Category: Պաշտպանություն

  • The Guardian-ը գրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակումից 2 օր առաջ Ուկրա…

    The Guardian-ը գրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակումից 2 օր առաջ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին Զելենսկուն առաջարկել է երկրում ռազմական դրություն մտցնել։ Դրանից առաջ այս առաջարկը ևս մի քանի անգամ արվել է, ինչը մերժվել է, թեպետ Զալուժնիի հետ նաև երկրի պաշտպանության նախարարն է համաձայն եղել։
    Իսկ Ուկրաինայի նախագահը, ինչպես պարբերականին պատմել է Զալուժնին, ռազմական դրություն հայտարարելու առաջարկը չի ընդունել, որպեսզի հանրության շրջանում խուճապային իրավիճակ չստեղծվի, և արդյունքում արտակարգ դրություն է որոշվել երկրում մտցնել։
  • Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ…

    Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Ռուբեն Վարդանյանի դատավճիռներին՝ նշելով, որ իբր տեղի է ունեցել արդարության վերականգնում, և, որ այն հարգանքի տուրք է «1992 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին»:
    «Առաջ քաշելով հակամարտությունների լուծման եզակի ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետկոնֆլիկտյան խաղաղության օրակարգ, Ադրբեջանը նաև ապահովեց «պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների» (չակերտները.- Մ.Պ.) մեջ մեղադրվողների, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Եվ «Խոջալուի ցեղասպանության» հերթական տարելիցի նախօրեին դատական այդ բոլոր որոշումների հրապարակումը հարգանքի տուրք էր այդ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, առհասարակ ամբողջ կոնֆլիկտի: Մենք ակնկալում էինք, որ կլինեն միջազգային դատեր, նյուրնբերգյան պրոցեսներ, կստեղծվեն տրիբունալներ, սակայն ժամանակակից ոչ արդար միջազգային միջավայրում օրենքի կիրառումը նույնիսկ դարձել է ավելի ու ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։ Ուստի Ադրբեջանն ինքը կազմակերպեց դատական պրոցեսները և սեփական իրավական համակարգի միջոցով ապահովեց «արդարադատություն»»,- հայտարարել է Հաջիևը՝ դարձյալ, այսպես ասած, տրվելով սիմվոլիկային:
    Բնականաբար, իր գրառման մեջ նա չի մոռացել հիշեցնել օրերս France 24-ին տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունները, որ նա չի պատրաստվում ներում շնորհել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին, քանի որ «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:
    «Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների լեգիտիմացմանը և պատասխանատվության խաթարմանը մեղսակից լինելուն»,- X սոցիալական ցանցի իր էջում վերևում հիշատակված գրառման մեջ հավելել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նկատելով, թե չի կարող լինել էթնիկ հաշտեցում և կայուն խաղաղություն՝ առանց արդարադատության, և, որ Ադրբեջանը շարունակելու է Հարավային Կովկասում առաջ տանել խաղաղության օրակարգը և ջանքեր գործադրել դրա ամրապնդման համար:
    Անամոթ ձևակերպումներ, քաղաքականություն, ինչը, սակայն, ՀՀ իշխանությունների նման «պարտնյորի» դեպքում զարմանք չի հարուցում:
    Մի իշխանության, որը պատրաստ է հետ կանչել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական «դատավարությունը» չի ավարտվել. Բաքուն «իրավական բազա» է ստեղծել, որը չի ոչնչացվել, երբ ռազմական հանցագործ Ադրբեջանը պատասխան չի տվել Բաքվի, Սումգայիթյան ջարդերի, 2023 թվականին Արցախում իրականացրած էթնիկ զտման, 30 տարվա ընթացքում ռազմական տարաբնույթ հանցագործությունների, հայ զինծառայողների գլխատումների և հենց Գուրգեն Մարգարյանի կացնահարման համար, բայց ստացել է Արցախում և ՀՀ-ում դատապարտված իր հանցագործներին և ահաբեկիչներին:
    Ավելին, այս իշխանությունները ՀՀ-ում գրկաբաց ընդունում են Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիներին: Արդյո՞ք բացատրվում է նրանց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում պատասխանատվության գոտում են «Խոջալուի դեպքերը», որոնք իրականությունից դուրս «ամրագրված են» կամ ամրագրվելու են Խոջալուում՝ Իվանյանում կառուցվող «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրում, որտեղ հետագայում տանելու են նաև երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նպաստելով ադրբեջանական թեզի տարածմանը:
    Սակայն մի բանում Հաջիևն իրավացի է՝ չի կարող խոսք լինել հաշտեցման մասին, երբ չի իրականացվել արդարադատություն, և, որ անպատժելիությունն օրինական միջավայր է ստեղծում նոր հանցագործությունների համար:
    Նշենք, որ սա նույն Հաջիևն է, ով, ինչպես գրել է 168.am-ը՝ ՀՀ իշխանություններից նախքան Բաքվի «դատավարությունը» պահանջում էր հետաքննել «Գյանջայի դեպքերը» և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հաջիևը Բաքվի դատավարությամբ իր «արդար պահանջը» համարում է բավարարված, թե՞ ինչ-որ պահի կարող է դրան վերադարձ լինել:
    Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը

  • Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» …

    Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը

  • Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր և նույն Ֆրանսիան և Մի…

    Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր և նույն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և իրենք իրենց այն ժամանակ թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Դա է եղել հիմնական խնդիրը։ Տոնոյան
    Հ.Գ Այս մասին կարելի է առանձին անդրադառնալ, հատկապես երբ օրերս Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիաբի հետ ոչ մի խնդիր չեն ունեցել մինչև 2020 թվի պատերազմը։ Ի վերջո, Ֆրանսիա֊Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցություն եղել է։
    ■ Խնդիրը նրանում է ճի՞շտ բովանդակություն ունի այդ զեկույցը, որը հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա։ Իմ խնդիրը հասկանալն է ճի՞շտ են ձևակերպված հարցերը, ճի՞շտ ընկալումների են եկել, և որ չլինեն դրանից հետո միջազգային լուրջ խնդիրներ։ ■ Իմ պաշտոնավարման…

  • Ադրբեջանը ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշ…

    Ադրբեջանը ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշխատանքներ է տանում. Տիգրան Աբրահամյան
    ■ Ես երբևէ չեմ լսել, որ Դ-30 հրետանային միջոցի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիրներ ունեցած լինենք որևէ փուլում: Եվ Փաշինյանի այդ ձևակերպումը կապում եմ ոչ թե լուրջ խնդրի կամ համակարգային լուծումների հետ, այլ, կարծում եմ, դա եղել է ինչ-որ դետալ՝ իրավիճակը սեփական ձևով ներկայացնելու և 44-օրյա պատերազմին հաջորդած իր ձախողումները որևէ ձևով արդարացնելու համար: Նրա՝ Դ-30-ի հետ կապված հայտարարությունը ոչ բանավեճի, ոչ էլ քննարկման նյութ է:
    ■  44-օրյա պատերազմի հետ կապված մեծ թվով հարցեր թեև արդեն պարզ են, բայց կան խնդիրներ, որոնք ողջ շղթայով կբացահայտվեն այս իշխանության հեռացումից հետո, որովհետև այս իշխանությունն իր ներկայությամբ, իր ակտիվ միջամտությամբ, բնականաբար, թույլ չի տալիս, որ հասարակությունն ամբողջության մեջ և՛ իրազեկվի, և՛ կարողանա վերլուծել, գնահատել այն ամբողջ պատճառահետևանքային կապը, որն առնչվում է 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքների, հետևանքների և դրան հաջորդած ժամանակահատվածի հետ…

