Category: Պաշտպանություն

  • Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվոր…

    Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվորը երբ է լողանում: Դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, մինչև հիմա որևէ խնդիր այդ հարցով չի եղել:
    Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան

  • 2019 թվականին ՊՆ-ն և ԳՇ-ն ասում էին, էս ինչ է ասում Սարգսյան Հայկը, հեսա թշնամի…

    2019 թվականին ՊՆ-ն և ԳՇ-ն ասում էին, էս ինչ է ասում Սարգսյան Հայկը, հեսա թշնամին կիմանա, որ մեր զորքի թիվը պակասել է, մի քանի ամիս հետո տեղի ունեցավ 44֊օրյա պատերազմը և պատերազմից հետո նախկին նախարարն ի՞նչ է ասել, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ափի մեջ 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։ Այսինքն, իմացել է, թե որտեղ է ՊԲ հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։ Այսինքն, ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրը և թիրախային խոցումներ է իրականացրել։ Եվ էդ թեզը, որ վա՜յ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին։
    Հայկ Սարգսյան

  • Երկու տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զ…

    Երկու տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծեք, թող ամեն օր լողանան: Ինչից է խնդիրը ծագել. 2024 թվականին պատգամավորներից մեկը փակ քննարկմանը հարց տվեց, թոքաբորբից մահվան դեպք էինք ունեցել, հավանաբար սառը ջրով էր լողացել, դե ասեց՝ մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում այդպես է: Բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են, ուսումնասիրել եմ երկրների փորձը: ՀՀ-ում և աֆրիկական կամ թերի զարգացած երկրներում են շաբաթը մեկ լողանում: Երկու տարի անցել է՝ նույն վիճակն է, ունենք նոր կառուցված որոշ տեղեր, որ ամեն օր են լողանում, բայց դա փոքր տոկոս է կազմում:
    ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյան

  • Երկու տարի Պաշտպանության նախարարի հետ աշխատել եմ, եկել ենք պայմանավորվածության, …

    Երկու տարի Պաշտպանության նախարարի հետ աշխատել եմ, եկել ենք պայմանավորվածության, և դրանից հետո եմ միայն ես իմ նախագիծը շրջանառել:
    Հայկ Սարգսյան

  • Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը …

    Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության:
    2019 ապրիլ, Դավիթ Տոնոյան
    Հ.Գ.հայտնի հայտարարությունից հետո։ Ի դեպ, 2019 թվականին գնված սպառազինությունը Փաշինյանն ասում էր, որ խաղաղության զենքեր են, ոչ թե պատերազմի։

  • Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ օրերս իրանական հրթիռներից զգալի վնասվել է Իսրայ…

    Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ օրերս իրանական հրթիռներից զգալի վնասվել է Իսրայելի Պետահ-Տիկվա  քաղաքում գործող անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանը։
    Հաղորդվում է, որ գործարանը զբաղվում է ոչ միայն անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, այլև այլ ռազմական տեխնոլոգիաներով, որի հետ կապված դետալները չեն գաղտնազերծվում։
    Տեղեկություններ կան, որ գործարանի արտադրական կարողություններն արագ վերականգնման ենթակա չեն։

  • ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բա…

    ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։
    Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։
    Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)։
    Սիրելիներ, արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։
    Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
    Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։
    Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։
    Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։
    Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։
    Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։
    Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը…
    Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
    Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
    Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոս
    Հ.Գ. տեսանյութն ամբողջական քարոզի` ստորև
    👇
    https://youtu.be/i9cWZuPD4X0?si=q_5Nrw1POO7wlkU5

  • Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի ղեկավար Ամիր Ավիվին հայտարարել է,…

    Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի ղեկավար Ամիր Ավիվին հայտարարել է, որ իրանական ՀՕՊ  համակարգը թիրախների հայտնաբերման և խոցման համար օգտագործում է բազմասպեկտրալ տեսախցիկներ, որոնց հնարավոր չէ հայտնաբերել։
    Այսինքն, Իրանի ՀՕՊ համակարգն ամերիկյան և իսրայելական ինքնաթիռներին հետևելու և նույնականացնելու համար օգտագործում է  բազմասպեկտրալ տեսախցիկներ,  և դրանց հիմնական տարբերությունը ռադիոլոկացիոն համակարգերից այն է, որ  ազդանշաններ չեն արձակում, որոնց միջոցով Իսրայելը կարող էր հայտնաբերել և ոչնչացնել  կայանքները։

  • Թուրքական Skydagger ընկերությունը ներկայացրել է HUNTER որսացող անօդաչու թռչող ս…

    Թուրքական Skydagger ընկերությունը ներկայացրել է HUNTER որսացող անօդաչու թռչող սարքը, որը կարող է արագություն զարգացնել մինչև 320 կմ/ժ։
    Այն հագեցած է արհեստական ​​բանականության համակարգերով, ջերմատեսիլ և ցերեկային տեսախցիկներով՝
    թիրախների հայտնաբերման և ուղեկցման կամ վերահսկման համար։
    Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ որսացող անօդաչու թռչող սարքն ունի համեմատաբար ցածր գին։

  • Սերժ Սարգսյանը պաշտպանել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և մ…

    Սերժ Սարգսյանը պաշտպանել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և մեղադրել Փաշինյանին՝ բանակցային պայմանավորվածությունը խախտելու մեջ