Category: Պաշտպանություն

  • Ֆրանսիայում Սուրեն Պապիկյանը հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությո…

    Ֆրանսիայում Սուրեն Պապիկյանը հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
    Քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

  • Այսօր փորձեմ արագի մեջ անդրադառնալ երեկվանից հնչող խայտառակ փաշինյանական մտքերի…

    Այսօր փորձեմ արագի մեջ անդրադառնալ երեկվանից հնչող խայտառակ փաշինյանական մտքերին։

  • Էն Վիլենին ասեք, կարո՞ղ է ասել` ինքը և իր ընտանիքը Բաքվից ինչի հետևանքով է Հայաս…

    Էն Վիլենին ասեք, կարո՞ղ է ասել` ինքը և իր ընտանիքը Բաքվից ինչի հետևանքով է Հայաստանում հայտնվել։ Կարո՞ղ է Բաքվի հայերն իրենց “լավ չեն պահել” և ջարդերի ու տեղահանության են ենթարկվել, էթնիկ զտման։
    Էն դրա հասարակական կազմակերպությունը պասիվացել է, Նիկոլը չի՞ թողնում։ Սա ցեղասպանություն ուրացող է, դրա նախաձեռնությունը կասկածի տակ դնող, սրա հետ տալ֊առնողները դա կիսու՞մ են։
    ■ Կարանք ասենք էթնիկ զտում, բայց ես էդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք՝ էթնիկ զտում, և հայելային ստանանք «էթնիկ զտում», հետո՝ «ցեղասպանություն», «հայելային ցեղասպանություն», ամեն ինչը հայելային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի…

  • Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանի…

    Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն, և սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը։ Դա նորմալ է։ Հա, ես եմ խնդրում բոլորին հանդիպել։ Եվ դա ինձ համար ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ։ Ինչքան հանդիպում եղել է, չեմ հիշում այլ նախաձեռնությամբ լինի, քաշային կարգի բան կա երկրների։ Այսինքն, ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, պարզ է` ես պիտի խնդրեմ, բա ո՞վ պիտի խնդրի։
    Փաշինյան
    Հ.Գ հիմա ստեղ ներսում հասկացան, որ հենց սա իրեն ուժեղ չզգա, ինքն է խնդրելու։ Գեներալներ…

  • Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխ…

    Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան։
    Սա ոչ թե զորահանդես է, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։
    Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու։
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ. Շատ դուխով են էլի, հո զոռով չի։

  • Հիշու՞մ եք մի օր ինչ-որ գեներալների մասին էին խոսում, որ էս ամբիոնից ասեցի` վախկ…

    Հիշու՞մ եք մի օր ինչ-որ գեներալների մասին էին խոսում, որ էս ամբիոնից ասեցի` վախկոտ դավաճաններ։ Այո, վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաներն այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։

    Փաշինյան

    Հ.Գ. ով հասնում է
    , գեներալ է նվաստացնում, երևի լուռ են, թույլ են տալիս, բայց լավ երևույթ չի։ Աղետի առաջին մեղավորը քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական ուժերն են։

  • Իրանը թևավոր հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի USS Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ։…

    Իրանը թևավոր հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի USS Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ։

  • Օնիկ Գասպարյանի 5-6 ժամ տևած ելույթի միայն 5-10 տոկոսն է տեղ գտել զեկույցում. ել…

    Օնիկ Գասպարյանի 5-6 ժամ տևած ելույթի միայն 5-10 տոկոսն է տեղ գտել զեկույցում. ելույթին ամբողջությամբ ծանոթ չեմ. Տիգրան Աբրահամյան
    ■ Հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննության մասով կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում, 5-6 ժամանոց ելույթ է եղել (ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2 օր է հարցաքննվել, մեկ օրվա հարցաքննությունը տևել է ավելի քան 5 ժամ:- Մ.Պ.): Ես ամբողջ նյութին ծանոթ չեմ, զեկույցում, իհարկե, տեսել եմ հղումներ նրա խոսքին, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, ամբողջական ելույթի մոտ 5-10 տոկոսը կարող էր լինել: Իսկ իշխանությունը, բնականաբար, բոլոր քննարկումներին, բանախոսներին մոտեցել է ընտրովի, և, այո, վերցրել է այն հատվածը, որն իր համար անհրաժեշտ է եղել՝ իրենց քաղաքական գծի ապահովման առումով:
    Այսինքն, խնդիրը եղել է Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ղեկավարությունից պատասխանատվությունը վերցնելը և այն տարբեր օղակների վրա բարդելը, մասնավորապես, զինվորականության: Եվ առաջին հերթին թիրախավորվել են այն զինվորականները, որոնք կարող էին կամ խոսում էին տարբեր դրվագների մասին, և իշխանությունը նրանց բերանը փակելու և մարդկանց իրականությունը ներկայացնելու համատեքստում «պատժելու» համար գնաց այդ ճանապարհով:
    ■ Պատերազմի, նախապատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածի փաստերի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, աշխատում է իշխանության դեմ: Եվ եթե այստեղ այդ առաջնային փաստերը քննության ենթարկվեին քննիչ հանձնաժողովում և դրվեին զեկույցում, ավելին՝ դրանք հրապարակվեին, իհարկե, դա լրջագույն խնդիրներ կստեղծեր իշխանության համար, ընդհուպ նրանց իրավական պատասխանատվության հարցն առաջին պլան կբերեր: Ուստի բնական է, որ նրանք 44-օրյայի զեկույցը, հատկապես՝ դրա ներածական և եզրափակիչ հատվածները կառուցել են իշխանության հայտնի քարոզչական նարատիվի շրջանակում, որտեղ փաստերը երկրորդական տեղում էին, իսկ առաջին տեղում էին այն ձևակերպումները, պիտակները, որակումները, որոնք իշխանությունը քաղաքական, քարոզչական նպատակահարմարությունից ելնելով՝ օգտագործել է:
    ■ Իշխանությունը գրեթե բոլոր հարցերում առաջ է քաշել գաղտնիության գործոնը, և դրանք փակ ռեժիմով են անցկացվում: Դրանցից մեկը, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին է վերաբերում: Ինքը՝ Մ.Արզումանյանը, որի հետ ես հանդիպումներ ունեցել եմ քրեակատարողական հիմնարկում, ինքն էլ էր այդ թեման բարձրաձայնում, ասում էր՝ այն, ինչ իրեն վերագրվել է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, զրպարտություն է, և դրանում համոզվելու համար կարելի է դատական նիստերը բաց ֆորմատով անցկացնել, և հանրության համար էլ դա շատ ակնհայտ կդառնա: Բայց իշխանությունները միամիտ չեն, տարբեր գործեր կան, որտեղ իրենց համար առաջնայինը փակ ռեժիմով անցկացնելն է, որովհետև այդ գործերի բաց ռեժիմով անցկացնելը հենց ճանապարհին կպայթեցներ այն սուտն ու կեղծիքը, ինչը պատերազմից հետո իշխանությունը տարածել և փորձել է մարդկանց որպես իրականություն մատուցել:

  • 2 տասնամյակ բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվական…

    2 տասնամյակ բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվականներին։
    Սուրեն Պապիկյան