Category: Պաշտպանություն

  • Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի 588 միլիարդ դոլար։Այս կարծիքին են ՄԱԿ-ը,…

    Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի 588 միլիարդ դոլար։
    Այս կարծիքին են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Ուկրաինայի կառավարությունը։

  • Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Բաժ…

    🇦🇲 🇮🇷Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն։
    📱 Բաժանորդագրվել ալիքին

  • Այսօր 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Գեղամ Գաբրիելյանի ծննդյան օրն է: Ծն…

    Այսօր 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Գեղամ Գաբրիելյանի ծննդյան օրն է: Ծնվել է Արցախում: Հիշենք: Կարելի ասել՝ բարձր դասարանից անցել է զինծառայության և մինչև զոհվելը: 44-օրյայի ժամանակ ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի շտաբի պետն էր, իր զոհվելուց հետո հարավային ուղղությամբ գործերը լրիվ վատացան:
  • Հայտարարություններ` BBC-ին տված Զելենսկու հարցազրույցից։■ 1991 թվականի սահմաններ…

    Հայտարարություններ` BBC-ին տված Զելենսկու հարցազրույցից։
    ■ 1991 թվականի սահմաններին վերադարձ դեռ չի ստացվում, քանի որ Ուկրաինան բավարար չափով զենք և մարդկային ռեսուրս չունի։
    ■ Դոնբասից դուրս գալը դավաճանություն կլինի և կպառակտի Ուկրաինայի հասարակությունը, իսկ Պուտինը միևնույնն է դրանով կանգ չի առնի։
    ■ Ընտրությունների անցկացումը հնարավոր է, բայց նախևառաջ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են պետք։

  • Հնդկաստանում ուսումնական թռիչքից հետո վայրէջքի ժամանակ կործանվել է տեղական արտադ…

    Հնդկաստանում ուսումնական թռիչքից հետո վայրէջքի ժամանակ կործանվել է տեղական արտադրության Tejas թեթև կործանիչը, օդաչուն հասցրել է կատապուլտ (ինքնանետում) իրականացնել։
    Երկու տարվա ընթացքում Tejas ինքնաթիռի կործանման երրորդ դեպքն է։
    Նշենք, որ երկրորդ դեպքը 2025-ին Դուբայի ավիաշոուի ժամանակ էր։

  • Financial Times-ը գրում է, որ Իրանը և Ռուսաստանը ՀՕՊ միջոցների մատակարարման 500…

    Financial Times-ը գրում է, որ Իրանը և Ռուսաստանը ՀՕՊ միջոցների մատակարարման 500 միլիոն եվրո արժողությամբ գործարք են կնքել։
    Մասնավորապես, Իրանը նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել 500 միավոր «Վերբա» նորագույն շարժական զենիթահրթիռային համակարգ և 2500 միավոր 9M336 հրթիռ, ինչպես նաև` 500 հատ «Մաուգլի-2» գիշերային նշանոց, որը պիտի մատակարարվի 2027-2029 թվականների ընթացքում։
    Ի դեպ, փաստաթղթերի համաձայն մեկ միավոր 9M336 հրթիռի գինը 170.000 եվրո է։

  • ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռո…

    ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» եւ հավաքական Արեւմուտքի «մնայուն հավակնությունները»:
    ….ՀՀ ազգային շահերի հետապնդման տեսանկյունից Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային շահերի համադրելիությունը նույնական չէ: Կտրականապես համաձայն չեմ, որ վերոհիշյալ երկու տերությունները Կովկասում հանդես են գալիս միասնական փոխգործակցելի դիրքերից:
    Շահերի բախումը ակներեւ է Միջերկրականից մինչև Սև ծով և սրացումներ դեռ կլինեն՝ Մերձավոր Արևելքից մինչև Կենտրոնական Ասիա:
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, 2023

  • ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռո…

    ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» եւ հավաքական Արեւմուտքի «մնայուն հավակնությունները»:
    ….ՀՀ ազգային շահերի հետապնդման տեսանկյունից Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային շահերի համադրելիությունը նույնական չէ: Կտրականապես համաձայն չեմ, որ վերոհիշյալ երկու տերությունները Կովկասում հանդես են գալիս միասնական փոխգործակցելի դիրքերից:
    Շահերի բախումը ակներեւ է Միջերկրականից մինչև Սև ծով և սրացումներ դեռ կլինեն՝ Մերձավոր Արևելքից մինչև Կենտրոնական Ասիա:
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, 2023

  • Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ու…

    Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:
    2020 փետրվար, Նիկոլ Փաշինյան։
    Հ.Գ. Ոմանց թվում է, թե վերջին երկու տարին են այս խոսքերը լսել, բայց սա ասվել է նաև պատերազմից առաջ, այս վերաբերմունքն ու պատկերացումը եղել է 44-օրյայից առաջ։ Այլ հարց է, որ երբ գալիս է պատասխանատվության պահը միայն բանակն է թիրախում հայտնվում կամ մնում։

  • Արդեն որերորդ տեղում հանդիպեցի, որ հրահանգել են դպրոցներից հանել ” Փառքի անկյուն…

    Արդեն որերորդ տեղում հանդիպեցի, որ հրահանգել են դպրոցներից հանել ” Փառքի անկյունները”, տղաների նկարներն էլ աղբանոցում են որոշ դեպքերում հայտնվել։ Հատկապես Արմավիրի և Արագածոտնի մարզերում է սա սկսվել։ Սպասում եմ կլիպմեյքերությանն իրեն տված ՊՆ-ի պարզաբանմանը։