Category: Պաշտպանություն

  • ■ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և համապատասխան հանրաքվեի անցկացման, վաղաժ…

    ■ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և համապատասխան հանրաքվեի անցկացման, վաղաժամ է խոսել լիարժեք խաղաղ կարգավորման մասին։ Մեզ համար գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա հանրաքվեի ընթացքում, եթե այն ընդհանրապես հայտարարվի:
    ■ Երևանը փորձում է զուտ տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես իր համար շահավետ սահմանների վերջնական ամրագրում, թեև սահմանագծման և սահմանազատման գործընթացը դեռևս ավարտված չէ։
    Դե ման է գալիս Փաշինյանն այդ կրծքանշանը կրծքին… Նրանք ցանկանում են ստանալ այդ «կրծքանշանը»՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, և դա ներկայացնել որպես բոլոր պահանջների վերջնական ճանաչում: Մինչդեռ խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանները բազմիցս փոխվել են, ուստի հատկապես ո՞ր ժամանակաշրջանի սահմանները պետք է հիմք դառնան ապագա կարգավորման համար, մնում է սկզբունքային հարց:
    Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարով

  • Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին Սև ծովի վրայով բրիտանական ինքնաթիռին մոտ վ…

    Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին Սև ծովի վրայով բրիտանական ինքնաթիռին մոտ վտանգավոր մանևրներ կատարելու համար։

  • Հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան…

    Հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը, որի կազմակերպիչներն են` Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը:
    Նշվում է, որ համաժողովյան մասում գիտնականները, հետազոտողները և հասարակական գործիչները զեկույցներ են ներկայացնելու «Արևմտյան Ադրբեջանի» իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների վերաբերյալ։
    Հ.Գ. Թե բա հայելային, սաղ էջերը փակած է, նման թեմա չկա։

  • ՌԴ-ն չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության գիծը ԵԱՏՄ անդամակցության հարցում…

    🇷🇺🇦🇲 ՌԴ-ն չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության գիծը ԵԱՏՄ անդամակցության հարցում. Գալուզին
    «Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է հայկական ղեկավարությունը… պահպանել անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությունում այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել անդամակցության Եվրոպական միությանը։ Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են», — ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
    Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման փաստաթղթերը՝ մինչև 2030 թ. և մինչև 2045 թ.։ Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ գործողություններ, որոնք վտանգի տակ կդնեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիան»։
    «Միաժամանակ երկու միություններում գտնվելը անհնար է ըստ սահմանման։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ պարել երկու հարսանիքում», — ասել է նա։
    @armgeopolitic

  • Թուրքիան պաշտոնապես առաջին անգամ սպառազինություն է ընդունել TAYFUN Block-2 բալ…

    Թուրքիան պաշտոնապես առաջին անգամ սպառազինություն է ընդունել TAYFUN Block-2 բալիստիկ հրթիռը։

  • Փաշինյանի «պատմագիտական» թեզերը, իրականությունը և Ալիևի նյութական օգուտը…

    Փաշինյանի «պատմագիտական» թեզերը, իրականությունը և Ալիևի նյութական օգուտը

  • Պուտինը բաց կապով երբեք չի խոսում:Քոչարյան…

    Պուտինը բաց կապով երբեք չի խոսում:
    Քոչարյան

  • Սա ադրբեջանական լուրն է: Իսկ հայկական լրատվամիջոցները թարգմանել են. «Ադրբեջանի ն…

    Սա ադրբեջանական լուրն է: Իսկ հայկական լրատվամիջոցները թարգմանել են. «Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, այսօր պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին»:
    Հ.Գ. Զգու՞մ եք, որ լեգիտիմացնում եք մի բան, որը չի եղել՝ ՀՀ-ում 300.000 ադրբեջանցի չի ապրել, և շեշտը սրա վրա պիտի դնեք, եթե անգամ Բաքուն սենց բան ասի: Դուք հո հիվանդ չե՞ք, ստեղ ՀՀ-ից չի ասել, ասել է՝ ՀՀ-ի կողմից «օկուպացիայի» հետևանքով: Իշխանությունների ջրաղացին խի՞ եք ջուր լցնում:

  • ■ Եթե Իրանն ունենա միջուկային զենք, շատ այլ երկրներ ևս  կցանկանան ունենալ սեփակա…

    ■ Եթե Իրանն ունենա միջուկային զենք, շատ այլ երկրներ ևս  կցանկանան ունենալ սեփականը։
    Իրանը կդառնա առաջին ծիծեռնակը միջուկային սպառազինությունների նոր մրցավազքում։ Մենք չենք կնքի գործարք, որը թույլ կտա Իրանին ստանալ միջուկային զենք։
    ■ Իրանը շատ բարդ երկիր է, ես չէի ասի, թե հասկանում եմ նրան մինչև վերջ…
    Երբեմն լիովին պարզ չէ`  ո՞րն է իրանական կողմի բանակցային դիրքորոշումը։
    Երբեմն էլ դժվար է հասկանալ, թե  բանակցությունների արդյունքում հատկապես ինչի են ցանկանում հասնել իրանցիները։
    ԱՄՆ փոխնախագահ Վենս
    https://t.me/oborona2025

  • Բելառուսի կողմից ներխուժումը միանգամայն իրական է. Սիրսկի«Ռազմաճակատի գիծն ընդլ…

    Բելառուսի կողմից ներխուժումը միանգամայն իրական է. Սիրսկի
    «Ռազմաճակատի գիծն ընդլայնվելու է։ Հնարավոր է գործողություն հյուսիսում, մենք ունենք նման տվյալներ։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբն ակտիվորեն պլանավորում է հարձակողական գործողություններ հյուսիսից»,-լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
    https://t.me/oborona2025