Category: Պաշտպանություն

  • Մակրոնը նաև Փեզեշքիանի հետ է խոսել, հորդորել է դադարեցնել տարածաշրջանի երկրների …

    Մակրոնը նաև Փեզեշքիանի հետ է խոսել, հորդորել է դադարեցնել տարածաշրջանի երկրների ուղղությամբ հարվածները։
    Հ.Գ. Ւսկ Իրանի ուղղությամբ չպե՞տք է դադարեցվեն` հանուն տարածաշրջանի երկրների։

  • Հաղորդավար-Եթե ​​դուք չեք հարձակվում ձեր հարևանների վրա, ինչո՞ւ է Իրանի նախագահը…

    Հաղորդավար-Եթե ​​դուք չեք հարձակվում ձեր հարևանների վրա, ինչո՞ւ է Իրանի նախագահը ներողություն խնդրել:
    Արաղչի — Առաջին, մեր մշակույթում ներողությունն արժանապատվության և ուժի նշան է։ Երկրորդ, նա ներողություն է  խնդրել տարածաշրջանի ժողովուրդներից՝ Միացյալ Նահանգների կողմից այս ագրեսիայի և մեր պատասխան գործողությունների պատճառով ստեղծված  անհարմարությունների համար, որոնց բախվում են նրանք։
    Այսպիսով, ըստ էության,  Միացյալ Նահանգների նախագահն է, որ պետք է ներողություն խնդրի տարածաշրջանի ժողովուրդներից և հենց Իրանի ժողովրդից`  կատարված սպանությունների և ավերածությունների համար։

  • ■ Հաղորդավար -Իրանը ՌԴ-ից հետախուզական օգնություն ստանու՞մ է ԱՄՆ ուժերի վերաբերյ…

    Հաղորդավար -Իրանը ՌԴ-ից հետախուզական օգնություն ստանու՞մ է ԱՄՆ ուժերի վերաբերյալ։
    ■  Արաղչի-Մենք ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական համագործակցություն։
    Հաղորդավար-Այսինքն, Ձեր պատասխանն «այո՞» է։
    Արաղչի-Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը նորություն չէ և այն  երբեք չի թաքցվել։ Այն գոյություն է ունեցել նախկինում, գոյություն ունի հիմա և շարունակելու է գոյություն ունենալ  նաև ապագայում։
    Հաղորդավար— ԱՄՆ ուժերի վերաբերյալ Ռուսաստանը հետախուզական տվյալներով օգնու՞մ է։
    ■  Արաղչի -Ես ռազմական հստակ տեղեկություններ չունեմ։ Բայց որքան ես գիտեմ` մենք հրաշալի համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ։
    Հաղորդավար-Այսինքն, նրանք Ձեզ տեղեկություններ տրամադրում են։
    Արաղչի-Նրանք մեզ աջակցում են տարբեր ոլորտներում։
    Մանրամասներին տեղյակ չեմ։

  • Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։Ադրբեջանի և Ֆրանսիայի ղեկավարները մտքե…

    Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
    Ադրբեջանի և Ֆրանսիայի ղեկավարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման շուրջ։
    Քննարկվել են նաև Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների վերականգնմանն ու համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

  • The New York Times-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար …

    The New York Times-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է մոտավորապես 6 միլիարդ դոլար։ Ընդ որում, մոտ 4 միլիարդը ծախսվել է զինամթերքի և առաջին հերթին որսացող հրթիռների վրա։

  • Սպիտակ տան մամուլի խոսնակը Fox News-ին ասել է, որ նախագահ Թրամփը ներկա պահին Իր…

    Սպիտակ տան մամուլի խոսնակը Fox News-ին ասել է, որ նախագահ Թրամփը ներկա պահին Իրանի դեմ ցամաքային գործողություններ չի պլանավորում, բայց դրանք չպետք է բացառել։

  • AiTelly-ը հայտնում է, որ «Էպիկական ցասում» օպերացիայի համատեքստում ԱՄՆ-ն որոշել …

    AiTelly-ը հայտնում է, որ «Էպիկական ցասում» օպերացիայի համատեքստում ԱՄՆ-ն որոշել է Իրանի դեմ նաև ստորերկրյա պատերազմ մղել, հաշվի առնելով, որ իրանական բալիստիկ հրթիռները և ոչ միայն խորը ստորգետնյա համալիրներում են պահվում։ Այս նպատակի համար կիրառվելու են Northrop Grumman B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչները։

  • Ըստ «Bloomberg»-ի, իրանական կողմը շարքից դուրս է բերել ևս մեկ ԱՄՆ ռադար` 300 մ…

    Ըստ «Bloomberg»-ի, իրանական կողմը շարքից դուրս է բերել ևս մեկ ԱՄՆ ռադար` 300 միլիոն դոլար արժողությամբ։

  • Ճիշտն ասած, 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուզեի հրապարակվեր, որ տեսնեի …

    Ճիշտն ասած, 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուզեի հրապարակվեր, որ տեսնեի փակ ձևաչափում ռազմական ղեկավարությունն ինչ է ասել և ինչ չի ասել, պատասխանատվության ինչ մասնաբաժին են տվել իրեն գերագույն հռչակած անձին պարտության մեջ, թե՞ սաղ խնդիրն այն է, որ դեմ Թուրքիան էր։ Ոնց եմ ուզում տեսնել։ Էլ չեմ ասում, թե ոնց կուզենայի ինքս քննել, ես հո Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի նման չեմ հարցաքննելու։

  • Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հաս…

    Ադրբեջանական minval.az-ն իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակների քննադատություններին` կապված Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների հետ և ուշագրավ տեղեկություն հայտնել։
    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ԱՄՆ-ն Իսրայելին որոշել մատակարարել 27.000 ավիառումբ, որն արտադրվել է մի ընկերությունում, որի սեփականատերը թուրք է։
    Այսինքն, minval.az-ի տեղեկությամբ, ԱՄՆ-ը պատրաստվում է Իսրայելի հետ 660 միլիոն դոլարի զենք-զինամթերքի  մատակարարման  պայմանագիր կնքել, որն իր մեջ ներառում է նաև 27.000 ավիառումբ (MK-80) և համապատասխան սարքավորումներ։
    Այս զինամթերքն արտադրվում է Տեխասում գործող մի գործարանում, որը պատկանում է Repkon թուրքական պաշտպանական կոնցեռնի  դուստր ձեռնարկությանը (Repkon USA)։
    Եվ այս համատեքստում ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը հարցադրում է անում, որ թեև խոսքը մասնավոր ընկերության մասին է, բայց, ամեն դեպքում, ինչո՞ւ որևէ քննադատություն չի հնչում տվյալ ընկերության և նրա սեփականատիրոջ հասցեին։
    https://t.me/oborona2025