  • Associated Press-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար…

    Associated Press-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին ասել է, որ 2023 թվականի հակահարձակումը ձախողվել է նախագահ Զելենսկու պատճառով, որովհետև Ուկրաինայի նախագահը և այլ չինովնիկներ  անհրաժեշտ ռեսուրսներ չեն հատկացրել։
    Հ.Գ. Մեր հայտնի հակահարվածի օպերացիայի մասով էլ կան հարցեր, պատասխան տվող էլ չեղավ։

  • Axios-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը ռազմական մասշտաբային օպե…

    Axios-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը ռազմական մասշտաբային օպերացիա է նախապատրաստում Իրանի դեմ, որը կարող է տևել մի քանի շաբաթ և վերածվել պատերազմի։

  • Փետրվարի 17-ից 19-ը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական այցով լինելու է Հնդկաստ…

    Փետրվարի 17-ից 19-ը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական այցով լինելու է Հնդկաստանում։
    Այցի ընթացքում կողմերը քննարկելու են համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Dassault Rafale կործանիչների (օրերս այս մասին մանրամասն տեղեկացրել ենք) մատակարարմանն առնչվող և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ոչ միայն։

  • ■ Խնդիրը նրանում է ճի՞շտ բովանդակություն ունի այդ զեկույցը, որը հիմնված է լինելո…

    ■ Խնդիրը նրանում է ճի՞շտ բովանդակություն ունի այդ զեկույցը, որը հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա։ Իմ խնդիրը հասկանալն է ճի՞շտ են ձևակերպված հարցերը, ճի՞շտ ընկալումների են եկել, և որ չլինեն դրանից հետո միջազգային լուրջ խնդիրներ։
    ■ Իմ պաշտոնավարման ժամանակ և այն ժամանակաշրջանում, երբ ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և որպես վարչության պետ միջազգային համագործակցության համար պատասխանատու, ամեն ինչ արել եմ որ գնդերեցների ծառայությունը պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, թե իրենց պահպանման ծախսերի առումով, թե իրենց գործունեության ապահովման, թե զինված ուժերում փոխհարաբերությունների։ Բացի դրանից ես գնդերեցների աշխատանքը, ծառայությունը զինված ուժերում, նաև պատերազմի և ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել։ Մեզ նաև հաջողվեց առանձին նստավայր ընտրել՝ Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։  Դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ և ես շատ բարձր էի գնահատում իրենց ծառայությունները։
    44–օրյայի ժամանակ ես շատ բարձր եմ գնահատել իրենց ծառայությունները։
    Զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևորական ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը որևիցե լավ նպատակի չի բերի բարոյաքեբանական իմաստով։
    ■ Ես հիմա հռետորական հարց եմ տալիս՝ իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա այլ երկրներից զենք ենք ձեռք բերում։
    Ես չեմ հասկանում, թե «սառեցնել» տերմինը ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, որոշումների կայացմանը և այլն, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում զենքի ձեռքբերմանը։ Նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա։ Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր և նույն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և իրենք իրենց այն ժամանակ թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Դա է եղել հիմնական խնդիրը։
    https://www.youtube.com/watch?time_continue=14&v=0ZhEdJFs8QI&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnews.am%2F&source_ve_path=Mjg2NjY&fbclid=IwY2xjawQCalRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeGZEmwKAgpjyTuTP0Z3X5lPmNhs0uoeBoU-5kdHcqxWaLHB4…

  • Ռուսաստանը և Իրանը մեկնարկում են Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը՝ որպես …

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանը և Իրանը մեկնարկում են Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը՝ որպես Հյուսիս-Հարավ միջանցքի մաս
    Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի՝ որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, գործնական իրականացումը կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին, երբ կստորագրվի դրա մեկնարկի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
    Էներգետիկայի նախարարի խոսքով՝ կողմերին հաջողվել է լուծել բոլոր վիճելի հարցերը:
    @armgeopolitic