Category: Պաշտպանություն

  • Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։…

    Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։

  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները:Էրդողանը նշել է, որ Իրան…

    Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները:
    Էրդողանը նշել է, որ Իրանի ներքին գործերին միջամտությունն անընդունելի է, ինչպես Իրանի կողմից տարածաշրջանում եղբայրական երկրներին թիրախավորելը, որը ոչ մի օգուտ չի տալու և պետք է դադարեցվի։
    Էրդողանը շարունակել է, որ անկախ պատճառից, օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, և որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները` հակազդելու դրան։
    Այնուհետև Թուրքիայի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել Մինաբի դպրոցի թիրախավորման հետևանքով երեխաների զոհվելու
    և Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի սպանության կապակցությամբ։
    Էրդողանը նաև հույս է հայտնել, որ հոգևոր նոր առաջնորդի ընտրությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
    Իր հերթին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռն Իրանի տարածքից չի արձակվել և վստահեցրել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։

  • ■ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակն անկայու…

    ■ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակն անկայունացնելու փորձերը անխուսափելիորեն վտանգելու են համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը, հանգեցնելու նավթի և գազի գների բարձրացմանը և այդ ռեսուրսների մատակարարումների սահմանափակմանն ամբողջ աշխարհում և, անկասկած, խաթարելու երկարաժամկետ ներդրումային ծրագրերը։ Ըստ երևույթին, հենց սա է տեղի ունենում։
    ■ Մենք, անկասկած, կշարունակենք նավթ և գազ մատակարարել հուսալի գնորդներին։ Ես նկատի ունեմ ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերներին, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպիսիք են Սլովակիան և Հունգարիան:

  • ■ Իրան-ԱՄՆ-Իսրայել  կոնֆլիկտի հենց սկզբից թուրքական ստորաբաժանումները մարտական ​…

    ■ Իրան-ԱՄՆ-Իսրայել  կոնֆլիկտի հենց սկզբից թուրքական ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության վիճակում են։ Մենք մոբիլիզացրել ենք բոլոր պետական ​​​​մարմինները։
    Հնարավոր սպառնալիքների հայտնաբերման համար Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքը` օգտագործելով F-16 կործանիչներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ և  ինքնաթիռ-լցավորողներ։
    ■ Թուրքիան ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ կշարունակի հետևել զարգացումներին  և կձեռնարկի լրացուցիչ միջոցներ իր անվտանգությունն ամրապնդելու համար։
    ■ Ոչ ոք չպետք է սխալ հաշվարկներ կատարի կամ ընկնի սիոնիստների թակարդը, որով փորձ է արվում եղբորը եղբոր դեմ հանել։
    Չպետք է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ստվեր կգցեն Իրանի հետ մեր հազարամյա հարևանական և եղբայրական կապերի վրա կամ կարող են խոցել մեր ժողովուրդներին։
    Էրդողան

  • IRNA-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աերոտիեզեր…

    IRNA-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աերոտիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ այլևս չեն արձակելու 1 տոննա քաշով մարտագլխիկներ ունեցող հրթիռներ, այսուհետ հրթիռների թռիչքի երկարությունը և բարձրությունը մեծացվելու է, ներգործության դիապազոնը (ձայնածավալը) ևս առավել լայն է լինելու։

  • Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիան բերվել է բարձր պա…

    Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիան բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ 

  • ԱՄՆ B-52 ռազմավարական 3 ռմբակոծիչները վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի «Ֆերֆոր…

    ԱՄՆ B-52 ռազմավարական 3 ռմբակոծիչները վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի «Ֆերֆորդ» ռազմակայան։

  • Այս մասին մանրամասներ կհայտնենք, քանի որ Բաքվի քարոզչամեքենան Անկարայի դեմ ազնիվ…

    Այս մասին մանրամասներ կհայտնենք, քանի որ Բաքվի քարոզչամեքենան Անկարայի դեմ ազնիվ չի մի քանի դրվագում։ Այսինքն, բաներ կա, չի ասում։
    Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների քննադատություններին` կապված Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների հետ և ուշագրավ տեղեկություն հայտնել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ԱՄՆ-ն Իսրայելին…

  • Բաքու-Նախիջևան ուղիղ չվերթները վերականգնվել են։…

    Բաքու-Նախիջևան ուղիղ չվերթները վերականգնվել են։

  • Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվել…

    Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ
    56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվել է ձայների վճռորոշ մեծամասնությամբ։
    Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։
    Հ.Գ. էն ժամանակավոր պարտականություններ կատարողը, որ մասնագիտությամբ իրավաբան էր`Ալիռեզա Արաֆին, լավ կերպար էր երևում։