Category: Պաշտպանություն

  • The New York Times-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար …

    The New York Times-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է մոտավորապես 6 միլիարդ դոլար։ Ընդ որում, մոտ 4 միլիարդը ծախսվել է զինամթերքի և առաջին հերթին որսացող հրթիռների վրա։

  • Սպիտակ տան մամուլի խոսնակը Fox News-ին ասել է, որ նախագահ Թրամփը ներկա պահին Իր…

    Սպիտակ տան մամուլի խոսնակը Fox News-ին ասել է, որ նախագահ Թրամփը ներկա պահին Իրանի դեմ ցամաքային գործողություններ չի պլանավորում, բայց դրանք չպետք է բացառել։

  • AiTelly-ը հայտնում է, որ «Էպիկական ցասում» օպերացիայի համատեքստում ԱՄՆ-ն որոշել …

    AiTelly-ը հայտնում է, որ «Էպիկական ցասում» օպերացիայի համատեքստում ԱՄՆ-ն որոշել է Իրանի դեմ նաև ստորերկրյա պատերազմ մղել, հաշվի առնելով, որ իրանական բալիստիկ հրթիռները և ոչ միայն խորը ստորգետնյա համալիրներում են պահվում։ Այս նպատակի համար կիրառվելու են Northrop Grumman B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչները։

  • Ըստ «Bloomberg»-ի, իրանական կողմը շարքից դուրս է բերել ևս մեկ ԱՄՆ ռադար` 300 մ…

    Ըստ «Bloomberg»-ի, իրանական կողմը շարքից դուրս է բերել ևս մեկ ԱՄՆ ռադար` 300 միլիոն դոլար արժողությամբ։

  • Ճիշտն ասած, 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուզեի հրապարակվեր, որ տեսնեի …

    Ճիշտն ասած, 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուզեի հրապարակվեր, որ տեսնեի փակ ձևաչափում ռազմական ղեկավարությունն ինչ է ասել և ինչ չի ասել, պատասխանատվության ինչ մասնաբաժին են տվել իրեն գերագույն հռչակած անձին պարտության մեջ, թե՞ սաղ խնդիրն այն է, որ դեմ Թուրքիան էր։ Ոնց եմ ուզում տեսնել։ Էլ չեմ ասում, թե ոնց կուզենայի ինքս քննել, ես հո Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի նման չեմ հարցաքննելու։

  • Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հաս…

    Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների քննադատություններին` կապված Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների հետ և ուշագրավ տեղեկություն հայտնել։
    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ԱՄՆ-ն Իսրայելին որոշել մատակարարել 27.000 ավիառումբ, որն արտադրվել է մի ընկերությունում, որի սեփականատերը թուրք է։
    Այսինքն, minval.az-ի տեղեկությամբ, ԱՄՆ-ը պատրաստվում է Իսրայելի հետ 660 միլիոն դոլարի զենք-զինամթերքի  մատակարարման  պայմանագիր կնքել, որն իր մեջ ներառում է նաև 27.000 ավիառումբ (MK-80) և համապատասխան սարքավորումներ։
    Այս զինամթերքն արտադրվում է Տեխասում գործող մի գործարանում, որը պատկանում է Repkon թուրքական պաշտպանական կոնցեռնի  դուստր ձեռնարկությանը (Repkon USA)։
    Եվ այս համատեքստում ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը հարցադրում է անում, որ թեև խոսքը մասնավոր ընկերության մասին է, բայց, ամեն դեպքում, ինչո՞ւ որևէ քննադատություն չի հնչում տվյալ ընկերության և նրա սեփականատիրոջ հասցեին։
    https://t.me/oborona2025

  • «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի խոսնակ.«ԻԻՀ զինված ուժերը, գործադրելով հա…

    «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի խոսնակ.
    «ԻԻՀ զինված ուժերը, գործադրելով համակողմանի ջանքեր, չնայած տարածաշրջանում ամերիկյան և սիոնիստական ագրեսորների դեմ մղվող լայնածավալ մարտերին, փորձել են թույլ չտալ, որ որևէ վնաս հասցվի բարեկամ, հարևան և մուսուլման երկրների ազգային անվտանգությանն ու շահերին: Իրանի հարևան երկրին՝ Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք՝ տարածաշրջանում անապահովության տարածումը կանխելու համար հեռացրե՛ք սիոնիստներին երկրից և վտանգի տակ մի՛ դրեք ձեր ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»:
    @IRI2day

  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի. «Մենք Ադր…

    Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի.
    «Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից Իրանի դեմ որևէ դավադրություն կազմակերպվի կամ թռիչք իրականացվի, մենք կհակազդենք»։
    @IRI2day

  • Reuters-ը գրում է, որ Ուկրաինայում Մեծ Բրիտանիան 5 վերանորոգման բազա ունի։Խոսքը …

    Reuters-ը գրում է, որ Ուկրաինայում Մեծ Բրիտանիան 5 վերանորոգման բազա ունի։
    Խոսքը մասնագիտացված արհեստանոցների կամ վերանորոգման կետերի մասին է, որոնք ստեղծվել են բրիտանացի և ուկրաինացի մասնագետների մասնակցությամբ:
    Դրանք գործում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում:
    Բրիտանական պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ այդ օբյեկտները զբաղված են CVR-T զրահապատ մեքենաների, Husky տրանսպորտային միջոցների, L119 հաուբիցների և AS-90 հրետանային համակարգերի վերանորոգմամբ, որոնք նախկինում փոխանցվել էին Ուկրաինային։

  • Կատարի (Քաթար), Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի վրա հարձակումները …

    Կատարի (Քաթար), Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի վրա հարձակումները վտանգում են  անմեղ քաղաքացիների կյանքը և մեծացնում պատերազմի տարածման հավանականությունը։
    Երրորդ երկրի դեմ Իրանի հարձակումները շատ սխալ են։
    Նման գործողությունները որոշ չափով նաև նպաստում են Իսրայելի էքսպանսիոնիզմին, որն այժմ ծավալվում է այս տարածաշրջանում։
    Հաքան Ֆիդան