Category: Պաշտպանություն

  • 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ո…

    2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:
    «Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»։
    Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, քանի որ խոսքը Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։
    Իսկ թե ինչ ասել է` ճկունություն դրսևորել, թերևս, կարելի է ենթադրել, հարավային ուղղությամբ նահանջների մասին է խոսքը։
    Այ նման դրվագներ կան, որ պիտի բացվեն, տուն-տունիկ ենք խաղում մենք և առանցքային դրվագների չենք էլ անդրադառնում։ Նման պատերազմական բաները ոչ թե լիրիկա, այլ հստակություն են պահանջում։

  • ■ Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը հեշտ չեմ կայացրել, երկար մտորու…

    ■ Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը հեշտ չեմ կայացրել, երկար մտորումների արդյունք էր։
    Չնայած այն վերապահումներին, որ ունեի և ունեմ այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, մասնակցելու որոշումս պայմանավորված էր երկու հանգամանքով։
    Առաջինը` ցույց տալ մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ և պատրաստ եմ պատասխանատվություն կրել, բայց արածի, ոչ թե չարածի համար։ Դրանով էր պայմանավորված իմ մասնակցությամբ նիստն ուղիղ եթերում հեռարձակելու  իմ պահանջը,եթե այն չկատարվեր, ես չէի մասնակցի նիստին։
    Դավիթ Տոնոյան,«Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքից
    ■ Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը:

    Դավիթ Տոնոյան, 2023, հուլիս
    Հ.Գ. Հիշեցնենք, որ սկզբում առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բաց նիստ, գուցեև կարելի էր փակ էլ։ Չընդունվեց։ 
    Հ.Գ. Ի դեպ, Տիրանին ինչքան սպառնացին, ասեց չեմ գա, ինչ պետք է
    քննչական մարմիններին ասվում։

  • Reuters-ի հաղորդմամբ, Պակիստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձ պաշտպանության համաձա…

    Reuters-ի հաղորդմամբ, Պակիստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել, որտեղ նշվում է, որ կողմերից մեկի վրա հարձակումը դիտարկվում է հարձակում երկուսի դեմ։

  • Չեմ ուզում խոսել, իմ քրգործի մասով ոչ մի բան չկա․ Գրիգորի Խաչատուրով …

    Չեմ ուզում խոսել, իմ քրգործի մասով ոչ մի բան չկա․ Գրիգորի Խաչատուրով
    💪 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

  • «Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչո՞ւ: Այնտեղ շա…

    «Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչո՞ւ: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»:

    Ալիև, 2021
    , սեպտեմբեր

  • Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել` իր դեմ հարուցվա…

    Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել` իր դեմ հարուցված քրեական գործով հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ ՄԽ անդամներին և Ադրբեջանում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին։
    Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է այս միջնորդությունը։
    Ադրբեջանական պետական մեղադրողը, սակայն, պատասխանել է, որ միջնորդության մեջ նշված անձինք որևէ առնչություն չունեն քննվող գործի հետ։

  • Սիրիայի ռազմածովային ուժերը` Թուրքիայի զինված ուժերի սպաների հրամանատարությամբ, …

    Սիրիայի ռազմածովային ուժերը` Թուրքիայի զինված ուժերի սպաների հրամանատարությամբ, Տարտուս նավահանգստի հատվածում զորավարժություններ են անցկացնում։

  • Փաշինյանը գաղափարաբանական պատերազմ է հայտարարել հայի դեմ××××××××××××××××××××׫Օր…

    Փաշինյանը գաղափարաբանական պատերազմ է հայտարարել հայի դեմ
    ×××××××××××××××××××××
    «Օրինակ՝ խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև Իրական Հայաստանի հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումը ապահովել հետագա շղթայում, արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ։
    Այս բոլոր մատնանշված միջավայրերում ներկայումս գերշիխող է պատերազմի, վրեժի, ռազմականացման շեշտադրումը։
    Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
    Ընդ որում, որպեսզի խաղաղությունը իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության և քննական մտածողության վրա։
    Պատերազմի ու ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարդկայնացման վրա, որովհետև թշնամության համար անհրաժեշտ է բացառել մարդկային դեմքը, որևէ նմանության և ընդհանրության մասին խոսքը, անհրաժեշտ է պարզեցնել իրավիճակը սև ու սպիտակի՝ այնուհետև գործողության մղելու համար։
    Տարիներ շարունակ պատերազմին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ու գիտելիքային վակուում է ձևավորել տարածաշրջանի ներկայի նկատմամբ՝ այն փոխարինելով հիմնականում պատմական և կոնկրետ դիրքից մեկնաբանված տեղեկատվությամբ։
    Այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ իրավիճակի բարդությունն ու բազմաթիվ շերտերը, տեսանելի դարձնել տարածաշրջանը՝ նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում՝ տնտեսական, որոնք կարող են ակնհայտորեն խրախուսել այդ ուղղությամբ միտքն ու զգացողությունը։
    Խաղաղության խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոնների, ցանկացած այլ ձևաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու և հասկանալու հնարավորություն։
    Իրականում պատերազմի գաղափարախոսությունը անդրադարձել է հայաստանյան հանրության վրա ոչ միայն իբրև տարածաշրջանի երկրների պարզունակացված ընկալում, այլ նաև իբրև սեփական երկրի ու հանրության պարզունակացված ընկալում, քանի որ պատերազմի համար անհրաժեշտ է նաև քո սեփական ինքնապատկերացումը այն ձևով, որը հաշտ է պատերազմի հետ, ցույց է տալիս դրա անխուսափելիությունը և նկարագրում է պատերազմը՝ իբրև միակ հնարավոր գոյակցության ձև։
    Հետևաբար հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է։
    Երկրի ճանաչողության միջոցով է ճանաչելի դառնում նաև տարածաշրջանը, սեփական բազմազանությունն ու բազմաշերտությունը»,-հանրային քննարկման դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգից է։

    Հ.Գ Լավ, սրա դեմն առնող չի լինելու։ Սա հայի ոչնչացման ծրագիր է, առանց այն էլ ինքնապաշտպանական բնազդի հետ խնդիր կա, բանակի բարոյահոգեբանական վիճակի։ Եվ որ ամենակարևորը թշնամիդ սա չի անում։

  • Կադրեր` «Արևմուտք-2025» զորավարժություններից, ինչին վերևում անդրադարձանք։…

    Կադրեր` «Արևմուտք-2025» զորավարժություններից, ինչին վերևում անդրադարձանք։