Category: Պաշտպանություն

  • Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատ…

    Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։
    Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։
    Մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է, որով զինվորականությանը հասկացնում են՝ չմտածեն խաղեր տալ: Սակայն չեն բացառում նաեւ ձերբակալությունները, որով կփորձեն ավելի տպավորիչ դարձնել վախի մթնոլորտը` ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ։
    Ի դեպ, ասում են՝ ԳՇ նախկին պետ, վերջերս ակտիվության նշաններ դրսեւորած Օնիկ Գասպարյանն այս պատճառով է ընդհատակ անցել, նրան էլ են հասկացրել, որ տեղը հանգիստ նստի, հակառակ դեպքում «լավ չի լինի»։
    «Հրապարակ օրաթերթ»

  • Ոչ սթափ վիճակում գտնվող անձը մարտական հերթապահություն է իրականացրել. ՔԿ-ն «ջրի ե…

    Ոչ սթափ վիճակում գտնվող անձը մարտական հերթապահություն է իրականացրել. ՔԿ-ն «ջրի երես» է հանել, Պապիկյանը հաստատել է

  • Քարվաճառն (Քելբաջար) Ադրբեջանի հսկողության տակ անցած ամենաականապատված տարածքն է։…

    Քարվաճառն (Քելբաջար) Ադրբեջանի հսկողության տակ անցած ամենաականապատված տարածքն է։ 2020-2026 թվականներին ականազերծվել է 220 հազար քմ տարածք։
    Օկուպացված Քարվաճառի շրջանում Ալիևի ներկայացուցիչ

  • Վիլնյուսի շրջանային դատարանը Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալդեմարաս…

    Վիլնյուսի շրջանային դատարանը Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսին մեղավոր  է ճանաչել խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման մեջ։
    Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ Ռուպշիսը բանակի միջոցների հաշվին ատամնային երկու իմպլանտ է դրել։ Սակայն դատարանը պարզել է, որ նա իր ատամները կորցրել է ոչ թե ծառայության ժամանակ ստացած տրավմայի արդյունքում, այլ խրոնիկ հիվանդության պատճառով, ուստի իմպլանտները չէին կարող դրվել բանակի միջոցների հաշվին։
    Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատարի նկատմամբ դատարանը որոշել է նշանակել 20.000 եվրոյի չափով տուգանք, թեև  բանակի միջոցներից ատամների վրա նա  ծախսել է 4.000 եվրո։ Առաջարկվել է նաև նրան արգելել 5 տարի պաշտոն զբաղեցնել։
    Հ.Գ. Սա է Եվրոպան, սենց են բանակ և երկիր պահում, իսկ մեր բանակի հաշվին երևի 32 ատամ էլ դրած կլինեն, էլ մնացածը չասեմ։ Նույնը հիմա։

  • ■ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքին։ Բայց մեր միջուկ…

    ■ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքին։ Բայց մեր միջուկային տրիադան մնալու է  միջուկային անհրաժեշտ բավարարվածության մակարդակի վրա։
    Մենք անում ենք այն ամենը, ինչ պլանավորված է եղել դեռևս տասնամյակներ առաջ։
    ■ Բարձրացնելու ենք նաև  մյուս զորատեսակների մարտունակությունը, ուսումնամարտական  խնդիրները մշակվելու են հատուկ  ռազմական օպերացիայի փորձի հաշվի առնմամբ։
    ■ Պետական ծրագրի շրջանակում պլանավորում ենք Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը զինել նոր հրթիռային համակարգերով ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական բազավորման։
    ■ 2027 թվականին անցկացնելու են ռուս-բելառուսական «Միության վահան» օպերատիվ զորավարժությունները։
    Պուտին

  • EFES 2026 զորավարժությունների ժամանակ նկատվել են նաև թուրքական «Պողպատե գմբեթ» …

    EFES 2026 զորավարժությունների ժամանակ նկատվել են նաև թուրքական «Պողպատե գմբեթ» (Çelik Kubbe) հակաօդային պաշտպանության միասնական համակարգի տարրերը` SİPER , HİSAR, KORKUT, TOLGA, İHTAR։
    Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հետևել են Թուրքիայում՝ Իզմիրում ընթացող EFES — 2026 բազմազգ զորավարժություններին: Նշվում է, որ առաջին անգամ կիրառվել են T625 GÖKBEY…

  • Սինգապուրի ափերի մոտ ԱՄՆ կողմից առգրավված նավում գտնված 20 իրանցի նավաստիները վե…

    Սինգապուրի ափերի մոտ ԱՄՆ կողմից առգրավված նավում գտնված 20 իրանցի նավաստիները վերադարձվել են՝ Իրանի, Պակիստանի և Սինգապուրի համատեղ դիվանագիտական ջանքերի շնորհիվ։
    Հ.Գ. Պետությունը սենց է լինում:

  • Թուրքական բանակը հանդիսանում է ինչպես իր երկրի անվտանգության երաշխավորը, այնպես …

    Թուրքական բանակը հանդիսանում է ինչպես իր երկրի անվտանգության երաշխավորը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և կայունության հիմնական երաշխավորը:
    …Անկարան ձգտում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր գործընկերային հարաբերություններ հաստատել՝ «փոխադարձ շահի և հարգանքի հիման վրա»:
    Էրդողան

  • Մակրոնը զանգել է ԱլիևինՀեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահնե…

    Մակրոնը զանգել է Ալիևին
    Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։
    Մասնավորապես, Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և կարևորել դրա հետագա առաջմղումը։