ինչո՞վ էր զբաղված նրա եղբայրը պատերազմի օրերին