Category: Պաշտպանություն

  • Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պետա…

    Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պետական դավաճանության կասկածանքով։
    Հետաքննությունը կապված է Ուկրաինային  էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու Ֆիցոյի որոշման հետ։
    Այս տարվա փետրվարին Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ իր երկիրը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Ուկրաինա, քանի որ Կիևը չի վերականգնել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։
    Հ.Գ. Իսկ մեզ մոտ…

  • Ուկրաինայի զինված ուժերիգլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ըն…

    Ուկրաինայի զինված ուժերի
    գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ընթացիկ տարում հակահարձակման սկզբից Ուկրաինայի հարավում հաջողվել է ազատագրել 470 քկմ տարածք։

  • The Washington Post-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ն …

    The Washington Post-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեկ ամսում  սպառել է Tomahawk հրթիռի իր պաշարի ավելի քան քառորդ մասը, ընդ որում, 850 հրթիռ ամերիկյան օպերացիայի առաջին օրերին։
    Մասնագետների կարծիքով, Իրանի դեմ օպերացիայի
    սկզբում ԱՄՆ ռազմածովային ուժերն ունեին 3000-4500 Tomahawk հրթիռ։ Իսկ օրական արտադրվում է մի քանի հարյուր այդպիսի հրթիռ։
    Միաժամանակ նշվում է, որ վերջին մոդիֆիկացիայի մեկ հրթիռի արտադրությունը տևում է մինչև երկու տարի, իսկ արժեքը կազմում է մինչև 3,6 միլիոն դոլար:
    Երկրի նախորդ տարվա  ռազմական բյուջեով ընդամենը 57 հրթիռ է գնվել։
    https://t.me/oborona2025

  • Արդյո՞ք հայելային կերպով Ալիևը մոռանալու է «Խոջալուի ցեղասպանությանը» և «Գյանջայ…

    Արդյո՞ք հայելային կերպով Ալիևը մոռանալու է «Խոջալուի ցեղասպանությանը» և «Գյանջայի դեպքերին» առնչվող պահանջը. Վիլեն Գաբրիելյանը պատրա՞ստ է մոռանալ Բաքվի ջարդերը

  • The Wall Street Journal-ը, հղում տալով Պենտագոնի նախկին աշխատակցին, գրել է, որ …

    The Wall Street Journal-ը, հղում տալով Պենտագոնի նախկին աշխատակցին, գրել է, որ Իրանի դեմ պատերազմից հետո ոչնչացված և կորսված ռազմական տեխնիկայի վերականգնման և համալրման համար այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը պետք է ծախսի 1.4-ից 2.9 միլիարդ դոլար։
    Պարբերականի տվյալներով, ամենից շատ ծախս պահանջվելու է կործանիչների, անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի վերանորոգման և համալրման համար։
    Այսպիսով, սխալմամբ խոցված երեք F-15E-երի փոխարինումը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար, իսկ Իրանի հարվածից հետո վթարային վայրէջք կատարած F-35A Lightning II-ի վերանորոգումը կարժենա մոտ 82,5 միլիոն դոլար։
    Շահագործումից հանված KC-135 լցավորող ինքնաթիռը, հավանաբար, կփոխարինվի 165 միլիոն դոլար արժողությամբ KC-46-ով, ընդ որում, սրա հետ մեկտեղ պահանջվելու է նաև վնասված այլ տեխնիկայի վերանորոգում։
    Բացի այս, ԱՄՆ-ը նաև կորցրել է ավելի քան տասը MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, յուրաքանչյուրը մոտ 16 միլիոն դոլար արժողությամբ, դրանց արտադրությունը նույնպես դադարեցված է։
    Իսկ նոր MQ-9B-ի մոդելի մեկ միավորի արժեքը 30 միլիոն դոլար է:
    Չմոռանանք, որ Իրանը հարվածներ է հասցրել նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ռադիոլոկացիոն, կոմունիկացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերին, ներառյալ` Քաթարում կամ Կատարում տեղակայված վաղ նախազգուշացման AN/FPS-132 համակարգին, որի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է, այն դեպքում, երբ նոր AN/TPY-2 ռադարների գինը 300 միլիոն դոլարի սահմանում է։
    https://t.me/oborona2025

  • Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցելՆրանք գոհունակութ…

    Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
    Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:
    Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

  • «Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապե…

    «Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ»։
    ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
    Հ.Գ. Եթե ասում են իրավական կարգավիճակ չունի, ինչ իրավական ընթացակարգ ճճ
    Էլ չասեմ, որ հանձնաժողովը հենց քաղաքական հայեցողությամբ է ստեղծվել։

  • Մինչև Հհ-ում Փաշինյանը կասկածի տակ է դնում ցեղասպանական գործնեությունն Ադրբեջանի…

    Մինչև Հհ-ում Փաշինյանը կասկածի տակ է դնում ցեղասպանական գործնեությունն Ադրբեջանի, Թուրքիայի, Ալիևն առանց պայմանականությունների, շարունակում է իր պետական քաղաքականությունը։
    Հ.Գ. Փաշինյանի հայտարարության այդ հատվածին, վաղը դեռ կանդրադառնամ։ Սա զուտ անոնս։
    ■ Կարանք ասենք էթնիկ զտում, բայց ես էդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք՝ էթնիկ զտում, և հայելային ստանանք «էթնիկ զտում», հետո՝ «ցեղասպանություն», «հայելային ցեղասպանություն», ամեն ինչը հայելային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի…

  • Այս պատերազմի հենց սկզբից ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի երկրներում տ…

    Այս պատերազմի հենց սկզբից ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված իրենց ռազմական բազաներից՝ թաքնվելով հյուրանոցներում և գրասենյակներում։
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին

  • Լրագրող- Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չ…

    Լրագրող— Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չեն կռվել, ընդ որում՝ խոսքը վերաբերում էր ինչպես վերջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի, այնպես էլ 44-օրյա պատերազմին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
    Մովսես Հակոբյան-Ոչ մի ղարաբաղցի ամաչելու առիթ չունի, թող ամաչեն նրանք, ովքեր պիտի կառավարեին պատերազմը։
    — Պարոն Հակոբյան, եթե արցախցիները չեն կռվել, ապա ինչպես են մեկ օրում 223 զոհ տվել, միաժամանակ, ասում է զենքերի 80-90% չեն օգտագործվել։
    — Փաշինյանը ճիշտ է ասում, բայց նա ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա կրակել են, թե չեն կրակել։ Այդ մարդը անում է մի բան, որը մեր ազգի խայտառակությունն է։ Գիտեք ինչ՝ ճիշտ է անում, մեզ հասնում է, լավ է անում, աչքներս էլ հանում է։ Որովհետև իրեն են ընտրել։ Չեմ ուզում խոսել, մի ջղայնացրեք ինձ։
    Իսկ գուցե արժի, իսկ գուցե ժամանակն է ջղայնանալու։
    -Տարիքս անցել է, որ ջղայնանամ, հետևից պիտի գործողություններ կատարվի։
    Pastinfo.am